Posted in առողջ սնունդ

Փաստեր սննդի մասին

Վարսակե փաթիլի մասին

Սննդաբան Չելսի Ամերի հետազոտություններն ապացուցում են, որ մի կտոր պիցցան նախաճաշի ավելի բալանսավորված տարբերակ է, քան վարսակի փաթիլները, քանի որ նրանում ավելի շատ սպիտակուց ու թարմ բաղադրիչներ կան, քան փաթիլների մեջ, և ավելի քիչ շաքար, ինչն անհամեմատ շատ է պատրաստի հացահատիկային նախաճաշերի մեջ:

Կծու սնունդը երկարացնում է կյանքը:

 Հետազոտության հեղինակ Լու Ցին ասում է, որ կծու սննդամթերքի մեջ եղած կենսաբանորեն ակտիվ բաղադրիչները, այնպիսիք, ինչպիսիք են կապսաիցինը, կարող են նվազեցնել, այսպես կոչված, վատ խոլեստերինի մակարդակը ու պահպանել տրիգլիցերիդների առողջ մակարդակը:

Ձկան պահածոներն ավելի օգտակար են, քան մսի։

Պահածոները, անշուշտ, ամենաօգտակար առողջ սննդատեսակներ չեն: Մսի պահածոների մասով դա հիմնականում այդպես է, իսկ ձկան պահածոների դեպքում` ոչ այնքան: Պահածոների պատրաստման ժամանակ` երկարատև ջերմային մշակումից հետո, անգամ խոշոր ձկան ոսկորներն են դառնում փափուկ ու ուտելի, նշանակում է՝ դրանք դառնում են կալցիումի լրացուցիչ աղբյուր։

Քաղցր պղպեղի մեջ ավելի շատ C վիտամին կա, քան ցիտրուսային մրգերի մեջ:

Մեկ միջին չափի կարմիր բուլղարական պղպեղը պարունակում է մոտավորապես 152 մգ C վիտամին, այսինքն`1,5 անգամ ավելի շատ, քան միջին չափի նարինջը: Կանաչ պղպեղի մեջ C վիտամինը մի փոքր քիչ է, մոտ 95 մգ, սակայն քանի որ մարդուն օրական 75 մգ C վիտամին է անհրաժեշտ, պղպեղի ցանկացած տեսակ ապահովում է այն:

Ավելին, շոկոլադը նաև քրոնիկ հազի դեմ արդյունավետ միջոց է:

Բրիտանական հետազոտությունները ցույց են տվել, որ կակաոյից ստացվող թեոբրոմինի հիմքի վրա միացությունը կարող է դառնալ քրոնիկ հազը բուժող բավականին արդյունավետ միջոց: Այն վնասակար էֆեկտներ չունի և տեսանելի ապագայում ավելի արդյունավետ միջոց կարող է դառնալ քրոնիկ հազի դեմ պայքարում, քան ավանդական միջոցները:

Author:

Ողջու՜ ն դուք գտնվել եք իմ ուսումնական բլոգում: 🌈Ⓜ Ես Մարինե Մադոյանն եմ շատ եմ սիրում նկարել և ընկերներիս հետ խաղալ🎨⛲

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s