Posted in Uncategorized

Մեծ գյուտարարը

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտանբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
_ Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

 

Հարցեր և առաջադրանքներ

Քո կարծիքով հեքիաթի հերոսը լա՞վ գիտնական է:

Այո  ,  նա իսկապես շատ լավ գիտնական էր:

 

Ի՞նչ պետք է անել լավ գիտնական դառնալու համար:

Շատ-շատ գրքեր կարդալ. ավելին ասեմ 6 ժամ-ից ավելի կարդալը շատ-շատ շատ-շատ լավ է:

 

Կցանկանայի՞ր գիտնական դառնալ:

Այո ես կցանկանայի գիտնական դառնալ:

 

Եթե լինեիր գիտնական, ապա ի՞նչ հետաքիքիր գյուտ (հայտնագործություն) կամ գյուտեր կանեիր: Պատմի՛ր:

Ես շատ-շատ երաժշտական գործիքներ կպատրաստեի որոնք սկսվում են 9 թվանշանով:

 

Փոխի՛ր հեքիաթի վերնագիրը:

Հեքիաթի վերնագիրը կլինի《Աշխատասեր գիտնական:》

 

Հեքիաթը նկարի՛ր Paint ծրագրով: Տեղադրի՛ր քո բլոգում և նշի՛ր «Պատկերասրահ» բաժինը:

1587482356620

 

Unknown's avatar

Author:

Ողջու՜ ն դուք գտնվել եք իմ ուսումնական բլոգում: 🌈Ⓜ Ես Մարինե Մադոյանն եմ շատ եմ սիրում նկարել և ընկերներիս հետ խաղալ🎨⛲

Leave a comment