Posted in բնագիտություն

Բույսերի մասին

Մեզ շրջապատող բուսական աշխարհը կազմված է բույսերի ավելի քան 275 հզ. տեսակից՝ ներկայացված խոտաբույսերի, ծառերի, թփերի, թփուտների, մացառների, լիանների, էպիֆիտների (այլ բույսերի վրա ապրողներ) կենսաձևերով:Բույսերի ամենակարևոր տարբերությունը կենդանի օրգանիզմների մեծամասնությունից ինքնասուն (ավտոտրոֆ) լինելն է, այսինքն՝ իրենց աճման ու զարգացման համար անհրաժեշտ օրգանական նյութերը սինթեզում են իրենք: Բույսերի պաշարային սննդանյութը օսլան է, որը կուտակվում է բջջի քլորոպլաստներում:

Բույսերի լացի մասին

Բույսերի, այսպես կոչված, լացը ջրի և նրա մեջ լուծված նյութերի արտազատումն է բույսերի ցողունից, երբ այն վնասվում է: Անջատվող հեղուկը կոչվում է «լացի» հյութ. այն երիտասարդ բույսերի ցողուններից առատությամբ արտազատվում է գարնան ամիսներին` արմատների ակտիվ գործունեության և հողում ջրի առատության պայմաններում: Խոտաբույսերի «լացը» կարող է տեղի ունենալ ամբողջ վեգետացիայի շրջանում: Բույսերի «լացը» ցերեկն ավելի ուժեղ է, քան գիշերը: Բույսերի «լացի» հյութի քիմիական կազմում հայտնաբերվել են ամինաթթուներ, ֆերմենտներ, շաքարներ, սպիտակուցներ, հանքային նյութեր, բույսերի սնման կարգավորիչներ:

Բույսերի նշանակության մասին

  Մեծ է բույսերի տիեզերական նշանակությունը: Կանաչ բույսերի միջոցով իրականացվում է Երկրի և Արեգակի կապը: Բույսերը կլանում են Արեգակի էներգիան և սինթեզում օրգանական նյութեր, որով սնվում են կենդանիներն ու մարդիկ: Բույսերն օդը մաքրում են ածխաթթվական գազից և մթնոլորտը հարստացնում թթվածնով:Բույսերը մասնակցում են բնության մեջ նյութերի շրջանառությանը, ունեն հողապաշտպան, դաշտապաշտպան, ջրապաշտպան, կլիմայակարգավորիչ նշանակություն. նրանք կլանում են փոշին և այլ թունավոր նյութեր, մեղմացնում աղմուկը, քամիները, օդի ջերմաստիճանային տատանումները, բարձրացնում օդի հարաբերական խոնավությունը, բարերար ազդեցություն թողնում մարդու առողջության վրա:Բույսերն օգտագործվում են որպես շինանյութ, արդյունաբերական հումք, վառելանյութ, դեղորայք և այլն:

Բույսերի հանգստի շրջան մասին

  Բույսերն ունեն նաև այսպես կոչված հանգստի շրջան, երբ նրանց նյութափոխանակությունը խիստ նվազում է, և աճման շարժընթացները գրեթե դադարում են: Հանգստի շրջան ունի և՜ ամբողջ բույսը, և՜ նրա առանձին օրգանները՝ պալարները, կոճղեզը, սերմերը: Բույսերը հանգստի շրջանի են անցնում անբարենպաստ պայմանների՝ սառնամանիքի, երաշտի հետևանքով: Չափավոր կլիմայի պայմաններում բույսերի մեծ մասի հանգիստը դրսևորվում է ձմռանը, անապատային և կիսաանապատային բույսերինը՝ ամռանը: Արևադարձային խոնավ անտառներում, որտեղ բույսերի վեգետացիան ամբողջ տարին չի ընդհատվում, բույսերի հանգստի շրջանը դիտվում է առանձին ծառերի կամ ճյուղերի վրա: Բույսը, անհրաժեշտության դեպքում, կարելի է արհեստականորեն հանել հանգստի շրջանից (եթերի գոլորշիների, էթիլենի, ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի ազդեցությամբ) և հակառակը՝ բույսն ու նրա մասերն ավելի երկար պահել հանգստի շրջանում: 

Գյուղատնտեսական բույսերի այս փունջը կազմված է մեր սննդի մեջ  հաճախ օգտագործվող մշակաբույսերից:

Author:

Ողջու՜ ն դուք գտնվել եք իմ ուսումնական բլոգում: 🌈Ⓜ Ես Մարինե Մադոյանն եմ շատ եմ սիրում նկարել և ընկերներիս հետ խաղալ🎨⛲

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s