Կատարել տեքստային առաջադրանքները։
Մեծամիտ գետը
Աֆրիկայում, լեռների միջով հոսում էր գետը։ Նա անընդհատ գովաբանում էր իր երկարությունը։ Պատմում էր, որ հինգ երկրների միջով է հոսում։
Գետի ափի բարձր ծառի վրա ապրում էր խատուտիկ թռչնակը։ Նա անընդհատ թռչկոտում էր և անհոգ երգում։ Ծարավը հագեցնելու համար գետի սառնորակ ջրից մի կաթիլ էր կուլ տալիս։ Հորդահոս գետը չէր սիրում իր ջրերի վրա թռչկոտող զվարթ թռչնակին։ Թռչնակը բոլորովին չէր նեղվում։ Նա ջրառատ գետից ամեն օր մի կաթիլ էր պակասեցնում ու ձգվում դեպի երկնքի կապույտը։ Գետը գլորում էր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում, որովհետև նա թռչել չէր կարող։
Առաջադրանքներ
1.Տեքստի 4-րդ նախադասությունից դուրս գրի՛ր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։
Խատուտիկ
Ես իմ տատիկի տանը ունեմ խատուտիկ ծաղիկ:
2.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ։ Այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։
Գետ
Գետակ, գետամեջ
3.Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։
Լեռներ, երկրներ
Մեր աշխարհի տարբեր երկրներում կան տարբեր բարձրության լեռներ:
4. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական գոյական, ածական և բայ։
Բայ-հոսել, պատմել
Ածական-բարձր, անհոգ
Գոյական-թռչանակ, երկարություն
5.Դո՛ւրս գրիր տեքստի վերջին նախադասությունը և դարձրո՛ւ հարցական։
Գետը թռչել չէր կարող։
6. Տեքստի շուրջ մի առաջադրանք էլ ի՛նքդ կազմիր։
Ի՞նչ նոր բան սովորեցիր այս դասից։