Լինում է, չի լինում՝ մի ծույլ մեղու: Նա շատ-շատ ծույլ էր: Նրա ընկերները իր հետ չէին խաղում, որովհետև նա ծույլ էր: Եվ մի օր վերջապես եկավ ծույլ մեղվի ծննդյան օրը: Նա փչեց իր տորթիկի մոմերը և երազանք պահեց: Բայց նրա երազանքը չկատարվեց ու մեղուն միտք արեց. «Հետաքրքիր է՝ ինչու՞ իմ երազանքը չկատարվեց: Հա՜, երևի նրա համար, որ ես ծույլ եմ»:
Նա ծնվել էր մայիսի ութին: Եվ շուտով եկավ նրա մյուս ծննդյան օրը: Հհարկե, նա մտածում էր, որ իր երազանքը անպայման կկատարվի: Արի ու տես, որ այն իսկապես կատարվեց: Իսկ գիտե՞ք ինչու, որովհետև այս անգամ նա արդեն ծույլ չէր:
Այս տարի նա գնացել էր դպրոց 5-րդ դասարան: Նա այնտեղ շատ-շատ հետաքրքիրի և օգտակար գիտելիքներ ստացավ: Նրա ուղեղը մի քանի անգամ ավելի լավ էր աշխատում: