ԹՈՂ ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԻՇՏ ՈՒՆԵՆԱՆ ՀԱՅՐԻԿ ԵՒ ՄԱՅՐԻԿ:👪
ПУСТЬ У ВСЕХ ДЕТЕЙ ВСЕГДА БЫЛИ МАМА И ПАПА:👪
Day: January 8, 2020
Նիկոյի երազանքը.մի բառ ես,մի բառ դու

Լինում է, չի լինում մի եղջերու: Նրա անունը Նիկո Ազգանունյան է: Նիկոն ապրում է սարերում:Նա ունի մեծ ու գեղեցիկ ընտանիք; Նիկոյի հետ ապրում են մայրիկը, հայրիկը, եղբայր Ջոնին, քույրիկ Լենբարը: Նրանք ընտանիքով սիրում են օգնել Ձմեռ պապիկին: Ամեն ձմեռ Ազգանունյանները տեղափոխվում են Ձմեռ պապիկի արհեստանոց; Նրանք շատ են սիրում Ձմեռ պապիկին և մեծ ուրախությամբ օգնում են նրան:
Նիկոն ունի մի նվիրական երազնք: Նա ցանկանում է թռչող եղջերու դառնալ: Ամանորի գիշերը Նիկոն մտքում պահեց այդ երազանքը: Կեսգիշերին, երբ նա քնած էր, խուտուտ զգաց: Արթնացավ և տեսավ, որ ինքն արդեն թևեր ունի և կարող է թռչել:
-Հայրի՜կ, մայրի՜կ, շտապ եկեք և տեսե՛ք, որ թևեր ունեմ:
Բոլորը տեսան և զարմացան:
Նիկոն ամբողջ օրը ուրախ, զվարթ փորձարկում էր նոր թևերը:Երբ սովորեց շատ լավ թռչել, նա դարձավ Ձմեռ պապիկի հավատարիմ օգնականը: Այդ օրվանից Ձմեռ պապիկը այցելեց երեխաներին Նիկոյի հետ միասին: