Posted in Uncategorized

Հեքիաթ Փշատերև ծառի մասին

Անտառի մի  խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Հարցեր և առաջադրանքներ

 

  1. Կապույտով ներկված բառերը դո՛ւրս բեր տեքստից և օնլայն բառարանի օգնությամբ գրի՛ր դրանց բացատրությունը:

շքեղ- պերճ, հոյակապ

խորհրդավոր-անհասկանալի,անիմնալ

բացատ-դատարկ տեղ,բաց`ազատ տեղ

 

2. Ինչո՞ւ էր գարնանը զարմանում փշատերևը:

 

Որովհետև նրա վրա ոչ մի բան չի բողբոջում:

 

3. Բնութագրի՛ր փշատերևին:

 

Նա շատ ընկերասեր էր և բարի նոյնիսկ եթե անտառում ոչ մեկ նրա ընկերները չեր նա մեկա օգնեց մյուսբծառերին:

 

4. Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Ինչո՞ւ նրանք տխրեցին:

Երբ եկավ ձմեռը ծառերը տխրեցին:

 Երբ սկսվեց ձմեռը նրանք տխրեցին որովհետև նրանց շորերը թափվել էին ցած:

 

5. Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:

Փշատերևը բվին խնդրում է որպիսի նա իր խաղալիքների կեսը տանի կախի մյուս ծառերից:

 

6. Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը: 

 

Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

 

 

Unknown's avatar

Author:

Ողջու՜ ն դուք գտնվել եք իմ ուսումնական բլոգում: 🌈Ⓜ Ես Մարինե Մադոյանն եմ շատ եմ սիրում նկարել և ընկերներիս հետ խաղալ🎨⛲

Leave a comment