Posted in Հետաքրքիր փաստեր ամենինչի մասին

Գերմանական Հովվաշուն

Հասակը`55 -60սմ
Քաշը`34- 40 կգ
Կյանքի տևողությունը` 10-14 տարի

Գերմանական Հովվաշունն ամենահայտնի ցեղատեսակներից է: Նա շատ խելացի է և ունակ կատարելու տարբեր աշխատանքներ: Այս շան նվիրվածությունն ու համարձակությունն անհամեմատելի են: Հովվաշունը բազմակողմանի զարգացած ցեղատեսակ է, որը գերազանց կատարում է այն ամենն, ինչ սովորեցնում են։ Նրանք աշխատում են որպես պահապան և օգնական հաշմանդամներին, ոստիկանության և ռազմական ծառայություններում, որսորդության, որոնողական և փրկարարական ոլորտներում, և, ի վերջո, ինչն ամենակարևորն է, նրանք հավատարիմ ընկերներ են իրենց տերերի համար։

Ցեղատեսակի առաջացումը

Գերմանական Հովվաշունը համարվում է 10 ամենահայտնի շներից մեկը: Այս ցեղատեսակն ունի համեմատաբար նոր ծագում (1899) և իր ծագման համար պարտական է մի մարդու։ Հեծելազորային սպա Մաքս ֆոն Շտեֆանիցը նպատակ ուներ ստեղծել գերմանական այնպիսի ցեղատեսակ, որը նման չէր լինի ոչ մեկի։ Եվ, բազմաթիվ փորձերից հետո, նրա մոտ ստացվեց ստեղծել մի յուրահատուկ ցեղատեսակ, որը հետո կոչվեց Հովվաշուն։

Հովվաշների առանձնահատկությունները

Մեր այս բարեկամն ունի շան ամենալավ հատկանիշները, բայց նա բոլորի համար չէ։  Հովվաշունը համարվում է էներգիայով լի շուն, ում անհրաժեշտ է մշտական մարզանքներ։ Առանց դրանց նա կձանձրանա և կսկսի հաչել  ու ծամել։ Այս ցեղատեսակն  ունի կասկածամիտ բնավորություն, ինչն էլ դարձնում է նրան հիանալի հսկիչ, բայց ոչ ընտանիքի շուն, ով հյուրերին կդիմավորի, քանի որ շատ կասկածամիտ է անծանոթների նկատմամբ։

Այս շունը հարմար չէ նրանց համար, ովքեր երկար ժամանակով են բացակայում տնից։ Երբ նրանք  տանը մենակ են լինում, կարող են  ձանձրանալ կամ էլ անհանգստանալ և շատ հավանական է՝ իրենք իրենց կզբաղեցնեն հաչելով, ծամելով և փորելով։ Այս ցեղատեսակի շները շատ ակտիվ և խելացի են։ Նրանց միշտ անհրաժեշտ է զբաղեցնել, սովորեցնել և աշխատեցնել։

Հովվաշանը պետք են օրական  ֆիզիկական և մտավոր վարժություններ։ Ընկերասեր և լավ վարքով շուն դաստիարակելու համար  նրան պետք է վարժեցնել ՝ սովորեցնելով նոր փորձություններ,  ծանոթացնելով նոր մարդկանց և վայրերի հետ։  Նրա վարժեցումը պետք է սկսվի փոքր տարիքից, քանի որ նոր մարդկանց և շների ներկայությանը սովորելն անհրաժեշտություն է։ Հովվաշունը մենակություն չի սիրում, ուստի նրան պետք է սոցիալականացնել վաղ տարիքից։

Ձեր շանը դեռ փոքր տարիքից պետք է սովորեցնեք հանգիստ մնալ, երբ հեռանում եք իրենից։ Սա հարկավոր է հենց նրա համար, քանի որ այս շներին բնորոշ է անհանգիստ լինել  բաժանման ժամանակ։

Ցանկանում ե՞ք ունենալ հիանալի հսկիչ, ով հրաշալի կերպով կպահպանի տարածքը և, իհարկե, հենց Ձեզ, ընտրեք այս շանը ։ Նա կարող է հարմարվել տան պայմաններին, սակայն նրան անհրաժեշտ է մեծ (ցանկապատով) տարածք, որտեղ նա կարող է վատնել իր էներգիան։

Այս պաշտպանները ընկերասեր չեն, սակայն ագրեսիվ էլ չեն։  Նրանք միանգամից ընկերներ չեն դառնում, իսկ եթե դառնում են, ապա չափազանց հավատարիմ։

Սննդակարգ

Խորհուրդ է տրվում 3-4 բաժակ բարձրորակ չոր կերակուր, օրը 2 անգամ:

Հիշե՛ք՝ Ձեր շան ուտելու չափը կախված է իր քաշից, տարիքից, նյութափոխանակությունից և գործունեության  մակարդակից: Շները անհատականություններ են, ինչպես մարդիկ, և նրանց անհրաժեշտ չէ ուտելիքի նույն քանակը: Պարզից էլ պարզ է, որ  ակտիվ շունն  ավելի շատ ուտելիք կպահանջի, քան՝ ոչ ակտիվը։

Posted in Հետաքրքիր փաստեր ամենինչի մասին, բնագիտություն

Գլխուղեղի մասին 10 հետաքրքիր փաստեր

Փաստեր գլխուղեղի մասին…

Ես մայրիկիս հետ առանձնացրել եմ մի քանի հետաքրքիր փաստեր գլխուղեղի մասին, որոնք դուք գուցե չգիտեք։

Փաստեր

1. Մարդու գլխուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվությունը սահում է 420 կմ/ժամ արագությամբ:

2. Բոլորիս հայտնի է «մարդիկ օգտագործում են իրենց ուղեղի 10 %-ը» արտահայտությունը, սա վիճելի տեսություն է, ըստ որի մարդկանց մեծամասնությունը օգտագործում է իր ուղեղի միայն որոշակի հատվածը, սովորաբար դիտարկվում են 10 %, 15 %, 7 % տարբերակները։ Այս պնդումն իրականում միֆ է և գիտության մեջ ընկալվում է, որպես «հոգեբանության վերաբերյալ սխալ պատկերացում», բժիշկներն ու ոլորտի մասնագետներն այս թյուրըմբռնումն անվանում են՝ «նեյրոմիֆ»։ Մենք օգտագործում ենք մեր ամբողջ ուղեղը, այլ ոչ միայն 10 տոկոսը։

3. Ուղեղի վիրահատությունը հնագույն պրակտիկա ունի: Որոշ մշակույթներում մարդիկ անցքեր էին բացում գանգի վրա՝ փորձելով մեղմել ցավերը կամ բուժել հիվանդությունները:

4. Թեև գլխուղեղը կազմում է մարդու ընդհանուր զանգվածի ընդամենը 2 տոկոսը, սակայն այն օգտագործում է 25 տոկոս թթվածինն ու էներգիան:

5. Պարզվում է, որ կնոջ ուղեղը մոտավորապես չորս տարով ավելի դանդաղ Է ծերանում, քան տղամարդունը. հենց  այս եզրակացությանն են հանգել Սենտ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի ամերիկացի գիտնականներ: Գիտափորձին մասնակցել Է 20-ից մինչեւ 82 տարեկան ավելի քան 200 մարդ՝ 121 կին եւ 84 տղամարդ:

6. Մարդու գլխուղեղը կշռում է ~1.3 կգ․ այդպիսով այն մարդու երրորդ խոշորագույն օրգանն է:

7. Ըստ գիտնականների, մարդու ուղեղում օրական մոտ 70 000 միտք է ծագում, իսկ ողջ կյանքի ընթացքում ժամանակակից մարդու ուղեղը կարող է մինչև մեկ քվադրիլիոն տեղեկատվություն հիշել:

8. Ի դեպ, հետաքրքիր տեղեկատվություն. ախտաբանական անատոմիայի մասնագետը, որը ղեկավարում էր Ալբերտ Էյնշտեյին դիահերձումը, գողացել էր նրա ուղեղն ու շուրջ քսան տարի պահել ֆորմալինի լուծույթի մեջ։

9. Մարդու ուղեղը երբեք չի հանգստանում: Անգամ այն ժամանակ, երբ մենք քնում ենք, մեր ուղեղը շարունակում է բավականին ջանասիրաբար աշխատել. ի դեպ, քնի մեջ այն ավելի ակտիվ է գործում, քան արթուն ժամանակ:

10. Մտավոր աշխատանքը չի հոգնեցնում ուղեղը: Ուղեղի հոգնածության զգացողությունն առաջանում է մեր էմոցիաների պատճառով: Ակտիվ գործունեության ընթացքում ուղեղի միջով հոսող արյան բաղադրությունը չի փոփոխվում:

Փաստեր գլխուղեղի մասին. Ի՞նչ է կատարվում մարդու ուղեղի հետ քնած ժամանակ -  PanARMENIAN.Net
Գիտնականները պարզել են ուղեղի վաղաժամ ծերացման պատճառը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական  լրատվական գործակալություն

Ուշադրություն դարձրեք 2-րդ մարդու վրա։

100 հետաքրքիր փաստեր մեր մարմնի մասին | KE_HighSchool

Պետք չէ շատ հեռուստացույց նայել թեչե այսպես կլինի։

9 ապշեցուցիչ փաստ, թե ինչպես ենք մենք ազդում մեր սեփական ուղեղի վրա – Blog  Media
Posted in Հետաքրքիր փաստեր ամենինչի մասին, Մայրենի

Փաստեր կավի մասին

Կավը ունի շատ հին պատմություն։Կավի ստեղծման պատմությունը սկսվում է աշխարհի արարման պահից։Լեգենդում պատմվում է,որ առաջին մարդուն`Ադամին,Աստված ստեղծել է կավից։Լինելով բավականին ճկուն՝կավը պլաստիկ կիրառություն ունի բազմաթիվ ասպարեզներում։

Կավ մեզ տալիս է բնությունը։Կան հատուկ բնակավայրեր,հանքեր,որտեղից կավը մշակվում և օգտագործվում է։Այդպիսի հանքավայրերից են Արտաշատը,Իջևանը,Վարդաշենը և այլն։Մինչ կավը օգտագործելը,այն անցնում է մշակման հատուկ փուլերով։

Կավերը առաջացել են դաշտային սփաթերի և գրանիտների քայքայման հետևանքով։Գրանիտները իրենցից ներկայացնում են ավազ։

Գոյություն ունեն կավերի մի քանի տեսակներ՝սպիտակ,կանաչ,կարմիր,կապույտ։Հայաստանում ամենատարածվածը կարմիր կավն է։Կարմիր կավի կարմիր գույնը պայմանավորված է բաղադրության մեջ երկաթի օքսիդի քանակով։

Կավերի կազմությունը,թրծման փուլերը

Կավերը ունեն միներալային կազմություն՝

  • Մոնոտերմիկ միներալ
  • Կաոլին
  • Գալոազիտ
  • Բենտոնիտ
  • Մոնտմորիլոնիտ
Տեղեկություններ կավի մասին | Զառա Ոսկանյան

ԿԱՎԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿՈՍՄԵՏԻԿԱՅՈՒՄ | Chap Chemical
Հայրենեան. Կավ. 1tv.am (տեսանյութ)

Posted in Հետաքրքիր փաստեր ամենինչի մասին

Սննդի մասին փաստեր և ֆոտոներ

Չիլի պղպեղ  

1

Չիլի պղպեղի գույնը ոչինչ չի ասում նրա համի մասին: Անհրաժեշտ է նայել չափսին. որքան այն փոքր է, այնքան կծու է:

Բանան

Կարող է հիմարություն թվալ, սակայն մոծակներին իսկապես գրավում է մարդու հոտը, ով բանան է կերել։

Ձգողականություն

5

Ձգողականությունը մեզ հետ կատակում է, երբ մենք ցանկանում ենք ջուր խմել: Իսկ ինչպե՞ս դա հաղթահարել: Ոչ մի կերպ:

Շոկոլադ

14

Սև շոկոլադն օգտակար է: Այն գլյուկոզա է հաղորդում, եթե ուտելուց առաջ ընդամենը մեկ սալիկ ուտեք:

Ուտելիքի գլխավոր գաղտնիքը

15

Այն միշտ առավել համեղ է գիշերը: Ցանկացած ուտելիք:

Posted in Հետաքրքիր փաստեր ամենինչի մասին

10 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

  1. CD սկավառակների 720մբ չափը հենց այնպես չի ընտրվել: Ծրագրավորողները ընտրել են այն նկատի ունենալով Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի տևողությունը (72 րոպե):
  2. Աշխարհի առաջին համակարգչային վիրուսը թողարկվել է 1982 թվականին և նախատեսված էր Apple ընկերության համակարգը խափանելու համար:
  3. Միայն ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ որոշ երկրներում են @ նշանը անվանում շնիկ: Այլ երկրներում այն անվանում են խխունջ կամ կապիկ:
  4. Նույն 1982 թվականին գրանցվել է առաջին սիմվոլը՝ ‹‹ժպիտը››, օգտագործում էին այն շփման ընթացքում ժպիտի արտահայտման համար:
  5. ОС Linux ընկերության սիմվոլը պինգվին է, քանի որ այս համակարգի ծրագրավորողին փոքր ժամանակ կենդանաբանական այգում հենց այս կենդանին է կծել:
  6. 1981 թվականին ստեղծված համակարգիչը կշռում էր 12կգ: Մոնիտորի էկրանը 5 դյույմ:
  7. Հնարավոր չէ ստեղծել con անունով թղթապանակ, քանի որ այն մշակված է սարքավորումների մուտքի և ելքի համար:
  8. Վիճակագրության համաձայն համակարգիչների մեծ մասը օգտագործվում է իր հնարավորությունների կեսի չափով:
  9. Համակարգիչների խափանման ամենատարածված պատճառը ստեղնաշարի վրա թափվող ջուրն է: Երկրորդ տեղը զբաղեցնում է հեսանքի տատանումը:
  10. Համակարգչի կամ թղթապանակների պաշտպանությունը գաղտնաբառերի միջոցով կարևոր գործողություն է շատ օգտատերերի համար: Բայց բազմաթիվ մարդիկ, ինչպես ցույց են տալիս հարցումները, օգտագործում են 12345, 11111, 77777   և  55555, իսկ 40%-ից ավելին  ընդհանրապես օգտագործում են այն գաղտնաբառը, որը լոգինում:
Posted in Հետաքրքիր փաստեր ամենինչի մասին, Մայրենի

Հետաքրքիր փաստեր աշնան մասին

1. Աշնան սկիզբը

Կարելի է ասել, որ աշունը սկսում է երկու տարբեր օրերից։ Աշունը, որը որոշվում է Երկրի ուղեծրով Արեգակի շուրջը, սկսվում է գիշերահավասարի օրը, որը ընկնում է սեպտեմբերի 22-ին կամ 23-ին:

Այնուամենայնիվ, կլիմայի տվյալները գրանցելու համար անհրաժեշտ է ստեղծել սահմանված ժամկետներ, որոնք կարելի է համեմատել, ուստի օդերևութաբանական աշունը միշտ սկսվում է սեպտեմբերի 1-ից:

2. Ծառերը պատրաստվում են ձմռանը

Աշնան ամենավառ տպավորիչ նշաններից մեկը ծառերի տերևների երանգավորումը վառ գույներով: Կարճ օրերը նշան են, որ ծառերը պետք է սկսեն պատրաստվել ձմռանը:

Ձմռանը ֆոտոսինթեզի համար բավարար լույս չկա, հետևաբար, քանի որ աշնան օրերը կրճատվում են, ծառերը սկսում են փակել իրենց սննդի արտադրության համակարգերը և նվազեցնել քլորոֆիլի քանակը իրենց տերևներում:

Continue reading “Հետաքրքիր փաստեր աշնան մասին”

Posted in Հետաքրքիր փաստեր ամենինչի մասին

Նռան գինու մասին

Օրերս ֆեյբուքյան իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց տվյալներ, համաձայն որոնց՝ Հայաստանից մրգային գինիների արտահանումն աճել է 41%-ով:

«Արտահանվել է շուրջ 6.3 միլիոն դոլարի մրգային գինի: Անկեղծ ասած՝ նախկինում միշտ կասկածով եմ վերաբերվել այս արտադրատեսակին, բայց այս տարի Սարյան փողոցում տեղի ունեցած գինու փառատոնի ընթացքում համոզվեցի, որ հայաստանցի գինեգործներին հաջողվել է հատկապես նռան գինին հասցնել բոլորովին նոր՝ բարձր մակարդակի եւ այս ապրանքատեսակը հայկական նոր բրենդ դառնալու բոլոր հնարավորություններն ունի», — գրել էր  վարչապետ Փաշինյանը: Ինչո՞վ է պայմանավորված այս աճը եւ ի՞նչ հեռանկարներ կան:

Գինու սիրահարները Հայաստանում շատանում են տարեցտարի: Շատանում են ոչ միայն հայաստանցիների շրջանում, այլ նաեւ՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների: Այս մասին են վկայում նաեւ գինետների աշխատակիցները: Վերջիններս նաեւ պատմում են, թե հատկապես ի՞նչ են նախընտրում իրենց հաճախորդները, որոնց շարքերում են նաեւ մեծ թվով Հայաստան ժամանող զբոսաշրջիկները:

«Արտասահմանից ժամանած մեր հյուրերը նախընտրում են հատկապես հայկական գինիներ: Տեղացիներն էլ մեկ-մեկ նախընտրում են արտասահմանյան գինիներ փորձել»:  

Գինու սպառման վերաբերյալ հրապարակված թվերը հաստատում են նաեւ գինեգործները: Նրանք էլ փաստում են, որ անցած եւ այս տարվա թվերը զգալիորեն տարբերվում են իրարից՝ ինչպես սպառման, այնպես էլ արտահանման առումով: Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արձանագրված աճը մի քանի բաղադրիչ ունի:    

Դրանցից մեկը, որ նպաստել է գինու արտահանման աճին, ըստ Գինեգործների միության նախագահի, 18-ի հեղափոխությունից հետո խաղողի դաշտի ապաքաղաքականացնելն էր:

«Հեղափոխությունից հետո այդ քաղաքական շղարշը կորավ եւ հիմա խաղողի շուկան ազատականացված է եւ սա բերեց նաեւ ցանկալի արդյունքի, այսինքն՝ քանակներ, որակներ եւ շատ դրական միտումներ: Եվ սա կշարունակվի ու շատ կտրուկ աճ մենք դեռ ունենք սպասելու»:  

Վերջին տարիներին, ի դեպ, փոխվել է նաեւ  հայկական գինիների  իրացման աշխարհագրությունը. Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, Ուկրաինա, Վրաստան, Չինաստան, Ֆրանսիա: Այս ուղղություններն ավելանում են նորերով: Ընդլայնումը դեպի Ճապոնիան նոր ուղղություն է: Այստեղ հայկական գինիների նկատմամբ հետաքրքրությունը բավականին աճել է: Ինչպես իր ասուլիսներից մեկում խոստովանել էր Ճապոնիայի դեսպանը՝ իրենց երկրում սկսել են առավել վստահ լինել, որ հայկական գինիները լավագույների շարքում են:  

Իհարկե այդ ամենում, ամենայն հավանականությամբ, իր դերն ունի նաեւ «Գինու օրեր» միջոցառումը, որն անցկացվում է Երեւանում: Միջոցառումն արդեն երեք անգամ անցկացվել է եւ գնալով, կարելի է ասել, դարձել է ավանդական: Այս միջոցառման կազմակերպիչներից «Էվենտտուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանի խոսքով` պատահական չէ, որ «Գինու օրեր» միջոցառման տարածքն այս տարի ընդլայնվել էր. մասնակիցների թիվն էր զգալի ավելացել ու ավելանալու է՝ հասնելով մի քանի տասնյակ հազարի։ Դա թիմի մեկ ամբողջ տարվա շարունակական աշխատանքի արդյունք է.  

«Թվերը մենք ասում ենք՝ հաշվի առնելով ոստիկանության տված տեղեկությունը, որովհետեւ իրենք գիտեն հոսքը՝ մետրերով ու րոպեներով.  այդպիսի հաշվարկ իրենք ունեն, մեզ ասում են: Դա մեր թիմի մի տարվա աշխատանքն է ու գիտեինք արձագանքը՝ դրսից, ներսի տուրօպերատորների, բլոգերների, թիրախային խմբերի, թե՝ ինչքան է լինելու»:

«Արենի» փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն էլ նկատում է, որ ամեն-ինչ շատ ավելի լավ կլինի, եթե իրենց նախաձեռնություններին առավել աջակցի պետությունը եւ այդ ամենը շատ լավ գովազդվի դրսում: 

«Երբ որ տուրիստը կամ որեւէ այցելու գալիս է ինքն իրեն, ոնց են ասում՝ ինդիվիդուալ տուրիստները, չէ՞ որ դա մի շղթա է եւ շահում է գուցե բնակարանը, գուցե հյուրանոցը, շահում է գիդը, տուրօպերատորն է շահում, մի խոսքով՝ հանրությունը, պետությունը ինքն է շահում»:

Դրսում գովազդի հետ կապված թերություն, իհարկե, նկատելի է: Անգամ՝ այնպիսի վայրերում, որտեղ այդ բացը, կարծես, չպետք է լինի: Օրինակ՝  Ֆրանսիական Բորդո քաղաքում գործող գինու թանգարանում, որին հարակից է նաեւ գինիների խանութը: ՄԱԱ-ի մեր գործընկեր Նարինե Մկրտչյանն այնտեղ այցելել է եւ մեզ հետ զրույցում էլ նկատեց. 

«Այնտեղ ծախվում է աշխարհի բոլոր երկրներից բերված գինիներ: Հայկական գինին, թեպետ, այդ տարածքում՝ թանգարանի խանութում ներկայացված է,  ավելին՝ աշխատակիցները խոստովանում են, որ Հայաստանը իրենց հիմնական գործընկերներից մեկն է, սակայն, ի տարբերություն վրացականի, հայկական գինու գովազդ գրեթե կազմակերպված չէ: Շատ լավ՝ ֆիլմերով, նկարներով ներկայացված են վրացական գինիները, գինու խաղողի սորտերը, ու ոչ մի խոսք չկա Հայաստանի մասին»:

Հայաստանի գինեգործների միության նախագահը նույնպես կարեւորում է գովազդի հարցը, քանի որ մենք լուրջ մրցակիցներ ունենք, մանավանդ՝ նռան գինին բրենդավորելու առումով, ինչի հեռանկարը նկատել էր վարչապետը: Եթե խաղողի գինին տարածքի ծնունդ է, ներկայացնում է տվյալ տարածքն ու  դա անկրկնելի է, ապա՝ նռան գինու մասով դժվար է, քանի որ մի քանի երկրներ այդ ուղղությամբ շատ լրջորեն են աշխատում՝ ասաց Ավագ Հարությունյանը: Այդուհանդերձ, Հայաստանի գինեգործների միության նախագահը չբացառեց, որ այս ճյուղը զարգացման լուրջ հեռանկար ունի: Եթե ճիշտ գտնվի եւ մատուցվի ազգային հիմքով՝ բրենդը պատրաստ կլինի՝ եզրափակեց Ավագ Հարությունյանը:

Posted in Հետաքրքիր փաստեր ամենինչի մասին, Մայրենի

Կատուների մասին 20 փաստեր

Կատուները առեղծվածային կենդանիներ են, որոնք մարդկանց համար հանելուկային են համարվում։ Այսպիսի կերպարով նրանք դարձել են համացանցի մեծ աստղերը։ Երբեմն նրանց մեղադրում են պակաս արտահայտվող կամ համակրելի լինելու մեջ, քան շներին, ու չնայած այս համբավին`նրանք սովորաբար սիրող, շատ խելացի, շնորհակալ և յուրահատուկ կենդանիներ են։ Այստեղ ձեզ կպատմեմ հետաքրքիր փաստեր կատուների մասին`

Continue reading “Կատուների մասին 20 փաստեր”