Posted in Հետաքրքիր փաստեր ամենինչի մասին, Մայրենի

Կատուների մասին 20 փաստեր

Կատուները առեղծվածային կենդանիներ են, որոնք մարդկանց համար հանելուկային են համարվում։ Այսպիսի կերպարով նրանք դարձել են համացանցի մեծ աստղերը։ Երբեմն նրանց մեղադրում են պակաս արտահայտվող կամ համակրելի լինելու մեջ, քան շներին, ու չնայած այս համբավին`նրանք սովորաբար սիրող, շատ խելացի, շնորհակալ և յուրահատուկ կենդանիներ են։ Այստեղ ձեզ կպատմեմ հետաքրքիր փաստեր կատուների մասին`

Հետաքրքիր փաստեր կատուների մասին — Նանե Այնթաբյան

1. Կատուները երկրի վրա հայտնվել են այսօրվա տնային կենդանիների մեծ մասից առաջ, սակայն վերջիններից է եղել, որ ընտելացել է։ Կարծում են, որ նրանք ընտելացել են մոտ 10000 տարի առաջ` արևելքի առաջին գյուղատնտեսների կողմից, հետո նրանք տարածվել են Եվրոպայում։

2. Բացառությամբ նոր ծնված ձագերի, որոնք մլավում են իրենց մոր հետ շփվելու համար, չափահասները մլավում են միայն մարդկանց հետ հաղորդակցվելու համար և ունակ են ավելի քան 100 տարբեր հնչյուններ հնչեցնել։ Կարող են նույնիսկ ընդօրինակել երեխայի լացը։ Սակայն յուրաքանչյուրն ունի իր սեփական մլավոցը և մռռոցը,որը տարբերվում է մյուսներից։

3. Կատուների համար մարդիկ ուղղակի նույն բնակարանի կիսողներն են: Կատուներն այն տանը, որտեղ որ ապրում են մարդկանց հետ` տանտեր են զգում։

4. Երբ կատուն քսում է իր մարմինը կամ գլուխը ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի տեղ, նա այդպիսով նշում է իր տարածքը։

5. Եթե կատուն կանգնած է բերանքսիվեր դիրքով, նշանակում է, որ նա վստահում է իր կողքի մարդուն, քանի որ այդ դիրքով կատուն չի կարող պաշտպանվել հարձակումից։

6. Կատուները միայն քթով չէ, որ հոտ են քաշում, նաև հոտ են քաշում այլ օրգանով, որը կոչվում է օգանո կամ Ջակոբսոնի օրգան, այն տեղակայված է քթի և կոկորդի միջև, բերանից ավելի վերև։ Այդ պատճառով է, որ նրանց բերանը հաճախ բաց է, այսպես ավելի լավ են զգում հոտերը։

7. Ընդհանրապես մռռոցը կարող է հանգստություն նշանակել, բայց միշտ չէ, որ այդպես է։ Նրանք նաև մռռում են, երբ հիվանդ են կամ վախեցած են և անում են դա իրենք իրենց հանգստացնելու համար։

8. Նրանք կարող են ցատկել իրենց հասակից 7 անգամ բարձր։ Կատուն, որը ռեկորդ է սահմանել` ամենախոշոր ճակատագրական ցատկը կատարելով ` Էնդին է, ով ապրեց 16-րդ հարկից ցատկելուց հետո։

9. Կարող են մարդկանց ողջունել քթով հպվելով և պոչը լարված ուղղաձիգ պահելով։

10. Օրական քնում են 16-18 ժամ, սակայն քնած ժամանակ էլ միշտ զգոն են լինում։ Բացի այդ նրանց դուր է գալիս քնել ինչ-որ բանի վրա հենված և նրանց քունը խանգարվում է, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը հայտնվում է նրանց հետևում։

11. Այն մարդիկ,ովքեր կատու ունեն ավելի երկար են ապրում, քիչ են ստրեսի ենթարկվում և փոքրանում է սրտամկանի ինֆարկտի հավանականությունը։

12.Հիմնականում կատուները մեծ ուշադրություն են դարձնում կանանց, քան տղամարդկանց, որովհետև լավ են արձագանքում ձայնի սուր տոնին։

13. Կատուները այն փոքրաթիվ կենդանիներից են, որոնք քայլում են և վազում են` շարժվելով առջևի և ետևի ոտքերը միևնույն կողմով։

Բացի նրանցից մեկ էլ ուղտերն ու ընձուղտներն ունեն այդ ունակությունը։

14.Երբ կատուն սթրեսի է ենթարկվում սկսում է ուղղահայաց ճանկռոտել առարկաները, որպեսզի հանգստանա։ Այս գործողությունը լավացնում է արյան շրջանառությունը և տոնուսի բերում նրանց մարմինը

15. Բեղիկները ծառայում են հեռավորության չափման համար և ընդհանուր առմամբ ունեն 24հատ, չորս-չորս խմբավորված։ Դրանք պարբերաբար փոխվում են և համարվում են նյարդային վերջավորություններ, որոնք ունակ են տարբերել ցանկացած հոտ։

16. Կատվի ուղեղն 90%ով նման է մարդու ուղեղին։ Իսկապես երկուսն էլ ունեն ուղեղի միևնույն շրջանները, որոնք պատասխանատու են էմոցիաների համար։

17. Բոլորը գիտեն, որ հին Եգիպտոսում կատուներին երկրպագում էին. բռնությունը կատուների նկատմամբ և նրանց վաճառքը պատժվել է մահապատժով։ Նաև եթե ընտանիքում կատուն սատկում էր, նրանց տերերը սափրում էին իրենց հոնքերը իբրև սգո նշան։

18. Կատուներն ատում են կիտրոնը, սոխը, քացախը և գործնականում ցանկացած ցիտրուսային մթերք։

19. Մարդկանց համար որոշ մթերքներ, կարող են թունավոր լինել կատուների համար, օրինակ շոկոլադը։

20. Կատուների սնունդը պետք է պարունակի որոշակի քանակությամբ ճարպ, քանի որ նրանց մարմինը բնական եղանակով ճարպ չի արտադրում։

Առաջադրանքներ․

1.Դու կուզե՞իր կատու պահել։ Ի՞նչու

2. Ինչով են կատուները նման մարդուն։

3.Եթե դու պահում ես կատու ապա մի փոքր վիդեո նկարիր նրա մասին։ Պատմիր նրա մասին քո բլոգում։

4.Ի՞նչու են կատուները ավելի շատ ուշադրութլուն դարձնում կանանց։

5.Կատուների համար մարդու բնակարանը ի՞նչպիսին է։Ինչպես են կատուները իրենց զգում մարդու տանը։

Author:

Ողջու՜ ն դուք գտնվել եք իմ ուսումնական բլոգում: 🌈Ⓜ Ես Մարինե Մադոյանն եմ շատ եմ սիրում նկարել և ընկերներիս հետ խաղալ🎨⛲

One thought on “Կատուների մասին 20 փաստեր

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s