Posted in Ճամփորդություններ, Մայրենի

Ճամբորդություն դեպի Հայաստանի ժողովրդական թանգարան

Երեկ մենք գնացել էինք “Հայաստանի ժողովրդական թանգարան”։ Այնտեղ մենք տեսանք փայտե իրեր, գորգեր և այլն։ Այնտեղ մեզ ասեցին, որ հին Հայերը փայտից պատրաստել են գթալնոցը և երբ տանը մի մարդ է ավելանում տան անդամները մի գդալ եին ավելացնում։Հետո մենք գնացինք ուրիշ մի շատ հետաքրքիր սենյակներ։ Ամենաշատը ինձ դուր էր եկել զարդեղենի սենյակը։ Այդ սենյակում կաին շատ-շատ գեղեցիկ զարդեր։ Նաև այդ սենյակում կաին մանրացույցեր որոնց մեջ կաին լուցկիներ։ Այդ լուցկիների վրա մազի բարակությամբ պատկերներ էին նկարած։ Այսպիսի շատ հետաքրքիր օր էինք անցկացրել “Հայաստանի ժողովրդական թանգարանում” 🏛🏛 Ցտեսություն։

Unknown's avatar

Author:

Ողջու՜ ն դուք գտնվել եք իմ ուսումնական բլոգում: 🌈Ⓜ Ես Մարինե Մադոյանն եմ շատ եմ սիրում նկարել և ընկերներիս հետ խաղալ🎨⛲

Leave a comment