Posted in բնագիտություն

Ջրի մասին


Ջուրը ծածկում է մեր Երկիր մոլորակի 70 տոկոսը, սակայն, դրա հետ միաժամանակ, այս հսկայական պաշարներից միայն 3 տոկոսն են պիտանի խմելու համար։ Տաք ջուրն ավելի արագ է սառույցի վերածվում, քան սառը ջուրը, սակայն գիտնականները մինչ օրս չեն կարողանում բացատրել, թե ինչու։ Ջուրը հիշողություն ունի։ Գիտնականներն ապացուցել են, որ ջրի մոլեկուլյար կազմությունը թույլ է տալիս հիշել այն ամենն ինչ տեղի է ունենում շրջակա միջավայրում։ Այս հետաքրքիր երևույթը գիտնականներն անվանում են «ջրային հիշողություն»։Ջրի բավականաչափ օգտագործումն օգնում է առողջ սիրտ ունենալ։ Հետազոտողների հավաստմամբ այն մարդիկ, ովքեր օրական գոնե 6 բաժակ ջուր են խմում, ավելի առողջ սիրտ են ունենում, քան մյուսները։ Մարդն իր կյանքի ընթացքում խմում է 35 տոննա ջուր։ Այս առումով թթվածնից հետո ջուրն ամենապահանջվածն է մարդկանց համար։ Շուրջ մեկ միլիարդ մարդ աշխարհում երազում է մաքուր ջուր խմելու ու ջրից հագենալու մասին։ Չնայած մեզնից շատերին ջուրը հասանելի է, բայց աշխարհում կան տարածքներ, որոնց համար ջրի առկայությունն ուղղակի երազանք է։

Յուրաքանչյուր մայրցամաք ունի իր «մեռած գետը», որը ոչ մի տեսակի օգտագործման համար պիտանի չէ։ Համաշխարհային օվկիանոսում շուրջ 260 միլիոն տոննա պլաստմասե աղբ կա, որն աղտոտում է ոչ միայն ջրային միջավայրն, այլ նաև նպաստում է զամաքային միջավայրի աղետների։Աղտոտված ստորջրյա ջրերը հնարավոր է մաքրել հազարամյակների ընթացքում միայն, ուստի սա է պատճառը, որ ջրի աղտոտման խնդիրը չափազանց կարևոր ու արդիական պիտի լինի մեզ համար։Օրվա ընթացքում գոնե 2 լիտր ջրի օգտագործումը կարող է օգնել զինվել ավելի մեծ էներգիայով ու խուսափել շատ ու շատ հիվանդություններից։

Posted in բնագիտություն, հաշվետվություն

Բնագիտության հաշվետվություն

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մայրցամաքներ, աշխարհամասեր

Ծովեր և օվկիանոսներ

գունավոր ծովերի մասին

Դեղին ծովը

Վարդագույն ծով

Աղբյուր, գետ, լիճ

Posted in բնագիտություն

Աղբյուր, գետ, լիճ

Դու արդեն գիտես, որ երկրագնդի վրա ամենաշատ ջուրը օվկիա­նոսներում և ծովերում է: Շատ ջուր կա նաև աղբյուրներում, գետերում, լճրում և ճահիճներում:
Երկրի մակերևույթին տեղացած անձրևի կամ հալած ձյան ջրերի մի մասը գոլորշիանում է, իսկ մյուս մասը’ ներծծվում հողի մեջ և շարժվում են դեպի գետնի խորքերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել կավի կամ այլ ապարաշերտերի, որոնց միջով ջուրը չի թափանցում: Այստեղ ջրերը կուտակվում են, ապա հոսում տեղանքի թեքության ուղղությամբ:

Երբ ստորերկրյա այդ ջրերը հասնում են ձորակի կամ զառիթափ , գետնի տակից նորից դուրս են գալիս Երկրի մակերես և առաջացնում աղբյուր: Սովորաբար աղբյուրների ջուրը լինում է մաքուր և սառնորակ: Հայաստանում աղբյուր­ներ շատ կան: Աղբյուրների ջուրը մարդիկ օգտագործում են խմելու համար: Աղբյուրից բխող ջուրը մի տեղում երկար մնալ չի կարող, այն սկսում է հոսել որպես փոքրիկ առվակ: ճանապարհին այն կարող է հանդիպել նման այլ առվակների, որոնք միախառնվում են և աջացնում գետակներ, իսկ գետակները’ գետեր:
Գետեր էլ կան, որոնք աղբյուրներից սկիզբ չեն առնում: Հրազդան գետը, օրինակ, սկիզբ է առնում Սևանա լճից:
Ավելի մեծ գետի մեջ թափվող փոքր գետերը կոչվում են վտակներ:
Որքան շատ են վտակները, այնքան ջրառատ է գետը:
Հատկապես լեռներում գետերը երբեմն մեծ բարձրություններից գահավիժում են որպես ջրվեժներ:
Գետերը մեծ նշանակություն ունեն մարդկանց կյանքում: Գետերի ջրերն անհրաժեշտ են գյուղերին ու քաղաքներին, գործարաններին ու ֆաբրիկաներին: Գետերի ջրով ոռոգվում են մշակվող հողերը:
Անձրևներից ու հալվող ձյունից, աղբյուրներից, գետակներից ու գետերից ջուրը հաճախ լցվում է Երկրի մակերևույթի իջվածքներն ու վիթխարի գոգերը’ առաջացնելով լճեր:
Երկրագնդի ցամաքի’ ջրով լցված ընդարձակ գոգավորությունը կոչվում Է լիճ: Լճերն իրենց չափերով, խորությամբ խիստ տարբեր են: Կան ծովերի չափ հսկայական լճեր և այնքան փոքրերը, որոնց մակերեսը մի խաղահրապարակի չափ Է :

Աշխարհի լճերի մեծ մասի ջուրը քաղցրահամ Է, այսինքն’ պիտանի Է խմելու համար: Կան լճեր Էլ, որոնց ջուրն այնքան աղի Է, որ այնտեղ բույսեր չեն աճում, կենդանիներ չեն ապրում: Քաղցրահամ լճերի ջուրը մարդն օգտագործում Է դաշտերը ոռոգելու համար: Այդպիսի լճերում ձուկ են որսում, նավարկում Են գբոսանավեր, ափերին կառուցում են հանգստյան տներ:

Posted in բնագիտություն

Վարդագույն ծով

Հիլլեր վարդագույն լիճ է Արևմտյան Ավստրալիայում: Այս ջրամբարը ձեզ չի զարմացնի ո՛չ ձկների հարստությամբ, ո՛չ էլ չափերով: Ամենակարևորը գույնն է: Լճի խոր վարդագույն գույնը հարատև տպավորություն է թողնում: Միգուցե Հիլլերը կվերածի ջրի մասին ձեր գիտելիքը …

Կղզին և լիճը հայտնաբերվել են 1802 թվականին, բրիտանական ծովագնաց Մեթյու Ֆլինդերսի արշվախմբի կողմից։ Կապիտան Ֆլինդերսը լիճը նկատել է կղզու ամենաբարձր հատվածից։

20-րդ դարի սկզբին Հիլիեր լճում սկսվել է աղի արդյունահանում, սակայն վեց տարի անց այն դադարեցվել է։

Weekends.am”>
Posted in բնագիտություն

Դեղին ծովը

Ջրիմուռների կանաչակալման պատճառով Դեղին ծովում լողացողները ստիպված են լող տալ ոչ թե ալիքների մեջ, այլ` տիղմակույտերի: 

Դեղին ծովի մասին — Նարե Գրիգորյանի բլոգ

Շանյդուն գավառի Ցինդաո նավահանգստյան քաղաքում ֆուտբոլային դաշտի չափով տոննաներով ջրիմուռային աղբ է լցվել: Զբոսաշրջիկներին արտասովոր այդ երևույթն առանձնապես չի վրդովեց նում, սակայն տեղաբնակները բողոքում են գարշահոտությունից: Բնապահպանները լրջորեն մտահոգված են. 300 մետրանոց կանաչ աղբածածկույթը մթնոլորտից հսկայական քանակի թթվածին է պահանջում` միաժամանակ ոչնչացնե լով ծովային կենդանիներին: 

Դեղին ծով — Տաթև Մամիկոնյան

Կառավարության և կամավորների ուժերով Չինաստանի ծովը հաջողվել է մաքրել 240 տոննա ջրիմուռներից: Սակայն երկրի իշխանություններն անհանգստացած են, որ աղտոտվածությունը կարող է տարածվել Դեղին ծովի ամբողջ մակերեսով: 2007 թ. նմանատիպ մղձավանջը ստիպել էր տարհանել տեղի բնակչությանը` նրանց ունեցվածքի հետ մեկտեղ: Օլիմպիական խաղերից առաջ բնակիչների տարհանումն անհրաժեշտ էր` մինչև զինվորները կմաքրեին ծովի առափյա եզրագիծը:

Posted in բնագիտություն

Ծովեր և օվկիանոսներ

Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք հինգն են Հնդկական, Հյուսիսային սառուցյալ, Հարավային, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան Օվկիանոս, որոնք իրար միացած են նեղուցներով և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը: Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է: Տարօրինակ է, բայց պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, և ճանապարհորդն այն Խաղաղ է անվանել:

Ծովերն օվկիանոսների առանձին մասերն են, որոնք մասամբ շրջապատված են ցամաքով: Միայն մեկ ծով կա, որ ափեր չունի: Դա Սարգասյան ծովն է՝ Ատլանտյան օվկիանոսում՜:

Օվկիանոսներում և ծովերում ցամաքի կտորներ կան, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով: Դրանք կղզիներն են: Օվկիանոսնե­րում կան նաև խոր անդունդներ:

Երկրագնդի ամենամեծ կղզին Գրենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է «կանաչ երկիր»:

Գիտե՞ս, որ օվկիանոսի ամենախոր տեղը Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում: Նրա խորությունն այնքան մեծ է (11 հազար մետր), որ եթե Ջոմոլունգմա լեռն ընկղմեինք մեջը, գագաթը շատ խոր ջրի տակ կմնար:

Օվկիանոսների աղի ջուրն անթիվ-անհամար կենդանիների ու բույ­սերի տունն է: Ամենահին ժամանակներից ծովերն ու օվկիանոսները սննդի կարևոր աղբյուր են եղել: Ծովի ջրից կերակրի աղ են ստանում: Օվկիանոսներից ու ծովերից գոլորշիացած ջուրը վերադառնում է անձրևների ու ձյան տեսքով:

Երկրագնդի գրեթե ողջ ցամաքն ուսումնասիրված է, բայց օվ­կիանոսի խորքերն ուսումնասիրելն ավելի դժվար է, քանի որ ջրի շեր­տի ծանրությունը թույլ չի տալիս, որ սուզորդները շատ խոր սուզվեն: Եթե 1 լ ծովի ջուր գոլորշիացնենք, ապա ամանի հատակին մոտ 35գ աղ կմնա: Աղը դժվարացնում է մարմինների սուզվելը: Հայտնի Մեռ­յալ ծովում ջուրն այնքան աղի է, որ մարդն առանց ջանք գործադրելու կարող է մնալ ջրի երեսին:

Posted in բնագիտություն

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Continue reading “Մարմիններ, նյութեր, մասնիկներ”