Posted in հայրենագիտություն, հաշվետվություն

Հայրենագիտության հաշվետվություն

Ես այս տարի շատ գիտելիքներ ստացա։ Սովորեցի իմ երկրի և օտար երկրների մասին տեղեկությաներ։ Միասին շատ շատ էնք ճամբորդել💞

Այս հղումով կարող էք տեսնել իմ աշխատանքները💥

Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Պատրասվում ենք ճամփորդելու Սևան

Եղանակի տեսություն

Տեղեկություններ

Սևանա լիճ

Սևանա լիճը քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի լիճ է: Հայկական լեռնաշխարհի բնության զարդերից է:

Լիճը տարբեր ժամանակներում կոչվել է տարբեր անուններով: Հայերի անվանադիր Հայկ Նահապետի ծոռնորդի Գեղամ Նահապետի անունով կոչվել է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով, VII–IX դարերում՝ Դաշնավոր՝ ներդաշնակ, մեղմ, հանդարտ ծփանքների համար: Գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1900 մ բարձրության վրա:

Սևանին արտակարգ հմայք են տալիս շրջակա լեռները, որոնք կարծես մեծ շուրջպար են բռնել լճի շուրջը. արևմուտքում՝ Գեղամա, հարավ-արևմուտքում Վարդենիսի լեռնաշղթաներն են, հյուսիս-արևելքում ձգվում են Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաները: 

Սևանը կազմված է Մեծ Սևանից ու Փոքր Սևանից, որոնք իրարից բաժանվում են Արտանիշի և Նորատուսի հրվանդաններով ու նրանց միացնող ստորջրյա թմբով: 

Սևանը կազմված է Մեծ Սևանից ու Փոքր Սևանից, որոնք իրարից բաժանվում են Արտանիշի և Նորատուսի հրվանդաններով ու նրանց միացնող ստորջրյա թմբով: 

Սևանա լիճ են թափվում 28 գետ ու գետակ, սկիզբ է առնում միայն Հրազդան գետը:

Գագարին համայնք 

1840-ական թվականներին Սևանի շրջանը սկսեց բնակեցվել ռուսներով: Ցարական
կառավարությունը բնակեցնում էր Անդրկովկասը՝ նպատակ ունենալով այդ շրջանում
ամրապնդել իր հենարանը: Աղանդավորների հոսքը դեպի Անդրկովկաս սկսվել էր
դեռևս 30-ական թվականներին: Սկզբում նրանք հանգրվանեցին Վրաստանի և
Ադրբեջանի տարբեր շրջաններում, իսկ հետո այնտեղից սկսեցին կամաց-կամաց
անցնել Արևելյան Հայաստան: Առաջինը շրջանի տարածքում` 1842 թվականին
հիմնվեց Ելենովկան, որտեղ բնակիչները հավաքվում էին աստիճանաբար, մեծ ու
փոքր խմբերով: Սկզբնաղբյուրներում պահպանված ստույգ տեղեկություններով
ամենամեծ խումբը՝ 77 ընտանիք, Ելենովկա էր եկել 1846 թվականին՝ Ադրբեջանի
Շուշիի նահանգից: Այնուհետև աղանդավորները Ելենովկա են գալիս Շամախիից,
Թիֆլիսից և Անդրկովկասի այլ վայրերից: 1851 թվականին Ելենովկայում արդեն
ապրում էր 108 ընտանիք (505) մարդ: Ելենովկացիների իսկական հայրենիքը, ըստ
ցուցակներում պահպանված հավաստի տեղեկությունների, Տամբովի, Պենզայի,
Օրենբուրգի, Տավրիայի և ռուսական այլ նահանգներն են, որտեղից նրանք
արտաքսվել էին տարբեր ժամանակներում:

Մեծեփի ամրոց

Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։

Գագաթի կոնֆիգուրացիային համապատասխան, եզրերով անցնում են կիկլոպյան ամրոցի պարիսպների հիմքերը, որոնց բարձրությունը տեղ-տեղ պահպանվել է մեկ-երկու շար քարերով։ Ամրոցն ունի 225 մետր երկարություն և 25-30 մետր լայնություն։ Պարիսպների վրա կան երեք աշտարակի հետքեր, որոնցից մեկը կառուցած է միջնաբերդի հյուսիսարևմտյան անկյունում, մյուս երկուսը, նույն չափերով, գտնվում ն հյուսիսարևելյան անկյուններում։ Այդ աշտարակների միջև ընկած պարսպի կենտրոնում երևում է ամրոցի մուտքի բացվածքը։ Հյուսիս-արևմտյան աշտարակից մոտ 50 մետր հեռու սկսվում է արտաքին պարիսպը։ Այս պարսպին զուգահեռ, հյուսիս արևելյան լանջով 35-40 մետր հեռու նկատվում է երրորդ պարիսպը, սակայն նա չի շարունակվում մինչև վերջ։

Առասպել Սևանա լճի մասին

Աշխարհի խոշոր բարձրադիր լճերից մեկը Հայոց աշխարհի կապտաչյա գեղեցկուհին` Սևանն է, որ հնում կոչվել է նաև Գեղամա ծովակ` Գեղամա լեռների բարձրադիր գրկում գտնվելու համար: Այն ծովի մակարդակից մոտավորապես 1800-2000 մետր բարձրության վրա է , գտնվում է  Գեղարքունիքի մարզում: Սևանա լիճն ունի քաղցրահամ ջուր, այն բաղկացած է երկու մասին՝ մեծ Սևան և փոքր Սևան: Լիճն օրվա ընթացքում անընդհատ փոխում էր գույնը` շողալով թանկարժեք ադամանդի բազմագույն երանգներով: Այն հատվածներում,որտեղ կապտականաչը ավելի մուգ երանգով է , այդ հատվածում ավելի խորն է:

Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը:

Իսկ մեկ ուրիշ զրույց պատմում է, որ շատ հին ժամանակներում չքնաղ ու կապուտաչ մի գեղագանգուր ու քաջ հսկա էր ապրում: Նա առավոտյան վաղ արթնանում էր, վերցնում էր իր մեծ նիզակն ու մտնում լիճը: Նա քաջ լողորդ էր և օրվա մեծ մասն անց էր կացնում լճի ջրի մեջ: Այդ հսկան` Սևանը, հսկում էր ամենուր և անսպասելի հայտնվում էր այն ափերում, որտեղ թշնամի էր երևում: Եվ նրա անվրեպ նիզակն անմիջապես վնասազերծում էր թշնամուն, որը կա՛մ խեղդվում էր լճում, կա՛մ էլ մազապուրծ փախչում էր: Հենց այս հայկազուն հսկայի անունով էլ լիճը կոչվեց «Սևան»:

Գոյություն ունի լճի անվանման ծագման ևս մեկ ավանդություն․

  • Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի/ սկզբնակետ, որտեղից բխում է աղբյուրը/ մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։

Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։

Անհրաժեշտ իրեր

  1. Ուսապարկ
  2. գլխարկ
  3. ջուր
  4. առաջին օգնության պարագաներ
  5. սնունդ
  6. կողմնացույց
  7. հեռադիտակ
  8. Թաց և չոր անձեռոցիկ, ախտահանիչ նյութ
  9. Հարմարավետ հագուստ և կոշիկներ
  10. Աղբի տոպրակ և ձեռնցներ
  11. Քսուկ
Posted in հայրենագիտություն

Գովենք-գովենք ո՞ւմ գովենք…..

Գովենք-գովենք ո՞ւմ գովենք ջան ծաղիկ ջան ջան մեր Սոֆիին մենք գվենք ջան վիճակ ջան ջան։ Գովենք-գովենք ո՞ւմ գովենք ջան ծաղիկ ջան ջան մեր Սոֆիի գեղեցկություն գովենգ ջան վիճակ ջան ջան։

Գովենք-գովենք ո՞ւմ գովենք ջան ծաղիկ ջան ջան մեր Արփիին մենք գվենք ջան վիճակ ջան ջան։ Գովենք-գովենք ո՞ւմ գովենք ջան ծաղիկ ջան ջան մեր Արփիի հասակ գովենգ ջան վիճակ ջան ջան։

Գովենք-գովենք ո՞ւմ գովենք ջան ծաղիկ ջան ջան մեր Կատրինին մենք գվենք ջան վիճակ ջան ջան։ Գովենք-գովենք ո՞ւմ գովենք ջան ծաղիկ ջան ջան մեր Կատրինի մազեր գովենգ ջան վիճակ ջան ջան։

Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Մատենադարան🏛

Չորեքշաբթի օրը մենք դասարանով գնացել էինք մատենադարան։ Ես այնտեղ տեսա 30կգ կշռող ամենամեծ և ամենափոքր գրքերը։ Բոլոր գրքերը որոնք նկարազարդված էին որդան կարմիրով և այլ գույներով։ Ես տեսա շատ բույսեր, որդան կարմիր որի հետ դված էր այն ուտելիքը, որը որդան կարմիրը սիրում է։ Կային շատ գրքեր որոնք տպել են, բայց նաև կային պահպանված գրքեր։ Ես նկատեցի այնտեղ, որ կար մի մեծ մշակված քար, որի վրա մարդիկ չէին հասցրել փորագրել։ Ինձ շատ հետաքրքրեց այն փոքրիկ աղոթագիրքը։ Մենք լսեցինք գրքերի մասին պատմությունները մասնագետների կողմից: Ստացանք նոր և հետաքրքիր գիտելիքներ: Այնուհետև գնացինք դպրոց և ցերեկային երթուղայինի ընկերներով խաղացինք խաղեր🎈

Նկարների հղում🌈

Posted in հայրենագիտություն

Ճամփորդություն 17.04.2021

Երեկ մենք դասարանով գնացել էինք ճամփորդության դեպի Նոր հաճն։ Նոր հաճնից հետո մենք գնացինք Հրազդան գետ հետո Առինջ գյուղ հետո Գետամեջ գյուղ, իսկ ամենավերջում գնացինք Լևոնի քարանձավ։ Այնտեղ մենք հնարավորություն ունեցանք հանգստանալ բնության գրկում։ Այնտեղ մենք մի կարևր աշխատանք կատարեցինք։ Ախտոտված տարածքը մաքրելը և այլն։ Եվ քանի, որ մենք Սբաստացիներն էնք մենք ունենք հնարավորություն դեռ շատ տարածքներ մաքրելու և շատ անգամ ճամփորդելու։

Սա մեր երեկվա նկարներն են։

Ճամփորդության նկարներ

Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Ճամփորդում ենք Կոտայքի մարզ

Գնալը տևւմ է 1 ժ 5 րոպե

Նոր Հաճն

Նոր Հաճնը (հիմնադրվել է’ 1953, քաղաք’ 1991-ից) գտնվում է Երևանից 30 կմ հս-արմ.’ Հրազդան գետի աջ ափին’ 1338 մ բարձր, վրա: Անվանվել է Լեռնային Կիլիկիայի Հաճն քաղաքի անունով:

Նոր Հաճըն

 Տարածքը 2,2 քառ. կմ է, բնակչությունը՝ 9, 3 հազար մարդ (2017):

 Տնտեսության մեջ կարևոր տեղ ունեն կահույքի, ոսկերչական (ադամանդի) արտադրությունները: Խորհրդ. տարիներին հայտնի էր Նոր Հաճնի տեխնիոկական քարերի գործարանը’ որպես ԽՍՀՄ սարքաշինության արդյունաբերության ձեռնարկություն (հիմնադրվել է 1958-ին): Թողարկել է շուրջ 80 տեսակի արտադրանք’ հաստոցներ, սարքեր, տեխ. քարեր ևն, որոնք իրացվել են ԽՍՀՄ-ում, արտահանվել 14 երկիր: 

 Քաղաքում է Արզնիի ջրէկը, մերձակայքում’ Արզնիի կիրճի վրա կառուցված Նուռնուսի երկհարկանի կամուրջը, որով Մասիս քաղաքը երկաթուղով և ավտոճանապարհով կապվում է Նուռնուս կայարանի հետ:

 Գործում են մանկապարտեզ, 4 հանրակրթական, 1 վճարովի ավագ, արվեստի, մարզական դպրոցներ, մարզամշակութային համալիր, Կիլիկյան Հաճնի թանգարանը, գրադարան, մշակույթի պալատ: Քաղաքում կանգնեցվել է Հաճնի հերոսամարտի (1920) նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը (1974, ճարտարապետ՝ Ռաֆայել հսրայելյան):

Գետամեջ գյուղ

Գետամեջ գյուղ ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948թվականին։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։  Գետամեջ է վերանվանվել 1948 թ.-ի հունիսի 21-ին։ Գյուղի բնակիչները մեծամասամբ այստեղ հաստատվել են 1915-1920 թթ., գաղթելով Արճեշի, Բիթլիսի, Մանազկերտի, Մուշի և Վանի գյուղերից։ Գետամեջի ազգաբնակչության փոփոխությունը. Այնտեղ կա 706 մարդ:   Առաջին հիշատակումը եղել է 1699 թվականին:

Հրազդան գետ

Տեղեկություն Հրազդան գետի մասին/լիարժեք/, կարող եք ռադիոնյութ անել, ավելի լավ, կամ նկարներով վիդեո պատրաստել, դրան կցել ձայնագրություն: Հրազդան գետը ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է առանց Սևանա լճի։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։ Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։ Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։ Գետամեջ, գյուղ ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականին[2]։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։ Գետամեջ է վերանվանվել 1948 թ.-ի հունիսի 21-ին։ Գյուղի բնակիչները մեծամասամբ այստեղ հաստատվել են 1915-1920 թթ., գաղթելով Արճեշի,Բիթլիսի, Մանազկերտի, Մուշի և Վանի գյուղերից։ Գետամեջում գործում է ավագ դպրոց (72 աշակերտով), մշակույթի տուն, գրադարան։ Ի՞նչ է Հէկ-ը:  Գրել թե ի՞նչ հէկ -եր են կառուցված Հրազդան գետի վրա:Հէկ-ը երկար ձևով անվանում են հիդրոէլեկտրակայան:Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

Առինջ գյուղ

Կոտայքի մարզի Առինջ գյուղի մոտ պահպանվել են բերդի մնացորդները: Բերդապարիսպի ստորին շարքերը մեծ մասամբ անտաշ քարերով են, մուտքի մասում՝ կոփածո սրբատաշ։ Մուտքի բարավորի վրա քանդակված են իրար փաթաթված երկու վիշապ (1501թ.-ին ձևավորել է Մանվել քարգործը)։ Պարսպի քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին՝ հեղինակի հիշատակությունը` Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501թ.։ Բերդի ներսում կան եկեղեցի և տների ավերակներ։

2000թ. բերդի մոտակայքում կառուցվել է Ս.Աստվածածին եկեղեցին:

Առինջ գյուղ

Հողե աստիճաններով իջնում ենք ներքև: Պատերին արհեստական լամպեր են, որոնք հազիվ են ցրում խավարը, խոյակերպ քանդակներ են, լաբիրինթոսի պես իրար հաջորդող միջանցքներ ու սենյակներ, հնաոճ իրերով կահավորված անկյուններ… Առինջ գյուղում ենք՝ Լևոնի գետնափոր քարանձավում:

ՎԱՐՊԵՏ ԼԵՎՈՆԻ ԳԵՏՆԱՓՈՐ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԱՌԻՆՋՈՒՄ – idiscoverarmenia

1985 թվականին Լևոն պապը հենց այստեղ է որոշել իրականացնել կնոջ խնդրանքն ու կարտոֆիլը պահելու համար փոս փորել:  Կարտոֆիլի  համար նախատեսված 80 սմ-ոց փոսը վերածվեց 21 մետրանոց ստորգետնյա քարանձավի, որը դեռ վարպետի կենդանության օրոք դարձավ թանգարան ու հյուրընկալեց աշխարհի տարբեր ծագերից  ժամանած հյուրերի:

Posted in հայրենագիտություն, Uncategorized

Ծաղկազարդի օր

Այսօր ծաղկազարդ է։ Ես համացանցից տեսանյութեր եմ պատրաստել ձեզ համար։

Սա իմ պատրաստած տեանյութերն են։

Իսկ հիմա ես կպատմեմ թե ինչպես եմ ես անցկացրել այս օրը։

Ես այսօր առավոտյան գնացել եմ եկեղեցի և մոմ վառել, ցանկանալով, որ ամբողջ աշխարհում խաղաղություն լինի։ Օրինակ՝ որ պատերազմ չլինի, վիրուսը ավարտվի և այլն։ Իսկ հետո, մոմ վառելուց հետո ես եկեղեցու կողքից գնեցի ուռենու ճյուղերից պատրաստված թագ և բողբոջած ճյուղեր, որնք խորհրդանշում են տանը հաջույուն և առատոություն։ (Նկարները ներգևում են) Եվ այդպես էլ ես անցկացրեցի իմ Ծաղկազարդի օրը🎍🌾

Posted in հայրենագիտություն

Ասեղնագործություն

Ասեղնագործ աշխատանքներն ստեղծվում են ասեղով, երբեմն՝ հելունով, ասեղնագործող մեքենայով՝ բամբակե, վուշե, մետաքսե, բրդե թելերով, օգտագործվում են նաև ուլունքներ, մարգարիտ, ոսկեթելեր, դրամներ և այլն: Բրդե թելն առաջինն օգտագործել են Չինաստանում, մետաքսե թելը` Պարսկաստանում, ապա` Եգիպտոսում:Ասեղնագործությունը լինում է 2 տեսակ՝ կտորը կտորի վրա դրվող` վերադիր (օգտագործում են մորթի, թաղիք, կաշի), և թելքաշ կտրտովի: Ասեղնագործությունը հնագույն ծագում ունի: Սկզբում օգտագործել են բույսի փշերից կամ ձկան ոսկրերից, ապա` փայտից, փղոսկրից, մետաղից սարքած ասեղներ: Վաղ անցյալում ասեղնագործությամբ զբաղվել են ասորեստանցիները, եգիպտացիները, չինացիները, պարսիկները, հրեաները, հույները և ուրիշներ, իսկ առավել հայտնի կենտրոնը Բաբելոնն էր: Ամենահին ասեղնագործ նմուշների մասին վկայում են ասուրա-բաբելական արձանների, եգիպտական քանդակների, որմնանկարների, հունական սափորանկարների վրա պատկերված հագուստների զարդարանքները, հնագիտական պեղումներով հայտնաբերված ասեղնագործ պատառիկները: Մինչև XII դարը ասեղնագործում էին ծանր կտորներ՝ հաստ թելով, հետագայում աշխատանքները դարձել են ավելի նուրբ և բազմագույն: Չինաստանին բնորոշ ասեղնագործ պաննոները, հատկապես «սյուխուա»-ները («ասեղով գեղանկարչություն») ոճով մոտ են մետաքսի վրա տուշով կատարված չինական բնանկարներին: Ասեղնագործությունը տարածվել և զարգացել է Գերմանիայում, Անգլիայում, Ռուսաստանում և այլ երկրներում:Հին հայկական ասեղնագործության մասին վկայում են մատենագիրներ Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին և ուրիշներ: Միջնադարից պահպանվել են ասեղնագործ պատառիկներ. Անիի պեղումներով հայտնաբերվել են XII– XIII դարերի զգեստների, ծածկոցների մնացորդներ, ինչպես և ձեռագրերի կազմաստառներ, XV դարից՝ եկեղեցական զարդարանքներ և այլն: Հայկական ասեղնագործությունը զարգացել է 3 հիմնական ուղղություններով՝ ժողովրդական (գեղջկական տարազ), քաղաքային (առևտրաարհեստավորական կենցաղ) և եկեղեցական: Ասեղնագործությունը տարածված էր Հայաստանի բոլոր գավառներում և հայաբնակ գրեթե բոլոր շրջաններում, հատկապես Վան-Վասպուրականում, Շիրակ-Կարինում, Սյունիք-Արցախում, Արարատյան երկրում, Կիլիկիայում, Կեսարիայում, Կոստանդնուպոլսում ու Թիֆլիսում: Հայկական ասեղնագործության հրաշալի նմուշներ են ստեղծվել Ղրիմում, ԱՄՆ-ում և այլուր: Հայտնի են նաև առանձին քաղաքների անուններով հիշատակված ասեղնագործություններ՝ Վանի, Մարաշի, Այնթապի, Կարինի, Տարսոնի և այլն: Տարածված զարդակարերից են շարակարը (շուլալակար), շյուղակարը (ցողունակար), հարթակարը (լիցք, ուռուցիկ, գծային և այլն), խաչկարը, կողքակարը, թելքաշը և այլն: XIX դարի 2-րդ կեսից տարբեր երկրներում բացվել են ասեղնագործական աշխատանքներ արտադրող ձեռնարկություններ: Չնայած մեքենական ասեղնագործությունը որոշ չափով ազդել է նաև հայկական ասեղնագործության վրա, այդուհանդերձ, Հայաստանում շարունակվում են հայկական ասեղնագործության ավանդույթները: Գործում են այդ արհեստն ուսուցանող տարբեր խմբակներ, հրատարակվում են ալբոմներ, կազմակերպվում ցուցահանդեսներ և այլն:

