Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Մաթեմատիկա2.04

Լրացրո՛ւ ապրիլ ամսվա օրացույցը։

երկուշաբթի երեքշաբթի չորեքշաբթի հինգշաբթի ուրբաթ շաբաթ կիրակի

1

2 3 4.ёеа     5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

Ամսի քանի՞սն էր

Այսօր ամսի քանի՞սն է։ Ապ. 2
Քանի՞ շաբաթ օր ունի ապրիլը։ 30
Քանի՞ երկուշաբթի օր ունի ապրիլը։ 4
Քանի՞ հանգստյան օր ունի ապրիլը։ 8
Ամսի քանի՞սն էր երեք օր առաջ։ Մար. 3
Ամսի քանի՞սն էր 1 շաբաթ առաջ։ Մար.26
Ամսի քանի՞սն էր 2 շաբաթ առաջ։ Մար. 19
Ամսի քանի՞սն էր մեկ ամիս առաջ։ Մար. 28

Ամսի քանի՞սը կլինի

Երեք օր հետո Ապ. 5
Յոթ օր հետո Ապ. 9
Մեկ շաբաթ հետո Ապ. 16
Երկու շաբաթ հետո Ապ. 23
15 օր հետո Ապ. 17
Մեկ ամիս հետո Մայ. 2

Շաբաթվա ի՞նչ օր էր

Երեկ Չորեքշաբթի  ապ. 1
Չորս օր առաջ Կիրակի մար.    29
Մեկ շաբաթ առաջ Հինգշաբթի մար. 26
10 օր առաջ Երկուշաբթի մար. 23

Շաբաթվա ի՞նչ օր կլինի

Վաղը ՈՒրբաթ ապ. 3
Երեք օր հետո Կիրակի ապ.  5
Յոթ օր հետո Հինգշաբթի ապ. 9
Մեկ ամսի հետո Ուրբաթ մայ. 2

Ինչպիսի՞ եղանակ է այսօր

արևոտ ամպամած անձևային քամոտ
× × ×

Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

1200 : 300 = 400

2500 : 50 = 50

6300 : 90 = 70

42000 : 700 = 60

56000 : 80 = 70

3600 : 90 = 40

Posted in Uncategorized

Հանս Քրիստիան Անդերսեն. «Մատնաչափիկը»

Մի կին ծաղկամանի մեջ ծաղիկ է աճեցնում: Բացված կոկոնից դուրս է գալիս փոքրիկ աղջիկ, որին  կինը կոչում է Մատնաչափիկ: Աղջիկը շատ գեղեցիկ է և դա նկատում է գորտը: Սա որոշում է ամուսնացնել Մատնաչափիկին իր որդու հետ: Գիշերը նա գողանում է աղջկան և տանում ճահիճ: Գորտի որդին իսկույն սիրահարվում է, և որպեսզի Մատնաչափիկը չփախչի, նստեցնում է նրան ջրաշուշանի տերևի վրա: Աղջկան օգնության են գալիս ձկները: Նրանք կրծում են տերևի ցողունը, իսկ թիթեռը, որին նույնպես դուր էր եկել Մատնաչափիկը, բռնում է աղջկա գոտին և թռչելով իր ետևից է տանում տերևը, այնպես որ այն սահում է ջրի մակերևույթով: Սակայն աղջկան փախցնում է մայիսյան բզեզը:

Նա բերում է Մատնաչափիկին իր ընկերների և ծանոթների մոտ: Սակայն նրանք չեն հավանում աղջկան, որովհետև նրանք ունեն գեղեցիկի մասին իրենց հատուկ բզեզային պատկերացումները: Մատնաչափիկը մենակ է մնում անտառում: Նա անցկացնում է ամառը և աշունը, իսկ երբ գալիս է ձմեռը, սկսում է մրսել: Նրան հայտնաբերում է դաշտամուկը, որը Մատնաչափիկին տեղ է տալիս իր բնում: Հետո մուկը որոշում է վաճառել Մատնաչափիկին իր հարևանին՝ կույր խլուրդին: Խլուրդը հարուստ և շատ ագահ է: Նա խոստանում է մտածել ամուսնության մասին: Խլուրդը ցույց է տալիս Մատնաչափիկին իր ստորգետնյա հարստությունները: Սրահներից մեկում Մատնաչափիկը գտնում է սառած ծիծեռնակի: Խլուրդը և դաշտամուկը կարծում են, որ ծիծեռնակը մեռել է, սակայն Մատնաչափիկը ծածուկ հոգ է տանում թռչնակի մասին, և սա ապաքինվում է: Գալիս է գարունը և ծիծեռնակը դուրս է թռչում խլուրդի սրահից:

Այդ ժամանակ խլուրդը վերջնականապես կողմնորոշվում է և որոշում է ամուսնանալ: Մատնաչափիկը շատ է տխրում, որովհետև նա բոլորովին չի ցանկանում ամուսնանալ խլուրդի հետ: Գալիս է հարսանիքի օրը: Մատնաչափիկը որոշում է դուրս գալ վերջին անգամ լույս աշխարհ և հրաժեշտ տալ արևին: Այդ ժամանակ երկնքում երևում է ծիծեռնակը, որին աղջիկը փրկել էր: Նա իր մեջքին է նստեցնում Մատնաչափիկին և տանում իր հետ տաք երկրներ՝ փրկելով ժլատ խլուրդից:

Տաք երկրում Մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ: Այստեղ նա ծանոթանում է էլֆերի թագավորի հետ: Նրանք իսկույն սիրահարվում են և ամուսնանում: Մատնաչափիկը դառնում է էլֆերի թագուհի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քեզ անծանոթ բառերը դու՛րս գրիր և բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ:
  2. Քո կարծիքով ինչու՞ ծիծեռնակն օգնեց Մատնաչափիկին: Հարցին պատասխանի՛ր ամբողջությամբ:
  3. «Տաք երկրում Մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ» պարզ ընդարձակ նախադասությունը դարձրու՛ պարզ համառոտ:
  4. Paint ծրագրով նկարի՛ր հեքիաթը և նկարը կցի՛ր հեքիաթին: