Լինում է, չի լինում՝ մի ծույլ մեղու: Նա շատ-շատ ծույլ էր: Նրա ընկերները իր հետ չէին խաղում, որովհետև նա ծույլ էր: Եվ մի օր վերջապես եկավ ծույլ մեղվի ծննդյան օրը: Նա փչեց իր տորթիկի մոմերը և երազանք պահեց: Բայց նրա երազանքը չկատարվեց ու մեղուն միտք արեց. «Հետաքրքիր է՝ ինչու՞ իմ երազանքը չկատարվեց: Հա՜, երևի նրա համար, որ ես ծույլ եմ»:
Month: April 2020
Լսում ենք հեքիաթը և պատասխանում հարցերին. Ղազարոս Աղայան «Մեղուն և Աղավնին»
- Ի՞նչ փորձանքի մեջ էր ընկել մեղուն:
Մոլորվել էր ջրի մեջ:
2. Ի՞նչն օգնության հասավ մեղվին: Ինչպե՞ս նրան օգնեց:
Աղավնին նրան լսեց և ջրից դուրս հանեց:
Continue reading “Լսում ենք հեքիաթը և պատասխանում հարցերին. Ղազարոս Աղայան «Մեղուն և Աղավնին»”
«Մեղուն և հավը» Ղազարոս Աղայան
Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
— Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:
— Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:
— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանի՜ս է:
Իմ անվան պատմությունը
Իմ անունը Մարինե է:Իմ անունը Մարինե են դրել, որովհետև իմ տատիկի անունը Մարինե է:Այն շատ հետաքրքիր է: Անունս կազմված է 6 տառից `《Մարինե》:
Մարինե անունը նման է Նարինե անունին:
My day
Hello! I am Marine. This is my brother. I wake up at 7 o’clock every day. My brother wakes up at 8:00. We get dressed and go to the bathroom. I wash my face and clean my teeth. My brother washes his face and cleans his teeth, too.
Թափանցիկ Ջակոմոն. Ջ. Ռոդարի
Վաղուց, շատ վաղուց, կամ գուցե մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ գուցե մի-քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Այնքան թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան, ինչպես օդի միջից կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի միջից: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, նա թափանցիկ էր, ապակու էր նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր գոյանում:
Մեծ գյուտարարը
Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել: Continue reading “Մեծ գյուտարարը”
Իմ կարծիքը ընկերոջս՝ Ռուբենի բլոգի մասին
Երջանիկ խրճիթը. Ղազարոս Աղայան
Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար: Ջրաղացի դռան առջև՝ կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և գոհ ծխում էր չիբուխը: Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:
Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:
Թռչող ձվիկը
Լինում է չինում մի Թռչող ձվիկ: Կար մի ժամանակ, որ ձվիկը չեր կարող թռչել բայց շատ էր ուզում:Նա միտք է անում. «Շուտով Զատիկ է և հուսանք, որ իմ երազանքը կկատարվի:
Եկավ Զատկի օրը: Առավոտյան ձվիկը արթնանում է և տեսնում կախարդի, որը կարող է կատարել բոլոր-բոլոր երազանքները:Ձվիկը նրան ասաց իր երազանքը.
-Կարո՞ղ ես կատարել իմ երազանքը: Continue reading “Թռչող ձվիկը”