Posted in Հաշվետու պատում, Մայրենի, Ստուգատեային շաբաթ

Հաշվետու պատում Մայրենի💖

Այս տարի ես շատ լավ եմ աշխատել, բայց ես մտածում եմ, որ ես դեռ աշխատելու տեղ ունեմ։ 💫 Սակայն չեմ կարող ասել, որ ես ոչ մի նախագծի չեմ մասնակցել։ Այս տարի նաև շատ հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել, ընթերցել նոր տեծագրծություններ։ 💥 Իմ ամենասիրելի նախագծերը Գագարին նախագծի ընթացքում իրակակացված նախագծերն են ու <<Իմ ընկերը>> նախագծերը։ 💨 Ես ամենա ամենաշատը հավանել եմ <<Իմ ընկեր>> նախագիծը, որովհետև իմ հոբին առաջադրանքներ հորինելն և պատնաստելն է։

Այս հղումով կարող էք տեսնել իմ ընկեր Ռաֆայելը․ մաս 2 նախագիծը💌 

Իսկ այս հղումով կարող էք տեսնել իմ բոլոր նախագծերը💦

Posted in Մայրենի

Փոքրիկ իշխանը

Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ) հասկանում ենք, թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) ճանաչում են (?) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ) վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    • Եղբայր, հարյուր, պատմվածք, հեքիաթ

2. Ի՞նչ է նշանակում  երևակայել բառը.

       ա/ պատկերացնել
       բ/ շինել
       գ/ պատրաստել
        դ/ կառուցել

 3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
       ա/ գեղեցիկ – սիրուն
       բ/ շատ – բազում
       գ/կախարդական – հեքիաթային

դ/ մեծ – փոքր

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

      ա/ սիրտ – պարզ

       բ/ բարեկամ — բարդ (բարի-ա-կամ)

      գ/ գեղեցկություն – պարզ

       դ/ անգետ — ածանցավոր

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/ խաղեր

       բ/ պատուհաններ

       գ/ թվեր

       դ/ իշխան

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

      ա/ գեղեցիկ — ածական

      բ/ տխուր — գոյական

      գ/ գառնուկ — գոյական

      դ/ մոլորակ – գոյական

 7. Փակագծերում  նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին։

նայել տեքստում

                 
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

     Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:


      ենթակա  – իշխանը

      ստորոգյալ – ապրում էր

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Պատմողական – Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612

Հարցական – Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛: չգտա ընդգծված նախադասություն
11. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:

Մեծահասակները շատ են սիրում թվեր:

12. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

Նրանք ուզում էին իմանալ, թե ինչպիսին է բարեկամը:

 13. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

       ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

        բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

       գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

       դ/հեղինակի սիրտը ճմլվում էր

14. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

      ա/ ճիշտ հարցեր էին տալիս

       բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

      գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

      դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

15. Դու՛րս գրիր  այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան  և  ներեն մեծերին:

Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Posted in Մայրենի

Նշենին և շագանակենին

Քաղցր նշենին, մոր կողմից եղբայր լինելով դառն նշենուն, նեղվեց նրա դառնությունից և շագանակենուն դարձրեց իրեն բարեկամ ու եղբայր, գտնելով, որ երկու որակով նա բարոյակից է իրեն։ Եվ շատերից մեղադրվելով, ասաց.— Ով իմ հակումներն ունի, նա է իմ եղբայրը:Ոչ ոք չկարողացավ հակաճառել։

Posted in Մայրենի

Կամակոր թագավորը

Կատարել տեքստային առաջադրանքները։

Կամակոր  թագավորը

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թատտին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Դերձակներ
 կարճ
թատտին
մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.
Դերձակը մասնագիտություն է, որը տարբեր բաներ է կարում։

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ—օգնել

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր—ավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:
երկիր—գոյական
երկար—ածական
դերձակ-գոյական
ասում է—բայ

6.Տեքստում  ընդգծված  նախադասաությունից  դու՛րս  գրիր   երկու  լրացում:
   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   7.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:
Հարցական
— քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:
-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս։

Պատմողական
Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:
Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում:

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը   ծաղկին  նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ  չի գնա:

   / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/

10.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:
Նա դա արեց, որովհետև շատ կամակոր էր։

  11.Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:
Նա հատուկ կարճ է կարում և ճիպոտ վերցնում, որ հարվածի։

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:
Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:
Ես այս հեքիաթը նմանացնում եմ Չախչախ թագավորին։

14.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:
Ես էլ այդպես կանեի

15.Ի՞նչպես  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:
Ես կվերնագրեի Կամակոր թգավորն ու դերձակը։

Posted in Մայրենի

Թրատամ վագրերը

Թրատամ վագրերը վաղուց արդեն գոյություն չունեն։ Նրանք ապրել են միլիոն տարի առաջ։ Դա վերջին մեծագույն սառցադաշտերի ժամանակաշրջանն էր։

Նրանց բնորոշ է մեկ յուրօրինակություն։ Թրատամ վագրերը շատ խոշոր ու երկար վերին ժանիքներ ունեն, որոնք մշտապես դուրս ցցված են եղել երախից։ Այդ պատճառով էլ նրա ծնոտները հատուկ կառուցվածք են ունեցել։

Թրատամ վագրի ժանիքները հուժկու և սարսափելի զենք էին։ Դրանք օգնում էին գիշատչին, որ սմբակավոր կենդանիներ որսա։ Միանգամայն հնարավոր է, որ թրատամ վագրը հարձակվել է նույնիսկ փղերի վիթխարի նախնիների վրա։

Դուրս գրի՛ր ընդգծված բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

խոշոր-մեծ ծավալ ունեցող

ժանիք-Կաթնասուն կենդանիների ու մարդու կտրիչ ատամների և փոքր սեղանատամների միջև գտնվող ատամը, շնատամ

երախ-Կենդանիների բերան

հուժկու-ուժեղ

վիթխարի-հսկայական

Պատասխանի՛ր տեքստի հարցերին։

1.Ե՞րբ և ո՞ր ժամանակաշրջանում են ապրել թրատամ վագրերը։

Վագրերը ապրել են միլիոն տարի առաջ։

2․ Ո՞րն էր նրանց յուրօրինակությունը։ Դո՛ւրս գրիր տեքստի համապատասխան նախադասությունը։

Թրատամ վագրերը շատ խոշոր ու երկար վերին ժանիքներ ունեն, որոնք մշտապես դուրս ցցված են եղել երախից։

3. Ո՞րն էր թրատամ վագրերի զենքը։

Թրատամ վագրի ժանիքները հուժկու և սարսափելի զենք էին։

4. Ի՞նչ կենդանիներ էին որսում նրանք։

Սմբակավոր կենդանիներ։

Դո՛ւրս գրիր քեզ ամենից շատ հետաքրքրող հատվածը։

Թրատամ վագրի ժանիքները հուժկու և սարսափելի զենք էին։ Դրանք օգնում էին գիշատչին, որ սմբակավոր կենդանիներ որսա։ Միանգամայն հնարավոր է, որ թրատամ վագրը հարձակվել է նույնիսկ փղերի վիթխարի նախնիների վրա։

Գրի՛ր կանաչով նշված բառերի հականիշները։

մեծագույն-փքրագույն

երկար-կարճ

վերին-ներքին

օգնում էին-չեին օգնում

Տեքստից դո՛ւրս գրիր երկուական գոյական, ածական ևբայ։

ԳոյականԱծականԲայ
 Վագր խոշոր ապրել
 ժանիք երկար օգնել

Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ։

Հսկա-հսկայական

Գեղեցկություն-գեեցիկ

Յուրօրինակություն- յուրօրինակ

Երկարություն-երկար

Հնություն-հին

Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը։

Նրանք ապրել են միլիոն տարի առաջ։

Ենաթկա- Նրանք

Ստորոգյալ- ապրել են։

Կետադրի՛ր նախադասությունը։

Միանգամայն հնարավոր է, որ թրատամ վագրը հարձակվել է նույնիսկ փղերի վիթխարի նախնիների վրա։

Posted in Հետաքրքիր նախագիծ, Մայրենի

Իմ ընկերը կամ ընկերուհին🎀

Առաջին ընկեր <<ուհի>>

Իմ ընկերը <<ուհին>> սիրում է Նարուտո նայել։ Նրա հետ շատ հետաքրքիր է խաղալ։ Նա ունի marvel-ի շիշ։ Նաև իմ ընկերը<<ուհին>> շատ է բարկանում Վաչեի վրա։ Շատ է սիրում ցոգոլ ուտել մեր հետ։ 

Երկրորդ ընկեր <<ուհի>>

Իմ ընկերը <<ուհին>> առաջ հագնում էր բրեկետներ։ Սիրում է Բրավլ Ստարս խաղալ իր ընկերների <<ուհիների>> հետ։ Նաև նա ինչպես ես 5.2 դասարանից ունի մի կամ երկոու ընկեր և ընկերուհի։ Ունի քույր որը մեր նման Սեբաստացի է։

Երրորդ ընկեր <<ուհի>>

Իմ ընկերը <<ուհին>> շատ գեղեցիկ է հագնվում։ Նրա հետ նույնպես շատ հետաքրքիր է ընկերություն անել։ Սիրում է տիկ տոկ նկարել կարճ ասած նա տիկ տոկեր է։ Արդեն ունի կարճ մազեր։

Ես ուզում եմ ասել, որ դուք էլ հարգեք ձեր ընկերների կամ ընկերուհիների հարգանքը ձեր հանդեպ և սիրեք նրանց💕

Իմ ընկեր դասատուն

Իմ սիրելի դասատուն միշտ շատ հետաքրքիր դասեր է տալիս և գեղեցիկ է հագնվում։ Սիրում է, երբ մենք կազմակերպված ենք մեզ պահում։ Շատ լավ է տիրապետւմ մայրենի լեզվին։

Իմ ընկեր ուսուցիչը ինձ դաս չի տալիս, բայց նա շատ հոգատար է։ Միշտ օգնում է մեզ, երբ մենք դժվարանում էնք։ Սիրում է երեխաներին դաս տալ կամ երեխաներին սովորացնել։

Posted in Մայրենի

Իմ ընկեր Ռաֆայելը․ մաս 2

Իմ ընկեր Ռաֆայելը, երբ եկավ մեր դասարան, մենք եկանք նրա մոտ և մեր դասարանցիներին ծանոթացրեցինք։ Նրա հետ շատ հետաքրքիր է նոր տառեր սովորել և խաղալ։ Ինձ թվում է, որ նա առժանի է <<Իմ ամենալավ ընկեր>> կոչմանը։ Նա շատ է սիրում խաղալ իր քույրիկի հետ, շատ է սիրում գնդակ խաղալ և ինքնագլոր վարել։

Երբ ես նրա հետ ավելի մոտ ընկերացա, հասկացա, որ նա ամենալավ ընկերն է չնայած նրան, որ նա մեր նման չէ, բայց դա պատադիր չէ։

Posted in Մայրենի

Մայրենի 03.05.2021

Կատարել տեքստային առաջադրանքները։

Մեծամիտ գետը

Աֆրիկայում, լեռների միջով հոսում էր գետը։ Նա անընդհատ գովաբանում էր իր երկարությունը։ Պատմում էր, որ հինգ երկրների միջով է հոսում։

Գետի ափի բարձր ծառի վրա ապրում էր խատուտիկ թռչնակը։ Նա անընդհատ թռչկոտում էր և անհոգ երգում։ Ծարավը հագեցնելու համար գետի սառնորակ ջրից մի կաթիլ էր կուլ տալիս։ Հորդահոս գետը չէր սիրում իր ջրերի վրա թռչկոտող զվարթ թռչնակին։ Թռչնակը բոլորովին չէր նեղվում։ Նա ջրառատ գետից ամեն օր մի կաթիլ էր պակասեցնում ու ձգվում դեպի երկնքի կապույտը։ Գետը գլորում էր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում, որովհետև նա թռչել չէր կարող։

Առաջադրանքներ

1.Տեքստի 4-րդ նախադասությունից դուրս գրի՛ր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։

Խատուտիկ

Ես իմ տատիկի տանը ունեմ խատուտիկ ծաղիկ:

2.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ։ Այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։

Գետ

Գետակ, գետամեջ

3.Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։

Լեռներ, երկրներ

Մեր աշխարհի տարբեր երկրներում  կան տարբեր բարձրության լեռներ:

4. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական գոյական, ածական և բայ։

Բայ-հոսել, պատմել

Ածական-բարձր, անհոգ

Գոյական-թռչանակ, երկարություն

5.Դո՛ւրս գրիր տեքստի վերջին նախադասությունը և դարձրո՛ւ հարցական։

Գետը թռչել չէր կարող։

6. Տեքստի շուրջ մի առաջադրանք էլ ի՛նքդ կազմիր։

Ի՞նչ նոր բան սովորեցիր այս դասից։