Posted in Uncategorized

Ձյուն

Ձյուն

Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չորթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բանաստեղծության կրկնվող տողերըբաց կապույտ գույնով նշի՛ր:

Ի՞նչն էր ծաղիկների անկողինը:

Ծաղիկների անկողինը հողն էր:

2. Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին:

Ծաղիկներին ձյունը պետք է ծածկի քնքուշ ու հեզ:

3. Ձյան մասին հանելուկ հորինի՛ր և հրապարակի՛ր բլոգում։

Այն ինչն է ինչը գալիս է ձմռանը հալչում է գարնանը:

4. Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրա  մասին:

1-ին բացատրություն. Ձյունը այնպիսի բան է, որ գալիս է միայն ձմեռը:

2-րդ բացատրություն.Ձյունից նաև կարող էնք պատրաստել ձնեմարդ:

3-րդ բացատրություն. Երբ ցուրտ է լինում անձրևի կաթիլներ վերածվում են ձյան փաթիլների:

5. Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:

Ես օրինակ կառաջարկեի, որ բանաստեղծության վերնագիրը լիներ Ձմեռ: