Posted in Ճամփորդություններ, մայրենիի ստուգատես

Մեր ճամբորդությունը դեպի Արատես🌴

Մենք երկուշաբթի օրը գնացել էինք եռորյա Արատես։ Այնտեղ մենք առանձին էինք քնում տաները առանձին աղջիկները առանձին։ Լողացել էինք երկու գետերում💦Այնտեղ կար շների մի ընտանիք։ Մայրիկի անունն Ռեքս էր, իսկ հայրիկի անունն Զեվս էր։ Եթե ես չեմ սխալվում նրանք ունեին 6 ձագուկ 🐶 Գիշերները խարույկի մոտ նստած զրուցում էինք մեր անցած օրերի մասին։

Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Պատրասվում ենք ճամփորդելու Սևան

Եղանակի տեսություն

Տեղեկություններ

Սևանա լիճ

Սևանա լիճը քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի լիճ է: Հայկական լեռնաշխարհի բնության զարդերից է:

Լիճը տարբեր ժամանակներում կոչվել է տարբեր անուններով: Հայերի անվանադիր Հայկ Նահապետի ծոռնորդի Գեղամ Նահապետի անունով կոչվել է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով, VII–IX դարերում՝ Դաշնավոր՝ ներդաշնակ, մեղմ, հանդարտ ծփանքների համար: Գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1900 մ բարձրության վրա:

Սևանին արտակարգ հմայք են տալիս շրջակա լեռները, որոնք կարծես մեծ շուրջպար են բռնել լճի շուրջը. արևմուտքում՝ Գեղամա, հարավ-արևմուտքում Վարդենիսի լեռնաշղթաներն են, հյուսիս-արևելքում ձգվում են Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաները: 

Սևանը կազմված է Մեծ Սևանից ու Փոքր Սևանից, որոնք իրարից բաժանվում են Արտանիշի և Նորատուսի հրվանդաններով ու նրանց միացնող ստորջրյա թմբով: 

Սևանը կազմված է Մեծ Սևանից ու Փոքր Սևանից, որոնք իրարից բաժանվում են Արտանիշի և Նորատուսի հրվանդաններով ու նրանց միացնող ստորջրյա թմբով: 

Սևանա լիճ են թափվում 28 գետ ու գետակ, սկիզբ է առնում միայն Հրազդան գետը:

Գագարին համայնք 

1840-ական թվականներին Սևանի շրջանը սկսեց բնակեցվել ռուսներով: Ցարական
կառավարությունը բնակեցնում էր Անդրկովկասը՝ նպատակ ունենալով այդ շրջանում
ամրապնդել իր հենարանը: Աղանդավորների հոսքը դեպի Անդրկովկաս սկսվել էր
դեռևս 30-ական թվականներին: Սկզբում նրանք հանգրվանեցին Վրաստանի և
Ադրբեջանի տարբեր շրջաններում, իսկ հետո այնտեղից սկսեցին կամաց-կամաց
անցնել Արևելյան Հայաստան: Առաջինը շրջանի տարածքում` 1842 թվականին
հիմնվեց Ելենովկան, որտեղ բնակիչները հավաքվում էին աստիճանաբար, մեծ ու
փոքր խմբերով: Սկզբնաղբյուրներում պահպանված ստույգ տեղեկություններով
ամենամեծ խումբը՝ 77 ընտանիք, Ելենովկա էր եկել 1846 թվականին՝ Ադրբեջանի
Շուշիի նահանգից: Այնուհետև աղանդավորները Ելենովկա են գալիս Շամախիից,
Թիֆլիսից և Անդրկովկասի այլ վայրերից: 1851 թվականին Ելենովկայում արդեն
ապրում էր 108 ընտանիք (505) մարդ: Ելենովկացիների իսկական հայրենիքը, ըստ
ցուցակներում պահպանված հավաստի տեղեկությունների, Տամբովի, Պենզայի,
Օրենբուրգի, Տավրիայի և ռուսական այլ նահանգներն են, որտեղից նրանք
արտաքսվել էին տարբեր ժամանակներում:

