Posted in Uncategorized

Հեքիաթ Փշատերև ծառի մասին

Անտառի մի  խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Հարցեր և առաջադրանքներ

 

  1. Կապույտով ներկված բառերը դո՛ւրս բեր տեքստից և օնլայն բառարանի օգնությամբ գրի՛ր դրանց բացատրությունը:

շքեղ- պերճ, հոյակապ

խորհրդավոր-անհասկանալի,անիմնալ

բացատ-դատարկ տեղ,բաց`ազատ տեղ

 

2. Ինչո՞ւ էր գարնանը զարմանում փշատերևը:

 

Որովհետև նրա վրա ոչ մի բան չի բողբոջում:

 

3. Բնութագրի՛ր փշատերևին:

 

Նա շատ ընկերասեր էր և բարի նոյնիսկ եթե անտառում ոչ մեկ նրա ընկերները չեր նա մեկա օգնեց մյուսբծառերին:

 

4. Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Ինչո՞ւ նրանք տխրեցին:

Երբ եկավ ձմեռը ծառերը տխրեցին:

 Երբ սկսվեց ձմեռը նրանք տխրեցին որովհետև նրանց շորերը թափվել էին ցած:

 

5. Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:

Փշատերևը բվին խնդրում է որպիսի նա իր խաղալիքների կեսը տանի կախի մյուս ծառերից:

 

6. Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը: 

 

Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

 

 

Posted in Uncategorized

Սովորողի հաշվետվություն

Մայրենի
Ընթերցում և քննարկում ենք հեքիաթներ, առակներ, բանաստեղծություններ, հանելուկներ…
Ինքներս հորինում ենք մեր իսկ հեքիաթները, հանելուկներն ու աքրոստիկոսները:

  1. Ցանկությունների ծառը․ հորինուկների շարք
  2. Ճանապարհորդ տերևը. հորինուկ
  3. Բանջարեղենային հեքիաթներշ
  4. Սովորողները պատմում են կրթահամալիրում իրենց սիրելի վայրի մասին
  5. «Իմ մասին» .պատմում են սովորողներն իրենց բլոգներում

Մաթեմատիկա
Երեխաները կազմում են տարբեր թեմաներով խնդիրներ և  մեկը մյուսին առաջարկում է լուծել դրանք:
Սիրով խաղում և լուծում ենք լուցկիներով խնդիրներ, դասարանում մեծ խանդավառությամբ քննարկում ենք ֆլեշմոբյան խնդիրներ:

Հորինում ենք ամանորյա խնդիրներ

Տեխնոլոգիա
Յուրաքանչյուր նախագծի թեմայով ունենում ենք հետաքրքիր տեխնոլոգիական դասեր: Աշխատում ենք կավով, պլաստիլինով, գունավոր թղթերով և թափոններով:

  1. Ամանորյա զարդարանք. գունավոր գլխարկ
  2. Պատրաստում ենք գդալներով տոնածառ
  3. Տերևոտ ծիտիկներ
  4. «Խնկոյանական օրեր». պլաստիլինե մկնիկ
  5. Թթուդրիկի ծեսը կրթահամալիրում

Նկարչությւոն
Աշխատում ենք տարբեր նյութերով՝ գուաշ, մատիտ, յուղամատիտ:
Նկարում ենք նաև Paint ծրագրով:

Մարմնակրթություն
Մենք վազում ենք, ցատկոտում, կարողանում ենք գնդակով նետումներ և փոխանցումներ կատարել: Կազմակերպում ենք մրցումներ, խաղում ենք էստաֆետային խաղեր:
Մարզատոն

Ճամփորդություններ
Սեպտեմբեր՝

  1. Արևմտյան ռադիոն պատմում է Արզական կատարած ճամփորդության մասին. ռադիոլուր
    Բարձունքը հաղթահարված է. Արզականի Սուրբ Նեղուց վանքՆոյեմբեր՝
  2. Ճամփորդություն դեպի Ջրվեժ անտառապարկ
  3. Նախապատրաստվում ենք ճամփորդությանը. քարտեզ

Դեկտեմբեր՝

Այցելություն Հենրիկ Մալյանի թատրոն

Պատմում եմ․․․ Դեպի Մալյան թատրոն

Ընտանեկան նախագծեր՝

  1. Աշնանային բերքահավաք․ ընտանեկան նախագիծ
  2. Աշունը իմ բակում․ ընտանեկան նախագիծ
Posted in Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի թատրոն ❤

Բարև ձեզ, այսօր ես կպատմեմ մեր փոքրիկ ճամփորդության մասին: Ժամը 12:30 մենք գնացինք նստելու մեր երթուղին:Երբ հասանք տեղ մենք բարձրացանք աստիճաններով:Այնտեղ ցուրտ չեր այլ շատ տաք:Երբ ներկայացումը սկսվեց մենք անմիջապես անջատեցինք բջջային հեռախոսները:Ներկայացումը շատ-շատ հետաքրքիր,գեղեցիկ էր: Մորացա ասեմ թե մենք,որ թատրոնն ենք գնացել. Մենք գնացել էինք Հենրիկ Մալյանի անվան թատրոն:Գիտե՞ք թե ինչի մասին էր ներկայացումը: Ներկայացումը Էլֆերի կախարդական դպրոցի մասին էր:Մենք շատ ենք շնորհակալ մեր ուսուցչուհուց:Երբ հասանք դպրոց անմիջապես վազեցինք ներս և գնացինք մեր երկարօրյա:Երկարօրյաում նույնպես շատ հաճելի էր մենք սարքեցինք շրջանակ մեր ձեռքով:🎅💋

Posted in Uncategorized

Ձյուն

Ձյուն

Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չորթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բանաստեղծության կրկնվող տողերըբաց կապույտ գույնով նշի՛ր:

Ի՞նչն էր ծաղիկների անկողինը:

Ծաղիկների անկողինը հողն էր:

2. Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին:

Ծաղիկներին ձյունը պետք է ծածկի քնքուշ ու հեզ:

3. Ձյան մասին հանելուկ հորինի՛ր և հրապարակի՛ր բլոգում։

Այն ինչն է ինչը գալիս է ձմռանը հալչում է գարնանը:

4. Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրա  մասին:

1-ին բացատրություն. Ձյունը այնպիսի բան է, որ գալիս է միայն ձմեռը:

2-րդ բացատրություն.Ձյունից նաև կարող էնք պատրաստել ձնեմարդ:

3-րդ բացատրություն. Երբ ցուրտ է լինում անձրևի կաթիլներ վերածվում են ձյան փաթիլների:

5. Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:

Ես օրինակ կառաջարկեի, որ բանաստեղծության վերնագիրը լիներ Ձմեռ: