Posted in Uncategorized

Պոչատ աղվեսը

Առակ

Եզոպոս

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված։

Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից։ Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ՝ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվես պատասխանեց․

-Է՜, բարեկա՛մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Փախավ աղվեսը,
Փախավ թակարդից,
Բայց պոչի կեսը
Թողեց նա ներսը։
Այդպես պոչատ,
Պոչից անջատ,
Գնաց, հասավ ընկերներին․
-Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին․
Դեն գցեցեք ձեր պոչերը։
Ինչու՞ են պետք այդ փրչերը։
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք՝
Գետնի ավել,
Վազքի փախան,
Մեզ անվայել,
Ավելորդ բան։
Այդտեղ մի ծեր, վարպետ աղվես
Ասաց նրան․- Ապրես, ապրես,
Այ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը․
Բա քանի որ տեղն էր պոչդ,
Ինչու՞ չարիր դու այդ կոչդ։

Անգի՛ր սովորիր քեզ ամենից դուր եկած տարբերակըձայնագրի՛ր և հրապարկի՛ր բլոգումդ։

Չորսից-հինգ նախադասությամբ վերլուծի՛ր առակը։ Վերլուծությունդ հրապարարակի՛ր։

Աղվեսը պոչը կտրեց և ասաց մնացածին, որ իրանք էլ կտրեն, բայց մի ծերուկ ասաց, որ եթե քո հետ այդպիսի փորձանք չլիներ դու մեզ չէիր ասի, որ մենք մեր պոչերը կտրենք։

Բնութագրի՛ր աղվեսին։

Աղվեսը շատ խորամանկ էր և մտածում էր, որ եթե նա չունի պոչ ուրեմն նրա վրա կծիծաղեն, բայց դա այդպես չէ։ Նա կարող էր ուղակի իրականությունը անել

Խորհո՛ւրդ տուր պոչատ աղվեսին։

Գո՛հ եղիր նրանից ինչ, որ դու ունես։

Այս առածներից որի՞ իմաստն է համապատասխանում առակի գաղափարին։

Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց՝ խակ է։

Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։

Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։ կամ Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։

Դու քեզ մի գովիր, թող ուրիշը քեզ գովի։

Խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում։

Տե՛ս նաև հղումով

Posted in Uncategorized

Մայրենի 30.04.2021

Կատարել առաջադրանքները

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Թագավորն ուներ երկու որդի։ Նա դժվարանում էր որոշել, թե որդիներից ով է ժառանգելու իր գահը։ Եվ վճռեց փորձել նրանց։ Հրամայեց կանչել մի քանի գյուղացիների։ Երբ գյուղացիները ներկայացան, թագավորն ասաց․

-Զավակնե՛րս, այս մարդիկ կարիքի մեջ են․ պետք է օգնել նրանց։

-Շատ լավ,-ասաց որդիներից մեկը և սկսեց ոս111կի բաժանել։

Իսկ մյուս որդին էլ թե․

-Ես նրանց գութան կնվիրեմ։  ոսկին, որ իմ եղբայրը այդպես շռայլորեն բաժանում է, մի օր կարող է վերջանալ։ Իսկ գութանի գործը հողն է, անվերջ գոհացնող հողը, բոլոր նվերներից ամենաթանկը։

Շատ ուրախացավ ծեր թագավորը և գահաժառանգ հայտարարեց գութան նվիրող որդուն։

Ինչո՞ւ փոքր տղան դարձավ գահաժառանգ։
Որովհետև նա ավելի խելացի էր։

Դու ի՞նչ կնվիրեիր գյուղացիներին։
Ես կնվիրեի կով։

Տեքստից դուրս գրի՛ր 3-ական գոյական , բայ և շաղկապ։
Գոյական-թագավոր, որդի, գահ, գյուղացի
Բայ-դժվարանալ, որոշել, վճռել, փորձել, հրամայել, որախանալ
շաղկապ-թե, և, երբ, որ,

Գոյականներից առաջ գրի՛ր համապատասխան ածականներ։

ծեր թագավոր

խելացի որդի

արժանի գահաժառանգ

աղքատ գյուղացի

ծանր գութան

պարարտ հող

Ոսկի բառով կազմի՛ր 2-ական բարդ և ածանցավոր բառ։

Բարդ բառեր՝ ոսկեզօծ, ոսկեծամ,

Ածանցավոր բառեր՝ ոսկեղեն, ոսկյա

Տրված ածանցավոր բառերը վերլուծի՛ր բաղադրիչների։

Ածանցավոր բառարմատածանց
թագավոր թագ ավոր
գյուղացի գյուղ ացի
շռայլորեն շռայլ որեն
անվերջ վերջ ան

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Արքա-թագավոր

Ընծայել-նվիրել

Ավարտել-վերջացնել

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։

Քիչ-շատ

Երիտասարդ-ծեր

Տխրել-ուրախանալ

Կազմի՛ր բառակապակցություններ։

թագավորական գահ

թանկ ոսկի

շռայլորեն նվիրել

նվիրել որդուն

Համառոտի՛ր պարզ ընդարձակ նախադասությունները։

Ծեր թագավորը շատ ուրախացավ։

Շարունակի՛ր։

Երբ մարդիկ կարիքի մեջ են, նրանց պետք է օգնել։

Թագավորը հայտարարեց , որ իր ժառանգությունը տալիս է գութան նվիրող որդուն։

Միացրո՛ւ ասացվածքների սկիզբն ու վերջը և կարդա առածը։

Աշխատասիրությունը բախտի աջ ձեռքն է։

Անգործությունը ծուլություն է ծնում։

Անբանի համար ամեն օր տոն է։

Աշխատասեր մարդուն երկինքն էլ է օգնում։

Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Մաթեմատիկա 23.04.2021

  • Աննան  24 տետրի համար վճարեց  200 դրամ ավելի, քան Աշոտը  20 տետրի համար։ Նարեն 15 տետերի համար որքա՞ն վճարեց։

24-20=4 200:4=50 15×50=750

  • Հավասարակողմ եռանկյան պարագիծը 150  դմ է։ Գտիր այն քառակուսու մակերեսը, որի կողմը հավասար է այդ եռանկյան կողմին։

50:3=50 50×50=2500

  • Արամը  ունի 500 դրամով ավելի քան Դավիթը։ Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ նրանք միասին ունեն  2500 դրամ։

2500-500=2000 2000:2=1000 1000+500=1500

  • Հրանտը  ունի 400 դրամով  քիչ քան Ռազմիկը։ Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ նրանք միասին ունեն  2400  դրամ։

2400-400=2000 2000:2=1000 1000+400=1400

  • Ռուբենը ունի 2 անգամ ավելի դրամ քան Նարեն։ Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ նրանք միասին ունեն  2400  դրամ։

1+2=3 2400:3=800 2×800=1600

  • Արմենը  ունի  3 անգամ ավելի դրամ քան Հրանտը։ Հաշվի՛ր, թե որքան դրամ ունի նրանցից յուրաքանչյուրը, իմանալով, որ նրանք միասին ունեն  3600  դրամ։

3600:4=900 3×90=2700

Posted in Uncategorized

Մաթեմ 16.04.2021

Հաշվիր գումարը

  • 3 կմ 400մ+6 կմ 850 մ
  • 3km 400m+6km 850m=9km 1250m=10km 250m
  • 8 մ 86 սմ+5 մ 25 սմ
  • 8m 86sm+5m 25sm=13m 111sm=14m 11sm
  • 5 տ 500 կգ+5 տ 800 կգ

5t 500kg+5t 800km=11t 300kg

  • 12 սմ 8 մմ+5 սմ 6 մմ

12sm 8mm+5sm 6mm=17sm 14mm

  • 7 ժ 35 ր+9 ժ 40 ր

7ժ 35ր+9ժ 40ր=17ժ 15ր

  • 8 օր 15 ժ+2 օր 6 ժ

8օր 15ժ+2օր 6ժ=10օր 21ժ

  • 40 սմ 6 մմ+7 սմ 8 մմ

40սմ 6մմ+7սմ 8մմ=48սմ 4մմ

  • 30 սմ+7 սմ 2 մմ

30սմ+7սմ 2մմ=37սմ 2սմ

  • 20 սմ+9 սմ 7 մմ

20 սմ+9 սմ 7 մմ=29սմ 7մմ

  • 18 ժ 5 ր+10 ր

18 ժ 5 ր+10 ր=18ժ 15ր

  • 7 օր 13 ժ+6 օր 16 ժ

7 օր 13 ժ+6 օր 16 ժ=14 օր  5 ժ

  • 7 մ 5 սմ+35 սմ

7 մ 5 սմ+35 սմ=7 մ 40 սմ

  • 46 ր 50 վ+30 ր 60 վ

46 ր 50 վ+30 ր 60 վ =76 ր 110 վ=77 ր 50 վ

  • 23 ժ 14 ր+5 ժ 18 ր

23 ժ 14 ր+5 ժ 18 ր=28 ժ 32 ր

  • 8 մ 9 սմ+59 սմ

8 մ 9 սմ+59 սմ=8 մ 68 սմ

  • 6 մ 7 սմ+77 սմ

6 մ 7 սմ+77 սմ=6 մ  84 սմ

  • 12 ժ 20 ր+40 ր

12 ժ 20 ր+40 ր=12 ժ 60 ր=13 ժ

  • 25 դմ 8 սմ+19 դմ 9 սմ

25 դմ 8 սմ+19 դմ 9 սմ=44 դմ  17 սմ=45 դմ 7 սմ

  • 36 դմ 5 սմ+9 սմ

36 դմ 5 սմ+9 սմ=36 դմ 14 սմ=37դմ  4 սմ

  • 20 մ 4 սմ+12 մ 42 սմ=32 մ  46 սմ   
  • 28 մ+15 մ 20 սմ=43 մ 20 սմ
  • 27 կմ+8 կմ 450 մ=35 կմ  450 մ
  • 17 կմ+12 կմ 750 մ=29 կմ 750 մ
  • 13 ց 42 կգ+4 ց 90 կգ=17 ց  132 կգ=18 ց 32 կգ
  • 19 ց+2 ց 60 կգ=21 ց  60 կգ
  • 32 տ 300 կգ+20 տ 650 կգ=52 տ 950 կգ
  • 30 տ 700 կգ+650 կգ=30 տ 1350 կգ=31 տ 350 կգ

Խնդիրներ․

  • Հաշվիր 2 սմ 5 մմ, 3 սմ 2 մմ և 4 սմ կողմերով եռանկյան պարագիծը։

9սմ 7մմ

  • Հաշվիր 6սմ 4մմ, 7սմ 9մմ, 7սմ8մմ և 8սմ կողմերով քառանկյան պարագիծը։

21սմ 17մմ

Posted in Uncategorized

Ցախավելի գաղտնիքը

/Հին զրույց/

 <<Ցախավլի գաղտնիքը>> 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ և դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
  • Արձակ պատմի՛ր զրույցը։
  • Ո՞րն է այս զրույցի ասելիքը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Այս զրույցի ասելիքը այն է, որ կարևորը ձեռքի կամ ոտքի ուժը չ՝է այլ ուղեղի ուժն է։ Եթե այն կա, ուրեմն դա հերիք է։

  • Դուրս գրիր՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունը։

Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:

Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,

Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:

Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,

Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին

Կա և խելքի ուժ,ինչպես և սրտի,

Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.

Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,

Եթե մասներում միություն չկա.

Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,

Նրանք անկասկած ուժով կլինին

Այսպես շատ անհատ երբ որ միանան,

Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.

Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,

Թե նրանք խմբով ինչեր են անում.

Նրանց պես եթե մարդիկ միանան,

Լեռներ կշրջեն, եթե կամենան.

Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ

Միացած ուժով կարող են շինել:

  • Ընտրիր ժողովրդական ասացվածքներ, որոնք համապատասխանում են զրույցի իմաստին։

Եղբայրը եբոր վատը կուզի, մահը ոչ։

Լավ տան իր հոր եղբայրն է։

Ընտանիքում համաձայնույունը հարստություն է։

Խելքը մեծ ու պստիկ չի հարցնում։

  • Մի ասացվածք էլ ի՛նքդ հորինիր։
Posted in Մայրենի, Uncategorized

Ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են. Հովհաննես Թումանյան և Ղազարոս Աղայան👨🏻‍🤝‍👨🏻

Թումանյանի մոտ ծանոթացա Ղազարոս Աղայանի հետ, որ գալիս էր հայրական գյուղից, ուր նա ապրում էր այդ ժամանակ: Հաստ պալտո հագած, վալենկաներով, կալոշներով, գյուղից` ուղղակի Օհաննեսի մոտ: Նրանք ջերմաջերմ գրկախառնվեցին, համբուրվեցին, կարծես երջանկացան իրար տեսնելով: Շատ նման էին նրանք իրար. երկուսն էլ միևնույն ատաղձից, հայ ժողովրդի նյութից կերտած և միևնույն ոճով ձևավորված: Նաև մեծ մտերմություն տեսա նրանց միջև, իսկ հետագա տարիներում համոզվեցի, որ ամբողջ աշխարհում նրանք իրար ամենամոտ մարդիկ են: Օհաննեսը նրան կոչում էր «Ասլան ապեր», նա էլ Օհաննեսին` «Ասլան բալասի». հետո, երկուսով ծիծաղելով, ասում էին. «Էլ ո՜վ կարող է մեզ հաղթել»:

Ավ. Իսահակյան

Posted in Մայրենի, Uncategorized

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  • Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:

Սնել-սնունդ տալ, կերակրել
հափշտակել-խլել, գրավել, տիրանալ

  • Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:

շինել-նորոգել
շյուղ-Ծղոտ
այժմ-հիմա
Սնել-սնունդ տալ, կերակրել
հափշտակել-խլել, գրավել, տիրանալ
կրկին-նորից

  • Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։

Մայր ծիծեռնակի հիշողությունը

  • Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:

Այս բանաստեղծության հերոսը<<Մայր ծիծեռնակն>> էր։

  • Նկարագրի՛ր ծիծեռնակին:

Նա ուներ շատ գեեցիկ սև մաշկ, ուներ գեղեցիկ և սուր թևեր։

  • Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:

Մայր ծիծեռնակը շատ լավ էր կերակրում իր ձագուկներին։ Նաև նա շատ աշխատասեր էր սիրում էր իր ծիծեռնակներին։ Եվ, երբ անքամ նրանց բույնը քանդվեց, նա չհուսահատվեց այլ հակարակը նոր բույն կառուցեց։ Մայր ծիծեռնակը շատ ուժեղ էր։

  • Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:

Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Ինձ շատ է դուր եկել նրա աշխատասիրությունը և նրա հոգատարությունը և դրա համար էլ ես այս մասն եմ ընտրել։

  • Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:

Ծիծեռնակ  մի  անգամ  բույն  շինեց։   Գնաց , եկավ ու  տեսավ  բույնը  ավերակ  է  դարձել։ Նա  սկսեց  նորը  շինել։ Նա  շինում  էր  և  երգում։ Ամեն  շյուղը  կպցնելիս  նա  հիշում  էր  այն  բույնը, որը  ավերակ  էր  դարձրել  արյունաբու  թշնամու կողմից։

  • Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:

Որովհետև բանաստեղծության մեջ անընթատ շեշտում էր, որ մայր ծիծեռնակը ամեն մի շյուղը կպցնելիս հիշում էր իրենց հին բույնը։

  • Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
  • Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:

Նա շատ լավ մայր էր և շատ սրտացավ էր իր ձագուկների համար։ Մայր ծիծեռնակը շատ աշխատաեր և չհուսահատվող էր։ Նրանք երկուսն էլ հիշաչար չէին և շարունակում էին ապրել, պայքարել իրենց ձագուկների համար։

Posted in Հետաքրքիր նախագիծ, Uncategorized

Սիրելի Ռաֆայելի համար

12-13 տառ գիտի մեր սիրելի Ռաֆայելը։

Ահա և նրանք։ ԱԲԳԴԵԶՈՒՍՆԻՕՇՐ

Նա կարող է նկարին նայել և անունը ասել չնայած նրան, որ նա դեռ բոլոր տառերը չգիտի։

Սիրելի Ռաֆայել, եթե կարող ես, ես քեզ կխնդրեի, որ դու այս իմ կազմած խնդիրները լուծես։

Լրոցրու բաց թողնված տառերը բառերի մեջ։

Տ․․․ն

Ա․․․ա

Ս․․․

Ու․․ի

Ն․․․

Բ․․․

Ե․․․

Նկ․․ր

Բ․․յն

․․ունկ

․․․կոչ

Դ․․․մ․․կ

․․․լկոգ․․լ

Կոճ․․կ

Մ․․րդ

Իսկ հիմա փորձենք միաին նկարների անունները ասել։

Այն, թե ինչ ծաղիկ ես սիրում, խոսում է բնավորությանդ մասին. ԻՄԱՑԻՐ ԱՎԵԼԻՆ
Բարձրորակ երկկողմանի ծածկոց մանկական վերմակ Նորածին բևեռային կտավ մանկական  վերմակի խցան 75 * 100 սմ Չորս սեզոնով մանկական անկողնային ...