Posted in Uncategorized

Կաքավ

Կաքավ

Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ անելու.
– Թագավորն ապրա՛ծ կենա, էդ անգործ, անբան Կաքավը ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.

– Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:

Կաքավը լռեց:

Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդրանքով դիմեցին Արծիվ թագավորին.

Թագավորն ապրա՛ծ կենա,կարմրակտուց,կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:

Արծիվն ասաց՝ թող երգի՛:

Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.

-Կըղա՜, կըղա՜:

Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.

-Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:

Posted in Uncategorized

Հնարագետ նապաստակը

Լինում է, չի լինում մի հայր նապաստակ է լինում:

Մի օր նապաստակը տնից դուրս է գալիս, տեսնում է՝ տան չորս բոլորն աղվեսներ են վազվզում:

Վա՜յ, իմ գլխին, հիմա ի՞նչ պիտի անեմ, իմ փոքրիկներին ինչպե՞ս սրանց

ձեռքից ազատեմ, – ասում է նապաստակը:

Բայց հայրիկը փորձված նապաստակ է: Նա անպայման մի ճար կգտնի:

Պստիկ շլդիկը նայում է ու զարմանում, թե ինչ է անում հայրիկը. ներկերը

հանել է, մի տախտակ դրել իր առջև և վրձնով ինչ-որ բան է գրում:

Տեսնես՝ այդ ինչ է գրում:

Հայրիկը տախտակը տարավ, տնկեց հենց իրենց տան գլխին ու սուս ու փուս

մտավ ներս:

Գալիս է աղվեսն ու կարդում.

<<Այստեղ ապրում է պարոն շունը: Ով գայլի կամ աղվեսի տեղ գիտի՝ խնդրեմ իմաց տա:>>

-Վա՜յ, տունս քանդվեց, – կանչում է աղվեսն ու լեղապատառ փախչում:

– Ա՛յ կնիկ, երեխանե՛ր, ժողովո՛ւրդ, պարոն շունը մեր անտառում է բնակվում:

Վե՛ր կացեք, գլխներս ազատենք, շո՛ւտ քոչենք հեռո՜ւ, հեռո՜ւ…

Ա՜յ, թե ուրախացան նապաստակները:

Կեցցե՛ մեր հնարագետ հայրիկը:


Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ ասաց հայր նապաստակը, երբ տեսավ աղևվեսներին: Կապույտով նշի՛ր հայր աղվեսի խոսքերը:

Ի՞նչ գրեց հայր նապաստակը տախտակին: Դեղինով նշի’ր այդ հատվածը:

Ինչպիսի՞ն էր հայրիկ նապաստակը: հնարագետ

Կազմի՛ր բառակապակցություններ:

խորամանկ ______խորամանկ_____Աղվես

վախկոտ     ______վախկոտ______բու_______________

անվախ       _____անվախ_______աղջիկ_______________

սպիտակ     ____սպիտակ_____շոր__________________

գույնզգույն _____գույնզգույն______ծիածան____________