Իմ նոր հոբբի `եռաչափ ծաղիկների բրազիլական ասեղնագործություն: Բրազիլական  ասեղնագործության առանձնահատկութ… | Embroidered roses, Brazilian embroidery,  Crochet necklace
Ասեղնագործություն․ նրբագեղ և միշտ նորաձև - Artuyt | Cover Yourself with Art
Ասեղնագործություն․ նրբագեղ և միշտ նորաձև - Artuyt | Cover Yourself with Art

Posted in հայրենագիտություն

Առասպել Գեղարդ վանքի մասին

Առասպել Գեղարդ վանքի մասին

Եղբայրն ու քույրը խոստում տվեցին աստվածահաճո վանք կառուցել, որպեսզի իրենցից հետո աշխարհին թողնեն անմոռաց հիշատակ: Նրանք ճանապարհորդեցին Հայաստանով, հասան մինչև Գառնիի խորաձորը. նրանց առաջ դեպի լեռները հեքիաթային հիասքանչ տեսարան բացվեց: Որոշում են հենց այստեղ էլ կառուցել տաճարը: Ժամանակը անցնում էր, եղբայրն ու քույրը թափառում էին մի տեղից մյուսը, բայց ոչ մի կերպ չէին կարողանում գտնել այն ժայռը, որը հարմար կլիներ Աստծո տաճարը կառուցելու համար. կարծես թե ամեն անգամ ինչ¬որ խորհրդավոր մի ձայն շշնջում է. «Ո՛չ, ո՛չ, դա այն ժայռը չէ»… Եվ մի օր քույրն, իր ձեռքերը վեր կարկառելով, խնդրեց Աստծուն օգնել նրանց, որ կարողանան գտնել կառուցման տեղը:

Իսկ առավոտյան, երբ արևը դեռ նոր էր ոսկեզօծել լեռնային գագաթները, եղբայրն ու քույրը բացեցին իրենց աչքերը և լույսի մի վառ ճառագայթ տեսան: Նա ելնում էր մի մեծ ժայռի գագաթից: Նրանք բարձրացան ժայռի վրա ու երիտասարդ դյուցազնը, վերցնելով իր ձեռքը սուրսայր բրիչն ու ծանր կռանը, սկսեց թործել ժայռը, օրեցօր ավելի ու ավելի խորանալով նրա մեջ: Իսկ քույրը իջեցնում էր փորած անցքի մեջ իր երկար հյուսերը, կապելով նրանց ծայրերից զամբյուղը, ու վերև էր բարձրացնում ժայռի կտորտանքները: Անցնում էին օրերն ու շաբաթները, և աստիճանաբար, գիշեր ու ցերեկ չարաչար աշխատելով, նրանք կարողացան այդ շատ ամուր ժայռի մեջ փորելով՝ կերտել մի աննման տաճար: Ու երբ նայեցին տաճարին նորից, մնացին ափուբերան՝ նրա խստակամ ու կատարյալ տեսքը ապշեցուցիչ էր: Պսակված հիասքանչ կատարով, զարդարված զմայլելի փորազարդերով, փորաքանդակներով ու սյունագավիթով, այդ տաճարը դարձավ մարդկային հոգու կատարյալ կերտություն:

Եղբայրն ու քույրը ապրեցին այդ տաճարում մինչև իրենց կյանքի վերջը: Եղբոր ու քրոջ մահից առաջ կատարվեց ևս մի դեպք: Ժամանակին առաքյալներ սուրբ Բարդուղիմեոսը և սուրբ Թադևոսը հանձնել էին սուրբ Էջմիածնի վանքին հռոմեական լեգեոներ Լոնջինի գեղարդը, որով նա խոցել էր խաչված Հիսուս Քրիստոսի մարմինը, որ համոզվի նրա մահացած լինելուն: Թշնամիներից թաքցնելու համար և այդ գեղարդը ապահով տեղ պահելու նպատակով մասունքը տրվեց նորակառույց վանքին: Եվ այստեղից ծագեց վանքի անունը՝ Գեղարդ: Այդ սրբությունը պահպանում է վանքը քամիներից ու փոթորիկներից, կայծակներից ու հրաբուխներից, մարդկային դաժանությունից ու թշնամու ներխուժումներից:

Գեղարդի վանք

Միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Վանքն  անվանում են նաև Այրիվանք 140-ի հասնող քարայր-խցերի պատճառով:  Ասում են,որ գեղարդը ունի բուժիչ հատկություններ, ու դրա մասին ամբողջ աշխարհով էր հայտնի, և շատերն էին ցանկացել գեղարդը գողանալ, որպեսզի իրենց վերքերը բուժեին, կամ էլ որևէ փառքի հասնեին, բայց ամեն անգամ, երբ ուզեցել են գեղարդը գողանալ, մի հրաշք կատարվել է, և չեն կարողացել:

Posted in հայրենագիտություն

Գառնի տաճարի, Գառնիի քարերի սիմֆոնիայի, Գեղարդի մասին տեղեկություններ

Գառնւ տաճար

Գառնու հեթանոսական տաճարը հին հայկական տաճար  է, որը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ կողմում։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու ստեղծումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև կոչվել է Գառնի։

Գառնիի քարերի սիմֆոնիա

Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով նրա երկարությունը մոտ 50մ բարձրության է, որոնք զարմանալի համաչաթության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից ստեղծվել, գետի վրա կախված այդ սյուների կարգը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»: Լեռնացնքով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:

Գեղրադի վանք

Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Ըստ ավանդության, առաջին եկեղեցին ստեղծվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը անուն է հանել պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի ստեղծումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին , իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին ։ Ավելի ուշ շրջանում վանքը անուն է հանել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և սրբավայրի։ Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են։