Posted in Uncategorized

Ակլատիզ և Ուտիս տատի մասին

Շուտով Սուրբ զատիկի տոնն է և մենք բակում որոշեցինք պատրաստել այս տոնին վերաբերող խրթվիլակներ Ուտիս տատին և Ակլատիզին:
Ակլատիզը տղայի հագուստով է:Մի ոտանի ծայրին խրված սոխ յոթ փետուրներով և պարզած թևորով:
Ուտիս տատի տիկնիկը հայկական տարազի հագուստով է:
Տիկնիկները պատրաստելուց մենք շատ ուրախացանք, երգեցինք և դրանց շուրջ մի լավ պարեցինք:
Շատ ուրախ անցավ :Մենք ընկերներով որոշեցինք մյուս տարի սուրբ զատիկի տոնին նորից պատրաստել այդ տիկնիկներին:

Posted in Անգլերեն, Uncategorized

March 31.03

An Easter poem(Զատկական ոտանավոր)

Easter eggs yellow and blue,

Easter eggs for me and you.

Easter eggs candy sweet,

Easter eggs are good to eat.

Easter eggs pretty and funny.

But where, oh where is the Easter bunny?

Զատկական երգի ուսուցանում `

Little Easter bunny

5 little ladybugs

Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Մաթեմատիկա 30.03

Արտահայտի՛ր

Վայրկյաններով
1 րոպե =60 վայրկյան

3 րոպե =180 վայրկյան
2 րոպե 300 վայրկյան =420 վայրկյան
44 րոպե 65 վայրկյան =2705 վայրկյան

Րոպեներով

1 ժամ 5 ր  = 65 րոպե

5 ժամ 20 ր = 320 րոպե

2 ժամ 10 ր = 130 րոպե

4 ժամ 15 ր = 255 րոպե

Ժամերով

60 ր =1 ժամ

75 ր =1 ժամ 15 րոպե

130 ր =2 ժամ 10 րոպե

150 ր = 2 ժամ 30 րոպե

Շաբաթներով

10 օր =1 շաբաթ 3 օր

15 օր =2 շաբաթ 1 օր

23 օր =3 շաբաթ 2 օր

30 օր =4 շաբաթ 2 օր

Օրերով

1 շաբաթ 3 օր =10 օր

2 շաբաթ =14 օր

2 շաբաթ 2 օր =16 օր

3 շաբաթ 5 օր =26 օր

Խնդիր

Մարինեն ու Լուսինեն 16:30-ից ներկում էին Զատկի ձվերը: Մարինեն հինգ րոպեում ներկում էր 4 ձու, Լուսինեն՝ 5 ձու : Միասին քանի՞ ներկած ձու կունենան աղջիկները ժամը 5-ի զատկական հյուրասիրության համար:

Լուծում՝

1)30:5=6

2)6×4=24(ձու ներկեց Մարինեն)

3)6×5=30(ձու ներկեց Լուսինեն)

4)24+30=54(ձու ներկեցին իրար հետ)

Պատ.՝54 ձու

Posted in Uncategorized

Սովորողի անհատական պլան

1. Ժամը 9:00-11:00

Ապրիլի՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր՝
Մայրենի՝ «Զատկի ծես» ուսումնական նախագիծ
Ռուսերեն՝  Смышленые переводчики
Անգլերեն՝ Easter

2. Ժամը 11:00-14:00

Տեսադասեր

Ռուսերենի տեսադաս- երկուշաբթի
Անգլերենի տեսադաս-չորեքշաբթի
Մայրենիի տեսադաս-հինգշաբթի
Մաթեմատիկայի տեսադաս-ուրբաթ

3. Ժամը 14:00-18:00

Ընտանեկան նախագծեր:
Ես բակում խաղում եմ իմ ընկերների հետ և  զբաղվում եմ սպորտով:

Ես իմ ընտանիքի հետ հանելուկներ եմ լուծում:

 Տարբեր մուլտֆիլմեր և ֆիլմեր եմ նայում:

Լսում եմ classic music :

4. Ժամը 18:00-20:00

Ինքնակրթություն

Ես կարդում եմ հեքիաթների մոլորակ գիրքը:

Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Մաթեմատիկա 27.03

Գդտի՛ր անհայտ գումարելին և կատարի՛ր ստուգում :

Հիշի՛ր Անհայտ գումարելին կստանաս, եթե գումարից հանես հայտնի գումարելին:

2544 + ______535_ = 3079      

3 0 7 9
2 5 4 4
5 3 5

14929+ 20084 = 35003

3 5 0 0 3
2 0 0 8 4
1 4 9 2 9

25394 + 24606 =50000

5 0 0 0 0
2 4 6 0 6
2 5 3 9 4

   209002 + 390998 = 600000

6 0 0 0 0 0
2 0 9 0 0 2
3 9 0 9 9 8

Լրացրո՛ւ աղյուսակները։

Գումարելի 25410 14020 34510 24877 45912 7390 14680 64100
Գումարելի 4590 24111 10490 20123 14088 35614 9320 8290
Գումար 30000 38131 45000 45000 60000 42004 23000 72390
Գումարելի 254120 14020 34510 20123 45912 7390 14570 64100
Գումարելի 4590 24111 10490 21877 4088 35614 9320 8290
Գումար 30000 38131 45000 45000 60000 42004 23000 72390

Սյունակով հաշվելու համար

Posted in Uncategorized

Չարաճճի արևը

Լինում է չինում մի Չարաճճի արև: Նա շատ չարաճճի էր, և շատ էր սիրում լուսնին: Նրանք լավ բարեկամներ էին և ամեն մի գիշեր նրանք սկսում էին իրար հետ խաղալ: Քանի որ չարաճճի արևը և լուսինը խաղում են իրար հետ աստղերը լուսավորում էին գիշերը: Եվ մի օր էլ չարաճճի արևը և լուսինը իրար հետ չհանդիպեցին. որովհետև արևը շատ-շատ վատ էր զգում իրեն, լուսինն էլ ավելի վատ էր զգում իրան քան արևը: Նրանց հիշողությունը ջնջվել էր չգիտես ինչու, ճիշտ է այս գիշեր ոչ աստղերը ոչ լուսինը չեին լուսավորում այս գիշերը: Որովհետև աստղերը օգնում էին լուսնին լավանալ:Հաջորդ օրը լուսինը լավացավ և նրանք միասին գնացին արևի  մոտ ու օգնեցին արևին որպիսզի նա լավանա:

Posted in Uncategorized

Վիլյամ Սարոյան. Գրադարանում

Երկու լավ ընկերները՝ Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը`  գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

— Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։

— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։

— Բոլորը,— ասաց Լայոնելը։

— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։

— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։

— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։

— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։

— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։

— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։

— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

— Լավ,— ասաց նա վերջապես,— գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։

— Շնորհակալություն, տիկին,— ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

— Սրանք,— ասաց նա,— և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։— Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։— Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,— նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։— Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,— ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։— Իսկ այս մեկը,— ասաց նա,— այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։

Փոքր-֊ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։

— Տես, Յուլիսիս,— ասաց նա,— սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։— Նա ցույց տվեց տպագրված տողերը։— Ահա «ա»…ն,— ասաց նա,— սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։— Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,— ասաց նա,— բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,— ասաց նա,— աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։— Նա թերթում էր էջերը.— Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,— ասաց նա,— ամենուր գրքեր են,— նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։— Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,— ասաց նա։

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

Posted in Uncategorized

Վիլյամ Սարոյան. Գրադարանում (մաս երրորդ)

(մաս երրորդ)

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:

Ոչ-մի-բան !

2.Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:

Տղաները դարակից հանած գրքում տեսան շատ-շատ նկարներ, գիտելիքներ, տատանվում և ձեռագիր տառեր և իհարկե շատ-շատ, շատ-շատ բառեր:

3. Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:

???

4. Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:

 Նարե Կարապետյանը նման է Յուլիսիսին:Նարեն Յուլիսիսին նման է նրանով, որ Նարեն շատ մարդասեր է:

Posted in Uncategorized

Վիլյամ Սարոյան. Գրադարանում

(մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։

— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։

— Բոլորը,— ասաց Լայոնելը։

— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։

— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։

— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։

— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։

— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։

— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։

— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:

Ծեր գրադարանավարուհին շատ հետաքրքիր մարդ էր, նա շատ էր սիրում մարդկանց ոսումնասիրել, և շատ էր ուզում օգտակար լինել մարդկանց համար:

2. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:

Գրքերը կարդալու համար են, բայց ոչ թե միայն կարդալու համար այլ նաև գիտություններ ստանալու համար:

3. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:

Կարդալ իմանալը շատ-շատ հարկավոր է կյանքի համար, նա ձեզ նոր լավ բաներ կսովորացնի:

4. Թվարկի՛ր այն գրքերը, որոնք հասցրել ես կարդալ:

Կիկոսի մահը, հեքիաթային Այբենարան, կենդանիների մասին:

5. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:

???

Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան

Աշխարհի մասին, Կիկոսի մահը, հեքիաթային Այբենարան: