Posted in հայրենագիտություն, Uncategorized

Հայկ և Բել

Հայկ Նահապետի 
արձանը Երևանում 
(1970 թ., քանդակագործ՝ 
Կառլեն Նուրիջանյան)

«Հայկ և Բել»-ը առասպելական ավանդավեպ է. ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու (V դար) պատմություններում: 

«Հայկ և Բել» ավանդավեպի հիմքում լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային աղեղնավորի` հայ ցեղի նախնի Հայկի պայքարն է ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի`  Ասորեստանի թագավոր Բելի հետ:

  Այս առասպելը իմաստը իրենց անկախությունն ու երկիրը պաշտպանող հայերի մղած կռիվներն են Ասորեստանի դեմ, որոնք եղել են իրականություն: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, զվարթ աչքերով, խելացի ,քաջ դյուցազն էր: Նա, չցանկանալով ենթարկվել   Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով գալիս է Արարադի երկիրը/Արարատի/, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Փառասեր Բելը որդիներից մեկի գլխավորությամբ մարդիկ է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը մերժում է: Բելը որոշում է ուժով իրեն ենթարկել նրան և մեծ զորքով հարձակվում է:  Կադմոս թոռանից տեղեկանալով թշնամու հարձակման մասին՝ Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի բանակին և Վանա լճի ափին կռվի բռնվում: Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած ընկնում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում: Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը, երբ սկսվել էր կռիվը: Այնուհետև Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամիսների անունները կոչվել են Հայկի 12 ուստրերի և դուստրերի անուններով: Հայկը ճակատամարտի տեղում կառուցել է Հայք ամրոց-կառույցը, որի անունով շրջակա գավառը կոչվել է Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ սպանվել է Բելը՝ Գերեզմանք: Հայկի սերունդը նրա անունով կոչվել է Հայկազունք,   իսկ երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հայաստան: Ըստ ավանդավեպի՝ Հայկը հայ ժողովրդի  նախնին է և ռազմի գերագույն աստվածը: 

Հայկը խորհրդանշում էր լույսն ու գարունը, իսկ Բելը՝ խավարն ու ձեռը։

Հայկը գանգրահեր, զվարթ աչքերով, խելացի, քաջ դյուցազն էր:

Նա ազնիվ էր և պաշտպանում էր իր Հայրենիքը։

Իսկ Բելը փառասեր էր ուզում էր տիրակալ լինել ամեն ինչին:

Author:

Ողջու՜ ն դուք գտնվել եք իմ ուսումնական բլոգում: 🌈Ⓜ Ես Մարինե Մադոյանն եմ շատ եմ սիրում նկարել և ընկերներիս հետ խաղալ🎨⛲

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s