Մեծեփի ամրոց

Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։

Գագաթի կոնֆիգուրացիային համապատասխան, եզրերով անցնում են կիկլոպյան ամրոցի պարիսպների հիմքերը, որոնց բարձրությունը տեղ-տեղ պահպանվել է մեկ-երկու շար քարերով։ Ամրոցն ունի 225 մետր երկարություն և 25-30 մետր լայնություն։ Պարիսպների վրա կան երեք աշտարակի հետքեր, որոնցից մեկը կառուցած է միջնաբերդի հյուսիսարևմտյան անկյունում, մյուս երկուսը, նույն չափերով, գտնվում ն հյուսիսարևելյան անկյուններում։ Այդ աշտարակների միջև ընկած պարսպի կենտրոնում երևում է ամրոցի մուտքի բացվածքը։ Հյուսիս-արևմտյան աշտարակից մոտ 50 մետր հեռու սկսվում է արտաքին պարիսպը։ Այս պարսպին զուգահեռ, հյուսիս արևելյան լանջով 35-40 մետր հեռու նկատվում է երրորդ պարիսպը, սակայն նա չի շարունակվում մինչև վերջ։

Առասպել Սևանա լճի մասին

Աշխարհի խոշոր բարձրադիր լճերից մեկը Հայոց աշխարհի կապտաչյա գեղեցկուհին` Սևանն է, որ հնում կոչվել է նաև Գեղամա ծովակ` Գեղամա լեռների բարձրադիր գրկում գտնվելու համար: Այն ծովի մակարդակից մոտավորապես 1800-2000 մետր բարձրության վրա է , գտնվում է  Գեղարքունիքի մարզում: Սևանա լիճն ունի քաղցրահամ ջուր, այն բաղկացած է երկու մասին՝ մեծ Սևան և փոքր Սևան: Լիճն օրվա ընթացքում անընդհատ փոխում էր գույնը` շողալով թանկարժեք ադամանդի բազմագույն երանգներով: Այն հատվածներում,որտեղ կապտականաչը ավելի մուգ երանգով է , այդ հատվածում ավելի խորն է:

Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը:

Իսկ մեկ ուրիշ զրույց պատմում է, որ շատ հին ժամանակներում չքնաղ ու կապուտաչ մի գեղագանգուր ու քաջ հսկա էր ապրում: Նա առավոտյան վաղ արթնանում էր, վերցնում էր իր մեծ նիզակն ու մտնում լիճը: Նա քաջ լողորդ էր և օրվա մեծ մասն անց էր կացնում լճի ջրի մեջ: Այդ հսկան` Սևանը, հսկում էր ամենուր և անսպասելի հայտնվում էր այն ափերում, որտեղ թշնամի էր երևում: Եվ նրա անվրեպ նիզակն անմիջապես վնասազերծում էր թշնամուն, որը կա՛մ խեղդվում էր լճում, կա՛մ էլ մազապուրծ փախչում էր: Հենց այս հայկազուն հսկայի անունով էլ լիճը կոչվեց «Սևան»:

Գոյություն ունի լճի անվանման ծագման ևս մեկ ավանդություն․

  • Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի/ սկզբնակետ, որտեղից բխում է աղբյուրը/ մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։

Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։

Անհրաժեշտ իրեր

  1. Ուսապարկ
  2. գլխարկ
  3. ջուր
  4. առաջին օգնության պարագաներ
  5. սնունդ
  6. կողմնացույց
  7. հեռադիտակ
  8. Թաց և չոր անձեռոցիկ, ախտահանիչ նյութ
  9. Հարմարավետ հագուստ և կոշիկներ
  10. Աղբի տոպրակ և ձեռնցներ
  11. Քսուկ
Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Մատենադարան🏛

Չորեքշաբթի օրը մենք դասարանով գնացել էինք մատենադարան։ Ես այնտեղ տեսա 30կգ կշռող ամենամեծ և ամենափոքր գրքերը։ Բոլոր գրքերը որոնք նկարազարդված էին որդան կարմիրով և այլ գույներով։ Ես տեսա շատ բույսեր, որդան կարմիր որի հետ դված էր այն ուտելիքը, որը որդան կարմիրը սիրում է։ Կային շատ գրքեր որոնք տպել են, բայց նաև կային պահպանված գրքեր։ Ես նկատեցի այնտեղ, որ կար մի մեծ մշակված քար, որի վրա մարդիկ չէին հասցրել փորագրել։ Ինձ շատ հետաքրքրեց այն փոքրիկ աղոթագիրքը։ Մենք լսեցինք գրքերի մասին պատմությունները մասնագետների կողմից: Ստացանք նոր և հետաքրքիր գիտելիքներ: Այնուհետև գնացինք դպրոց և ցերեկային երթուղայինի ընկերներով խաղացինք խաղեր🎈

Նկարների հղում🌈

Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Ճամփորդում ենք Կոտայքի մարզ

Գնալը տևւմ է 1 ժ 5 րոպե

Նոր Հաճն

Նոր Հաճնը (հիմնադրվել է’ 1953, քաղաք’ 1991-ից) գտնվում է Երևանից 30 կմ հս-արմ.’ Հրազդան գետի աջ ափին’ 1338 մ բարձր, վրա: Անվանվել է Լեռնային Կիլիկիայի Հաճն քաղաքի անունով:

Նոր Հաճըն

 Տարածքը 2,2 քառ. կմ է, բնակչությունը՝ 9, 3 հազար մարդ (2017):

 Տնտեսության մեջ կարևոր տեղ ունեն կահույքի, ոսկերչական (ադամանդի) արտադրությունները: Խորհրդ. տարիներին հայտնի էր Նոր Հաճնի տեխնիոկական քարերի գործարանը’ որպես ԽՍՀՄ սարքաշինության արդյունաբերության ձեռնարկություն (հիմնադրվել է 1958-ին): Թողարկել է շուրջ 80 տեսակի արտադրանք’ հաստոցներ, սարքեր, տեխ. քարեր ևն, որոնք իրացվել են ԽՍՀՄ-ում, արտահանվել 14 երկիր: 

 Քաղաքում է Արզնիի ջրէկը, մերձակայքում’ Արզնիի կիրճի վրա կառուցված Նուռնուսի երկհարկանի կամուրջը, որով Մասիս քաղաքը երկաթուղով և ավտոճանապարհով կապվում է Նուռնուս կայարանի հետ:

 Գործում են մանկապարտեզ, 4 հանրակրթական, 1 վճարովի ավագ, արվեստի, մարզական դպրոցներ, մարզամշակութային համալիր, Կիլիկյան Հաճնի թանգարանը, գրադարան, մշակույթի պալատ: Քաղաքում կանգնեցվել է Հաճնի հերոսամարտի (1920) նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը (1974, ճարտարապետ՝ Ռաֆայել հսրայելյան):

Գետամեջ գյուղ

Գետամեջ գյուղ ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948թվականին։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։  Գետամեջ է վերանվանվել 1948 թ.-ի հունիսի 21-ին։ Գյուղի բնակիչները մեծամասամբ այստեղ հաստատվել են 1915-1920 թթ., գաղթելով Արճեշի, Բիթլիսի, Մանազկերտի, Մուշի և Վանի գյուղերից։ Գետամեջի ազգաբնակչության փոփոխությունը. Այնտեղ կա 706 մարդ:   Առաջին հիշատակումը եղել է 1699 թվականին:

Հրազդան գետ

Տեղեկություն Հրազդան գետի մասին/լիարժեք/, կարող եք ռադիոնյութ անել, ավելի լավ, կամ նկարներով վիդեո պատրաստել, դրան կցել ձայնագրություն: Հրազդան գետը ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է առանց Սևանա լճի։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։ Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։ Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։ Գետամեջ, գյուղ ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականին[2]։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։ Գետամեջ է վերանվանվել 1948 թ.-ի հունիսի 21-ին։ Գյուղի բնակիչները մեծամասամբ այստեղ հաստատվել են 1915-1920 թթ., գաղթելով Արճեշի,Բիթլիսի, Մանազկերտի, Մուշի և Վանի գյուղերից։ Գետամեջում գործում է ավագ դպրոց (72 աշակերտով), մշակույթի տուն, գրադարան։ Ի՞նչ է Հէկ-ը:  Գրել թե ի՞նչ հէկ -եր են կառուցված Հրազդան գետի վրա:Հէկ-ը երկար ձևով անվանում են հիդրոէլեկտրակայան:Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

Առինջ գյուղ

Կոտայքի մարզի Առինջ գյուղի մոտ պահպանվել են բերդի մնացորդները: Բերդապարիսպի ստորին շարքերը մեծ մասամբ անտաշ քարերով են, մուտքի մասում՝ կոփածո սրբատաշ։ Մուտքի բարավորի վրա քանդակված են իրար փաթաթված երկու վիշապ (1501թ.-ին ձևավորել է Մանվել քարգործը)։ Պարսպի քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին՝ հեղինակի հիշատակությունը` Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501թ.։ Բերդի ներսում կան եկեղեցի և տների ավերակներ։

2000թ. բերդի մոտակայքում կառուցվել է Ս.Աստվածածին եկեղեցին:

Առինջ գյուղ

Հողե աստիճաններով իջնում ենք ներքև: Պատերին արհեստական լամպեր են, որոնք հազիվ են ցրում խավարը, խոյակերպ քանդակներ են, լաբիրինթոսի պես իրար հաջորդող միջանցքներ ու սենյակներ, հնաոճ իրերով կահավորված անկյուններ… Առինջ գյուղում ենք՝ Լևոնի գետնափոր քարանձավում:

ՎԱՐՊԵՏ ԼԵՎՈՆԻ ԳԵՏՆԱՓՈՐ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԱՌԻՆՋՈՒՄ – idiscoverarmenia

1985 թվականին Լևոն պապը հենց այստեղ է որոշել իրականացնել կնոջ խնդրանքն ու կարտոֆիլը պահելու համար փոս փորել:  Կարտոֆիլի  համար նախատեսված 80 սմ-ոց փոսը վերածվեց 21 մետրանոց ստորգետնյա քարանձավի, որը դեռ վարպետի կենդանության օրոք դարձավ թանգարան ու հյուրընկալեց աշխարհի տարբեր ծագերից  ժամանած հյուրերի:

Posted in Ձմեռային ճամբար, Ճամփորդություններ, Մայրենի

Ճամփորդություն դեպի սահադաշտ⛸

Ուրբաթ օրը ես և ընկերներս գնացել էինք “սահադաշտ”։ Այնտեղ ես շատ լավ և հետաքրքիր օր էի անցկացրել։ Ես արդեն 2-րդ անգամ էի գնում այդ սահադաշտ։ Ես սովորեցի լավ սահել։ Սկզբում ես մտքիս մեջ ասում էի “Ես վախենում եմ, ես չեմ կարող սահել”, բայց երբ ես ոտքս դրեցի սառույցի վրա ես կարողացա սահել։ Իսկ գիտե՞ք ինչու, ասեմ որովհետև ես իմ գլխից ջնջեցի այն մտքերը, որ ես չեմ կարող սահել և ես հետո սկսեցի սահել։ Ես մի հատ խորհուրդ տամ ձեզ միշտ հավատացեկ ձեզ և դուք կկարողանաք անել անգամ են ինչ երբեք չեք արել կամ փորձել։

Սա էլ մի քանի նկատներ և ֆիլմեր որի նկարիչը իմ սիրելի ընկեր Արմինեն է։

Ես շատ եմ սիրում իմ հրաշալի դպրոցը և իմ հրաշալի ճամբարը և ուսուցիչներիս❤❤❤❤❤

Posted in Ճամփորդություններ, Մայրենի

Ճամբորդություն դեպի Հայաստանի ժողովրդական թանգարան

Երեկ մենք գնացել էինք “Հայաստանի ժողովրդական թանգարան”։ Այնտեղ մենք տեսանք փայտե իրեր, գորգեր և այլն։ Այնտեղ մեզ ասեցին, որ հին Հայերը փայտից պատրաստել են գթալնոցը և երբ տանը մի մարդ է ավելանում տան անդամները մի գդալ եին ավելացնում։Հետո մենք գնացինք ուրիշ մի շատ հետաքրքիր սենյակներ։ Ամենաշատը ինձ դուր էր եկել զարդեղենի սենյակը։ Այդ սենյակում կաին շատ-շատ գեղեցիկ զարդեր։ Նաև այդ սենյակում կաին մանրացույցեր որոնց մեջ կաին լուցկիներ։ Այդ լուցկիների վրա մազի բարակությամբ պատկերներ էին նկարած։ Այսպիսի շատ հետաքրքիր օր էինք անցկացրել “Հայաստանի ժողովրդական թանգարանում” 🏛🏛 Ցտեսություն։

Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան և հնավայր

Բարև՝ ես Մարինեն եմ այսօր ես ձեզ կպատմեմ մեր այս հրաշալի օրվա մասին։ Առաջին հերթին մենք գնացինք Էրեբունի թանգարան։ Այնտեղ տեսանք Արգիշտի առաջինին, որը ձիով գնում էր կռվի։ Երբ մտանք թանգարան մեզ ջերմաչափեցին։ Հետո մենք աստիճաններով բարձրացանք  և տեսանք շա՜տ հին իներ (մոտ 3000 տարվա)։ Այնտեղ մենք տեսանք թե հնում ինչպես են որոշել կարասի տարողությունը։ Թանգարաում շրջելուց հետո մենք կատարեցինք պեղումներ։

Continue reading “Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան և հնավայր”

Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Էրեբունու մասին տեղեկություններ

Էրեբունին կառուցվել է մ.թ.ա. 782 թ. Մենուայի որդի Արգիշտի I թագավորի կողմից և հանդիսացել է ռազմաստրատեգիական կենտրոն Արարատյան դաշտի Ազա երկրում: ՈՒրարտական պետության անկումից հետո էլ (VI դ. մ.թ.ա.) Էրեբունին շարունակել է գոյատևել աքեմենյան, վաղ հայկական և հելլենիստական ժամանակներում, ինչի մասին վկայում են ամրոցի ճարտարապետական կառույցները և պեղումներից գտնված հնագիտական առարկաները (երկու միլեթյան դրամներ, Օգոստոս կայսեր դրամը, արծաթյա երեք եղջերագավաթներ և մեկ սափոր):

Էրեբունիի հնագիտական ուսումնասիրությունները պարզորոշ ապացուցել են, որ կյանքն այս քաղաքում շարունակվել է նաև հետագա դարերում, ընդհուպ մինչև ժամանակակից Երևանը, նույն անվամբ, միայն դարերի ընթացքում փոխակերպված ձևով` Էրեբունի, Երեվունի, Երևան: Վստահորեն կարելի է ասել, որ հուշարձանը դեռևս թաքցնում է շատ գաղտնիքներ, որոնց բացահայտումը և ուսումնասիրությունը մեծապես կլրացնի Էրեբունի ամրոցի պատմությունը: Էրեբունին Երևանի ամենամեծ թաղամասն է: Այն ոչ ֆորմալ կերպով բաժանվում է փոքր շրջանների, ինչպիսիք են Էրեբունի թաղամասը, Նոր Արեշը, Սարթաղը, Վարդաշենը, Մուշավանը, Վերին Ջրաշենը և Նոր Բուտանիան։Էրեբունին Երևանի խոշոր արդյունաբերական թաղամասն է` մեծ գործարաններով:Երևանի կենտրոնական գերեզմանատունը, ինչպես նաև ռազմական գերեզմանատունը գտնվում են Էրեբունի թաղամասում: Արգելոցը զբաղեցնում է 120 հեկտար տարածք, հիմնականում բաղկացած է կիսաեզրափակված լեռներից։ 2016 թվականի դրությամբ թաղամասի բնակչության թիվը կազմում է 126.500 մարդ:

Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Քարի լիճ

Ասօր մենք գնացինք դեպի Ամբերդ և Քարի լիճ ճամփորդելու։Մենք իմացանք բազմաթիվ պատմություններ Քարի լճի մասին։
Օրինակ՝ ապրում էին երկու քույր սարեր։

Continue reading “Ճամփորդություն դեպի Քարի լիճ”

Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Մենք ճամփորդում ենք

Արագածոտնի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։

Տարածքը՝ 2753 կմ, բնակչությունը՝ 141 հազար մարդ։ Հայաստանի մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։