(5-րդ օր) Մենք այսօր շատ հաճելի օր անցկացրեցինք։ Այսօր մենք Անգլերեն լեզվի դաս ենք ունեցել։ Մենք Ռուսերեն լեզվի դաս էլ ենք ունեցել։ Երգի դասել էլ ենք ունեցել։ Հետո ընկեր Անուշի հետ շատ ծիծաղելի պատկերներ ենք սեղծել։ Այդ տեխնոլոգիական դասի անունը <<այլանդակեցինք>> մարդկան երեսներ է։
(4-րդ օր) Մենք այս շաբաթ արել ենք թեյախմություն թխվացքաբլիթներով։ Հետո մենք գնացել էինք Մայր դպրոց և այնտեղ <<Տերն ու ծառա>> հեքիաթը փոխադրել էինք Գորիսի բառբառով։ Հետո հետ եկանք դպրոց և գնացինք ընտրությամբ գործունեության։ Ես և ընկերուհիներս գնացինք թատրոն։
(3-րդ օր)Մենք այս շաբաթ թխել ենք շատ համով <<Գաթա>>։ Հետո մենք մեր տոնածառը զարդարել եին կոնֆետներով։ Հետո մենք գնացել էինք Մայր դպրոց երգելու և պարելու քանի, որ հին տոմարով Նոր տարի էր։
(2-րդ օր)Մենք այս շաբաթ արել ենք բառբառային առաջադրանք հաճույքի համար, իսկ հետո մենք գնացել էինք մեր տեխնոլոգիայի սրահ։ Այնտեղ փայտերից պատրաստել էինք տոնածառ և զարդարել էինք լենտերով ու թելերով։ Հետո գնացինք դասարան և մրգե պատկերներ պատրաստեցինք, իսկ հետո մենք գնացինք ընտրությամբ գործունեության
(1 -ին օր) Մենք այս շաբաթ արել ենք այսպիսի առաջադրանք անծանոթ բառերը թարգմանել էինք (նայեք ներքևում)։
Քըզի-քեզի
Ժիպակ-չար,անհանգիստ,պնդաճակատ
Մըջ-մեջ
Ինադ-ինադու
Ժաժ-շարժվել
Առեջ-առաջ
Թորամիշ-փոշմանել
Այսքանն էինք մենք արել այս շաբաթ։ Ցտեսությու՜ն 👋👋👋👋