Posted in Uncategorized

Վիլյամ Սարոյան. Գրադարանում

(մաս առաջին)

Երկու լավ ընկերները՝ Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը`  գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

— Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր գրադարանի մասին:

Գրադարանում կան շատ-շատ մարդիկ և գրքեր, հին ժամանակ մարդիկ հաճախ էին այցելում  գրադարան. և նրանք տարբեր-տարբեր գրքեր էին կարդում, այնպես չի, որ այդ մարդիկ հիմա չեն այցելում գրադարան:

 

2. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:

Լայոնելը`  գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։

 

3. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:

Գրադարանում չի կարելի շատ աղմկել, և այդ իսկ պատճառով պետք է պահպանել լռությունը:

Posted in русский, Uncategorized

Оганнес Туманян «Пес и кот»

  1. Посмотрите мультик
  2. Пройдите по ссылке и  прочитайте русский вариант версии сказки «Пес и кот».
  3. Выберите часть сказки которая вам нравится больше всего и сделайте видео. либо читая либо выучив наизусть.

 

https://youtu.be/8KZrndE91hc

Пес и кот

 

Пес и кот

 

ПЕС И КОТ

I

Скорняжным
Теплым
Ремеслом
Занялся кот
Когда-то.
Мурлыча песню,
За стеклом
Сидел
Скорняк усатый,
Как вдруг
К нему
Явился пес
И шкурку
Мягкую
Принес.

II

«Здорово, кот! —
Промолвил пес,
Протягивая лапку. —
Трещит
На улице мороз,
Скорее
Шей мне шапку!
Я за ценой
Не постою.
Ну, что ж,
Сошьешь?»
«Изволь, сошью!»

III

«А долго ль ждать?»
«В денек-другой
Окончу я работу.
Ты приходи,
Мой дорогой,
За шапкою в субботу!
Папаху шить —
Не шубу шить.
Для друга
Можно
Поспешить!

IV

Такую шапку
Смастерим,
Что будет всем
Завидно
А о цене
Поговорим.
Нам торговаться
Стыдно.
Папаху шить —
Не шубу шить.
С деньгами можно
Не спешить».

V

В субботу утром
Старый пес,
Потягиваясь зябко,
Просунул в дверь
Замерзший нос.
«Ну что,
Готова шапка?»
«Нет», — говорят
Ему в ответ.
«А где хозяин?»
«Дома нет!»

VI

Продрогший пес
Присел и ждет
Перед крыльцом
На тряпке.
Вот по дорожке
Кот идет
В богатой
Новой шапке.
Увидев пса,
Сказал он так:
«Зачем торопишься,
Чудак?
С таким шитьем
Нельзя спешить.
Нешуточное дело!
Папаху шить —
Не шубу шить,
Но надо шить умело.
Побрызгал шкурку
Я с утра,
Теперь кроить ее пора!»

VII

«Мне очень жаль, —
Ответил пес, —
Что шапка не готова,
Но не сердись
На мой вопрос:
Когда явиться
Снова?
Не в гости
Я хожу
В твой дом,
А за своим
Хожу
Добром!»

VIII

«Ну, так и быть, —
Бормочет кот, —
Приди к обеду
В среду!»
Среда настала.
Пес идет
За шапкою
К соседу.
«Как поживаешь?»
«Жив-здоров!»
«Готов заказ?»
«Нет, не готов!»
Тут вышел крупный разговор,
Потом и потасовка.
«Ты, братец, плут!»
«Ты братец, вор,
Жена твоя воровка!»
«Щенок!»
«Урод!»
«Молокосос!»
«Паршивый кот!»
«Плешивый пес!»

IX

Доходит дело
До суда.
Узнав
Про эту драку,
Судья сказал:
«Позвать сюда
И кошку, и собаку!»
Лукавый кот
И бедный пес
Вдвоем явились
На допрос.

Х

Кто их судил,
Когда и как —
Отдельно
Или вместе, —
Я не скажу.
Но кот-скорняк
С тех пор пропал
Без вести.
Бежал он,
Хвост подняв трубой,
И все меха
Унес с собой!

XI

А так как
Этот кот-скорняк
Всем нашим кошкам
Прадед, —
Семейства кошек
И собак
Между собой
Не ладят.
Кота увидев,
Честный пес
Рычит
И громко лает,
Как будто
Каверзный вопрос
Задать ему желает:
«Готова шапка
Или нет?»
А кот
Шипит ему в ответ.
При этом кот
Плюется так
В смущенье
Или в страхе,
Как это делал
Кот-скорняк,
Когда кроил папахи.

Пер. С. Маршак

 

Posted in Uncategorized

Հիշողություն. Ղազարոս Աղայան

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարդզին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Posted in Uncategorized

Արև, Լուսին, Աստղեր

Արև

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է, նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի ու ջերմության, ինչպես և` առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է Լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում:

Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված (հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը):

Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը: Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից:

Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի: Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով: Լուսնի վրա նաև լեռներ կան: Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով: Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն:

Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր: Պարզ է , որ այնտեղ կյանք չի կարող լինել:

Լուսինն իր լույսը չունի. այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի` իր վրա ընկած լույսը:                                                                                                            սավառնել –թռչել

Աստղեր  

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:

Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:

 

վիթխարի — շատ մեծ, հսկա

Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Մաթեմատիկա 20.03

  1. Որոշե՛ք, թե քանի գրամ է կշռում մեկ տանձը:
    գֆ100
  2. Լուծի՛ր խնդիրները:

Մերին գնեց 5 էսկիմո և 2 շոկոլադ, վճարեց ընդամենը 1600 դրամ։ Որքա՞ն արժե մեկ էսկիմոն, եթե 1 շոկոլադն արժե 300 դրամ։

Լուծում՝

1)1600-600=1000

2)1000:5=200

Պատ․՝200

 

Արամը 5 կարկանդակի և 2 հյութի համար վճարեց 800 դրամ։ Որքա՞ն արժե մեկ կարկանդակը, եթե 1 հյութն արժե 200 դրամ։

Լուծում՝

1)2*200=400

2)800-400=400

3)400:5=80

Պատ․՝80

Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Մաթեմատիկա 18.03

  1. Համեմատի՛ր և դի՛ր համապատասխան նշանը։

4500 ։ 50  <  4500 ։ 5

6300 ։ 9  >63000 ։ 900

3200 ։ 80  < 3200 ։ 8

72000 ։ 9000  < 72000 ։ 900

210000 ։ 3000  < 210000 ։ 300

2. Լուծի՛ր խնդիրները։

Ա․9 փուչիկի համար Աննան վճարեց 720 դրամ, որից հետո մեկ փուչիկի գինը 20 դրամով էժանացավ։ Որքա՞ն արժեցավ մեկ փուչիկը։

Լուծում՝

1)720:9=80

2)80-20=60

Պատ․՝60

 

Բ․9  պաղպաղակի համար Վիլյամը վճարեց 810 դրամ, որից հետո մեկ պաղպաղակի արժեքը 10 դրամով թանկացավ։ Որքա՞ն արժեցավ մեկ պաղպաղակը։

Լուծում՝

1)810:9=90

2)90-10=80

Պատ․՝80

3. Կրկնի՛ր բազմապատկման աղյուսակը այս խաղի միջոցով:

 

Posted in Uncategorized

Աչքերի գանգատը. Ջանի Ռոդարի

44384000

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
_ Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:

Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
_ Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով,  աստղացաույցերով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Օնլայն բառարանի միջոցով բացատրի՛ր տրված բառերը:
    գանգատ-
    տրտնջալ-
    աստղադիտակ-
    աստղացույց-
    մանրադիտակ-
  2.  Այս հեքիաթի շնորհիվ ի՞նչ իմացար Երկրի, ջրի, և աստղերի մասին
  3. Ի՞նչ գիտես Կոպերնիկոսի, Գալիլեյի և Լևենգուկի մասին: Համացանցում փնտրի՛ր և կարդա՛ նրանց մասին: Ի՞նչ հայտնագործություններ են արել նրանք: