Posted in հայրենագիտություն

Քարտեզ. քարտեզագրում

Քարտեզները օգնում են մեզ տեղից տեղ փոխադրվել: Գործիքներ, որոնք պատմում են ճշմարտությունն այն աշխարհի մասին, որտեղ ապրում ենք: Քարտեզները գործիքներ են, և արվեստի ու դիզայնի տեսակների պես՝ դրանք էլ ունեն պատմություն և կարող են բացահայտումներ կատարել իրենց ստեղծման ժամանակների մասին: Ամենահաջող քարտեզները թեմատիկներն են, այսինքն կոնկրետ որևէ թեմայի մասին: Գոյություն ունի քարտեզի դիզայնի գեղեցիկ ավանդույթ:

Աշխարհի ամենահին քարտեզը բաբելոնականն է (մ․ թ․ ա․ 6-րդ դար)

Մ․ թ. ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզում տեղ գտած երեք երկրներից մեկը Հայաստանն է, այսինքն՝ արդեն ավելի քան 2600 տարի է՝ մենք մեր տեղն ունենք աշխարհի ամենահին քարտեզի վրա:

Մեր նախնիների համար աշխարհը մի հողակտոր էր, որի ափերը չորս կողմից ողողված էին ջրով։ Սակայն նրանք չէին սահմանափակվում իրենց իմացածով և շարունակում էին աշխարհը «չափելու» նոր փորձեր կատարել։ Այդ չափումների շնորհիվ ստեղծվում էին քարտեզներ, որոնցից ներկայացնում ենք 10 ամենահները։

Աշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս,  ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրների

Աշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս, ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրներիԱշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս, ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրների

Ինչո՞ւ է հյուսիսը միշտ վերևում

21-րդ դարում, հատկապես, երբ ինչ-որ մեկն ապրում է հյուսիսային կիսագնդում, ընդունված է համարել, որ քարտեզները պետք է ուղղված լինեն դեպի հյուսիս: Այսպես են վարվել մինչև 16-րդ դարը, հետո երբ բոլոր քարտեզները սկսեցին արտադրվել Եվրոպայում, բոլորի համար կենտրոն սկսեց համարվել հենց Եվրոպան:

Աստվածաշնչի համաձայն՝ մեծ ջրհեղեղի ժամանակ տապանից դուրս կյանքի ոչնչացումից հետո Նոյի երեք որդիները (Սեմը, Հաբեթը և Քամը) շարժվեցին տարբեր մայրցամաքներ՝ երկիրը վերաբնակեցնելու և կառավարելու նպատակով: Սեմին բաժին հասավ Ասիան, Քամը գնաց Աֆրիկա, իսկ Հաբեթը՝ Եվրոպա: Ստորև քարտեզի վրա «T»-ն մայրցամաքները իրարից տարանջատող ջրի զանգվածների ամբողջությունն է:

Իսիդոր Սևիլյացի, «Ստուգաբանություն», տպագրվել է Գյունտեր Ցայների կողմից, Աուգսբուրգ, 1472թ.

Քարտեզները ներկայացնում են պատմություններ, այլ ոչ թե փաստեր

Քարտեզները նկարագրում են ժամանակի պատմությունը և մարդկանց ծագումը, նույնիսկ ժամանակակից «Google Earth»-ը մեր ժամանակի տեսողական նշանների և խորհրդանիշների միասնություն է: Այս քարտեզները, ներկայացնում են տեղեկությունների մեծ բաժին, և այն շատերին է հասանելի:

Քարտեզները տարբեր բովանդակություն են ունենում, օրինակ կարող են լինել աշխարհագրական՝

  • աշխարհի քարտեզներ,
  • մայրցամաքների քարտեզներ,
  • երկրների և տարածաշրջանների քարտեզներ

Հանդիպում են նաև այնպիսի քարտեզներ, որտեղ ներկայացված են օգտակար հանածոները, այսինքն որտեղ կա ոսկի, գազ, նավթ որևէ քարի տեսակ և այլն:
Կան մշակութային քարտեզներ, որտեղ երևում են մշակութային

կենտրոններ:
Գույություն ունեն ծովային քարտեզներ, որտեղ երևում են միայն ջրային տարածքները երկիր մոլորակի:

Կա հատուկ գիտություն՝ քարտեզագրություն, որը օգնում է ճիշտ գծել, կազմել քարտեզները:

Հայաստանի աշխարհագրական քարտեզ՝

այաստանի և Արցախի հանրապետության աշխարհագրական քարտեզ

Հայաստանի և Արցախի հանրապետության վարչական քարտեզ, որտեղ երևում են մարզերի բաժանումները և մարզկենտրոնները:

  • Երևան- Գյումրի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Գյումրի ճանապարհը, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը

2 ժամ, 24 րոպե, 148 կմ անցնում է ։

  • Հրազդան-Կապան երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Հրազդանից Գյումրի ճանապարհը, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը

1ժամ 13րոպե 79,4 կմ։

  • Երևան-Շուշի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Շուշի ճանապարհը, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը

5ժամ 9րոպե 295կմ։

  • Ձեր բնակավայրից մինչև դպրոց երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է ճանապարհը, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ հասնելը:

1ժամ 30րոպե 14,2կմ։

Author:

Ողջու՜ ն դուք գտնվել եք իմ ուսումնական բլոգում: 🌈Ⓜ Ես Մարինե Մադոյանն եմ շատ եմ սիրում նկարել և ընկերներիս հետ խաղալ🎨⛲

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s