Էրեբունին կառուցվել է մ.թ.ա. 782 թ. Մենուայի որդի Արգիշտի I թագավորի կողմից և հանդիսացել է ռազմաստրատեգիական կենտրոն Արարատյան դաշտի Ազա երկրում: ՈՒրարտական պետության անկումից հետո էլ (VI դ. մ.թ.ա.) Էրեբունին շարունակել է գոյատևել աքեմենյան, վաղ հայկական և հելլենիստական ժամանակներում, ինչի մասին վկայում են ամրոցի ճարտարապետական կառույցները և պեղումներից գտնված հնագիտական առարկաները (երկու միլեթյան դրամներ, Օգոստոս կայսեր դրամը, արծաթյա երեք եղջերագավաթներ և մեկ սափոր):
Էրեբունիի հնագիտական ուսումնասիրությունները պարզորոշ ապացուցել են, որ կյանքն այս քաղաքում շարունակվել է նաև հետագա դարերում, ընդհուպ մինչև ժամանակակից Երևանը, նույն անվամբ, միայն դարերի ընթացքում փոխակերպված ձևով` Էրեբունի, Երեվունի, Երևան: Վստահորեն կարելի է ասել, որ հուշարձանը դեռևս թաքցնում է շատ գաղտնիքներ, որոնց բացահայտումը և ուսումնասիրությունը մեծապես կլրացնի Էրեբունի ամրոցի պատմությունը: Էրեբունին Երևանի ամենամեծ թաղամասն է: Այն ոչ ֆորմալ կերպով բաժանվում է փոքր շրջանների, ինչպիսիք են Էրեբունի թաղամասը, Նոր Արեշը, Սարթաղը, Վարդաշենը, Մուշավանը, Վերին Ջրաշենը և Նոր Բուտանիան։Էրեբունին Երևանի խոշոր արդյունաբերական թաղամասն է` մեծ գործարաններով:Երևանի կենտրոնական գերեզմանատունը, ինչպես նաև ռազմական գերեզմանատունը գտնվում են Էրեբունի թաղամասում: Արգելոցը զբաղեցնում է 120 հեկտար տարածք, հիմնականում բաղկացած է կիսաեզրափակված լեռներից։ 2016 թվականի դրությամբ թաղամասի բնակչության թիվը կազմում է 126.500 մարդ: