Posted in հայրենագիտություն, Uncategorized

Առասպել հայոց աստվածների տված շնորհների մասին

amanor1-sarian1.jpg

Հայերը հնուց ի վեր շատ շնորհներ ու արժանիքներ, հետաքրքրություններ ու հենց իրենց բնորոշ հատկանիշներ ունեն: Այդ շնորհներից են՝ արարչագործությունը, սերն ու թովչանքը, ուսումնատենչությունը, քաջությունը, հյուրընկալությունը, իմաստնությունը, բարությունն ու ճշմարտասիրությունը, իսկ ամենաբնորոշ հատկանիշը՝ անսահման աշխատասիրությունն է:

Այս բոլոր հատկանիշներով ու արժանիքներով հայերին օժտել են հայոց աստվածները:

Նրանք իրենց համար շատ կարևոր նպատակ էին դրել՝ այնպես անել, որ հայերին կատարյալ ազգ տեսնեն: Նրանք գտնում էին, որ այս գործում շատ կարևոր է միջամտությունը: Օրերից մի օր հավաքվեցին հայոց աշխարհի աստվածները: Նրանք բոլորը եկել էին գերագույն աստծու՝ Արամազդի երկնային պալատը՝ խելք-խելքի տալու և ելքը գտնելու: Նրանք որոշեցին՝… մի-մի պտղունց ներարկել բոլոր նորածիններին: Աստվածահայր Արամազդը պարգևեց մարդկանց արարչագործություն, սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկը՝ սեր և թովչանք, դպրության աստված Տիրը՝ ուսումնատենչություն, ռազմի աստված Վահագնը՝ քաջություն, հյուրասիրության աստված Վանատուրը՝ հյուրընկալություն, ողջախոհության աստված Նանեն՝ իմաստասիրություն: Այս որոշմանը միայն չէր մասնակցել սնուցող մայր Անահիտը. այդ ժամանակ նա ճանապարհորդում էր երկնային հեռաստաններում: Բայց նա էլ անմասն չմնաց. բոլորին պարգևեց աշխատասիրությոսն, բայց ոչ թե մեկ, այլ յոթ պտղունց: Դրա համար էլ հայերը շատ աշխատասեր են:

Posted in հայրենագիտություն

Տեարնընդառաջ

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո: Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից:Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տիառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

Պատասխանիր հարցերին՝

1.Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:

Տեառնընդառաջ բառը նշանակում է Տիրոջն ընդառաջ։

2.Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը:

Հեթանոս հայերը նույնպես նշել են այս տոնը և դա կպցրել են գարնան գալու, արևի և կրակի աստծո հետ

3.Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:

Ես մասնակցել եմ Այս տոնին և հասկանում եմ թե դա ինչ հրաշալի օր է։Երբ ես փոքրիկ էի ես կրակի վրայով թռնում էի և իմ շորը միամիտ վառվեց և այդ տարի իմ ամենա-ամենալավ տարին էր։ Ես ինձ շատ լավ էի զգում, իսկ մինչև ետ ես չոր հազ ունեի։

4.Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:

Տեառնընդառաջն նորպսակների օրհնության տոն է համարվում։ Խարույկ վառելուց հետո հարազատները նորապսակներին շրջանի մեջ են առնում և տարբեր հացահատիկներ են լցնում նրանց վրա և բարեմաղթանքներ են ասում։ Նաև երբ կրակը վառվում է կրակից հետո մնում է մոխիր։ Այդ մոխիրը բռով լցնում են ծառերի տակ որպեսզի այդ տարի ծառերը բերքատու լինեն։

🔥🔥🔥🔥🔥🔥🔥🔥🔥🔥🔥🔥🔥

Posted in հայրենագիտություն

«Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները»

Մեր ընտանիքում Ամանորը ամենասիրելի առիթն է, քանի որ Ամանորի գիշերը հրաշքեր են կատարվում։ Օրինակ մեր ընտանիքում երբ ես և եղբայրս ուրախանում ենք, մեր ծնողմները նույնպես ուրախանում են որովհետև մենք նույն արյունն ենք։ Երբ մայրիկս իմ տարիքի էր, նա Ամանորը նշում էր Ձմեռ Պապիկին սպասելով և նվերներին սպասելով։ Իմ կարծիքով ավանդական ուտեստը իմ սիրելի տոլման է։ Այս տարի ավելացել է խոզի բուդը։ Հնում կար հնդկահավ անունով մի ուտեստ, որը մենք ել չենք դնում մեր Ամանորյա սեղանին։ Իմ կարծիքով մայրիկս երբ իմ տարիքի էր, նա Ձմեռ Պապիկից խնդրում էր տիկնիկ խաղալու համար, իսկ ես այս տարի Ձմեռ Պապիկից խնդրել էի երկրին խաղաղություն և անլար ականջակալ և նրան պատյան, քանի որ ես քսանմեկերորդ դարի աղջիկ եմ։ Մեր անխախտ ավանդույթը բարեմաղթանքներն են և նստելու վայրը։

Ցավոք սրտի մայրիկս Ամանորյա ոչ մի նկար չունի, բայց դուք կարող էք իմ այս տարվա նկարը տեսնել ներքևում👇👇

Այս երգը հնում հայրիկիս ամենասիրելին էր։ Հղումը ներքևում է։

Իսկ սա իմ ամենսիրելի Ամանորյա երգն է։ Հղումը ներքևում է։

Ես մեկնաբանեցի և հսկացա, որ մեր այս տարվա բացասականը շատ ուտելն է, իսկ դրականը ընտանիքով հավաքվելը։ Համփուրում եմ 😘 Ցտեսությու՜ն 👋👋

Posted in հայրենագիտություն, հաշվետվություն

Հայրենագիտությանի հաշվետվություն առաջին շրջան

 Մենք ճամփորդել ենք <<Էրէբունի թանգարան>> և հենց ա՝յդ ճամփորդությունն է ինձ ամենից շատը դուր եկել։ Նաև ինձ շատ դուր եկավ մարզերը նրանց մարզկենտրոններով։ Այս տարի ես սոորեցի բավականին շատ նյութեր։ Այդ նյութերի լինքերը ներքեվում են։ Ամպյման նայեք։ Ես շատ հավանեցի հայրենագիտություն առարկան։ Ես շատ ուրախ եմ, որ մեր ուսուցչուհին մեր շատ սիրելի ընկեր Սոնան է։ Սա իր բլոգն է ծանոթաց՝եք։ Սոնա Փափազյան Կազմակերպիչ- Հայրենագետի Ուսումնական Բլոգ «ՄԱՍՐԵՆԻ »

Մենք ճամփորդում ենք

Ճամփորդություն դեպի Քարի լիճ

«Իմ ազգանվան ծագումը, տոհմածառ»

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

Հայկ և Բել

Ծագումով որտեղի՞ց ես

Քարտեզ. քարտեզագրում

Ծես. ընդհանուր պատկերացում ծեսի մասին: Հարիսայի ծես

Ավանդույթներ և սովորույթներ

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան և հնավայր

Առասպել ծիրանենու՝ հայկական տոնածառի մասին

Լեգենդ եղևնու մասին

Ամանորը տարբեր երկրներում նշվում է յուրովի

Ձմեռ պապ կամ Կաղանդ պապ

Posted in հայրենագիտություն

Ձմեռ պապ կամ Կաղանդ պապ

15883ebab6d0
santa

 Ձմեռ պապի նախատիպերը բազմազան են` ․տեղական․ թզուկներից մինչև խաղալիք վաճառողները: Բայց քրիստոնեության ընդունումից հետո  Ձմեռ պապի կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս սբ Նիկողայոսին, որը, ավանդության համաձայն, շատ բարի էր, օգնում էր չունևորներին: Հայտնի է, օրինակ, մի խեղճ ընտանիքի 3 աղջիկներին օգնելու պատմությունը` նրանց պատուհանից աննկատ ոսկու կապոցիկներ ներս գցելով: Ասում են` այդպես է ձևավորվել բարեգործությունը:Ձմեռ պապն արևելասլավոնական դիցաբանության մեջ ձմեռային սառնամանիքների տիրակալն է` կապույտ կամ կարմիր քուրքով, երկար ու սպիտակ մորուքով, տաք կաճյակներով (վալենկա) ու գավազանով: Ապրել է սառցե խրճիթում: Սառնամանիքներն այդ Ցրտի շնչառությունն են, սառցալուլաները՝ արցունքները, եղյամը՝ սառած բառերը, մազերը՝ ձնե ամպերը: Ցուրտը ձմեռնամուտին վազում է դաշտերով, գավազանով հարվածում աջ ու ձախ և սանձահարում (սառեցնում) գետերն ու  լճերը:Սկզբում Ձմեռ պապից վախեցել ու պաշտել են.  ձմեռային արևադարձի և գարնան գիշերահավասարի օրերին դուռ ու լուսամուտ լայն բացել են, որ նա անարգել տուն մտնի, նրան նվեր են տվել, սիրաշահել, հատուկ ուտելիք առանձնացրել, որպեսզի խնայի ցանքերը և ցրտահարությամբ չոչնցացնի: Ձմեռ պապի կերպարը ժամանակի ընթացքում տրամագծորեն շրջվել է. նա վերածվել է նվիրատուի և երեխաների ցանկալի հյուրի: Ավելին, Ձմեռ պապի կողքին  հայտնվել է նրա թոռնուհին՝ շիկահեր Ձյունանուշը, դարձել Ձմեռ պապի օգնականը:Հին հայերը ունեցել են Կաղանդ պապ ձմեռ պապի փոխարեն:«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը: Հայերը Նոր տարին անվանել են Ամանորաբեր։ Փոքրիկներին խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:

  Դիտեք հոլովակը՝  

https://youtube.com/watch?v=0se7_zhNWZo%3Fversion%3D3%26rel%3D1%26showsearch%3D0%26showinfo%3D1%26iv_load_policy%3D1%26fs%3D1%26hl%3Dhy%26autohide%3D2%26wmode%3Dtransparent

Posted in հայրենագիտություն, Ընթերցանություն

Ամանորը տարբեր երկրներում նշվում է յուրովի

Ամանոր. Աշխարհի տարբեր երկրների ավանդույթները

Տարբեր երկրներում Ամանորը նշվում է յուրովի, սակայն նրանց ընդհանրացնում է այն, որ բոլոր մարդիկ Նոր տարին դիմավորում են նոր հույսերով ու սպասելիքներով, ցանկություններ են պահում, նվերներ մատուցում, իսկ երեխաները սպասում են Ձմեռ Պապին, որին ամեն ժողովուրդ տարբեր անուններ է տալիս:                                              

Հին հայերի նավասարդյան Ամանորը նշվել է օգոստոսի 11-ին: Այն XII դարում ընդունել է տոմարագետ Հովհ. Սարկավագը: Հայկական ավանդական Ամանորը յոթնօրյա բացօթյա տոնակատարությամբ նշվել է Նպատ լեռան ստորոտում` արքունիքի, աշխարհազորի ներկայությամբ: Տոնի գլխավոր ծիսական արարողությունը լեռան գագաթին մեկամյա կենդանու զոհաբերությունն էր (հիմնականում՝ եղջերու) եւ ծիսական կերակուր եփելը (զոհաբերած կենդանու մսով հարիսա): Հեթանոս հայերի ամանորյա այս տոնակատարությունը շարունակվել է նաեւ քրիստոնեության վաղ շրջանում։

Continue reading “Ամանորը տարբեր երկրներում նշվում է յուրովի”

Posted in հայրենագիտություն

Լեգենդ եղևնու մասին

Tonacar1

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմում ծնվեց Հիսուսը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին, հովիվները  շտապում էին` խոնարհվելու մանուկ Հիսուսին: Ոչ միայն մարդիկ, այլև շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին:

Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները՝ ցանկանալով տեսնել: Բոլորից երջանիկ էին նախիրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակներով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին:  Նրանք էլ որոշեցին գնալ ու խոնարհվել մանկանը, ամենքը իրենց նվերները մատուցեն: Եղևնին էլ շատ ցանկացավ տեսնել փոքրիկ Հիսուսին, բայց, արմավենին և ձիթենին ծաղրեցին նրան, ասելով, որ նա բացի փշերից, ուրիշ ոչինչ չի կարող նվիրել Մանուկին:

Արմավենին Հիսուսին նվիրեց իր ճյուղերից, որպեսզի նա հովանա շոգ ժամանակ, ձիթենին էլ կաթեցրեց իր յուղերից մանկան վրա և անուշահոտություն տարածեց: Եղևնին տխրեց, բայց չչարացավ: «Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա: Այս ամենը տեսած հրեշտակը, և հնարավորություն տվեց եղևնուն, իր բարության ու համեստության համար: Նա հրաման տվեց, և երկնքից աստղեր թափվեցին՝ զարդարելով եղևնուն: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, նրա ուշադրությունը գրավեց փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ: Հրեշտակը, դա տեսավ ու ասաց.

— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և թե երեխաները, թե մեծերը կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սուրբ Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

Posted in հայրենագիտություն

Առասպել ծիրանենու՝ հայկական տոնածառի մասին

big_1356500843_8070828

Ասում են, որ այն ժամանակներից, երբ ցամաքեցին Համաշխարհային ջրհեղեղի ջրերը, առաջին ձյունն իջավ Արարատ սարի վրա՝ հայերի նախահայր Հայկի հոր՝ Թորգոմի օրոք: Այդ ձյունատեղումից անցել է ոչ պակաս, քան չորս հազար հինգ հարյուր տարի: Այդ օրերին Արարատի գագաթից սաստիկ սառնամանիք իջավ դաշտավայրի վրա:Դա առաջին անգամն էր, որ ձյունը սարի վրա չհալեց: Եվ գագաթներից իջած ցուրտը հարձակվեց դաշտերի ու այգիների վրա: Թորգոմը որպեսզի ինչ-որ մրգատեսակի ծառ փրկի, արմատահան արեց մի ծիրանի ծառ ու տարավ այն իր տունը: Նույն բանն արեցին դաշտավայրի բնակիչները:

Իսկ շուտով պիտի նոր տարի գար: Հեթանոսական ժամանակաշրջանում հայ ժողովուրդը տոնում էր Նոր տարին գարնան սկզբին:Եվ հնչեցին որոտաձայն թմբուկները, ազդարարելով, որ սկսվում են ամանորի տոնակատարությունները: Դաշտավայրի բնակիչները դուրս եկան իրենց տներից փողոցներն ու սկսեցին շնորհավորել միմյանց՝ նոր տարվա առթիվ բերած կարասներից իրար գինի հրամցնել, կենացներ ասել ու ցանկանալ իրար առողջություն, հաջողություն ու եկող Նոր տարում այնպիսի մի խաղողի բերք ստանալ, որ նրանից պատրաստած գինին լինի ավելի համեղ ու բուրավետ: Շուտով նրանք հարբեցին ու սկսեցին պարել: Ինչ-որ մեկը տնից դուրս բերեց ծիրանի ծառը, և նրա շուրջը սկսվեց շուրջպարը:Հաջորդ տարի գարունն այդքան ցուրտ չէր: Բայց մարդիկ, այնուամենայնիվ, իրենց այգիներից ծառեր դուրս բերեցին ու զարդարեցին։ Գալող տարի ծիսակատարությունները ավելի ճոխացան: Եվ այդպես շարունակվեց, ու այդ ավանդույթը փոխանցվեց սերնդից սերունդ: Այդ ժամանակվանից բոլոր հայկական ընտանիքներում Նոր տարին տոնում են տան մեջ զարդարված կանաչ ծառի կամ կանաչ ճյուղի պարտադիր ներկայությամբ: Այդպիսի Ամանորի ծառը սկսվեց կոչվել «տոնածառ» կամ «տոնական ծառ»: Եվ մինչև այսօր էլ Հայաստանում Ամանորի զարդարված եղևնին կոչվում է «տոնածառ»:

Ծիրան բառը  հայկական ծագում ունի և նշանակում է տիեզերական պտուղ, այստեղից էլ այն, որ ծիրանենին ստանում է պետական և արքայական իմաստ: Ծիրանանալ հայոց լեզվում նշանակում է թագավոր դառնալ, թագադրվել, արքայանալ: Իսկ ծիրանածնունդ կամ ծիրանածին նշանակում է արքայազն, թագավորից ծնված: Ծիրանակիր բառը,  նշանակում է արքա և ծիրանի գոտի, որը նշանակում է երկնքի յոթ կամար կամ ծիածան:

Արաբները ծիրանն անվանում են թուֆալ ալ Արմանի: Հին ազգերը Հայաստանն անվանում են աստվածների երկիր, որտեղ վեր է խոյանում Տիեզերական լեռը՝ Արարատը, և աճում է Տիեզերական ծառը՝ ծիրանենին:

Եվ վերջում ավելացնենք, որ հայկական մրգերից միայն ծիրանն է երկու մասի բաժանվում հեշտությամբ, և միայն ծիրանի փայտից են պատրաստում ծիրանափողը՝ դուդուկը, որով նվագում են աստվածային երաժշտություն:

Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան և հնավայր

Բարև՝ ես Մարինեն եմ այսօր ես ձեզ կպատմեմ մեր այս հրաշալի օրվա մասին։ Առաջին հերթին մենք գնացինք Էրեբունի թանգարան։ Այնտեղ տեսանք Արգիշտի առաջինին, որը ձիով գնում էր կռվի։ Երբ մտանք թանգարան մեզ ջերմաչափեցին։ Հետո մենք աստիճաններով բարձրացանք  և տեսանք շա՜տ հին իներ (մոտ 3000 տարվա)։ Այնտեղ մենք տեսանք թե հնում ինչպես են որոշել կարասի տարողությունը։ Թանգարաում շրջելուց հետո մենք կատարեցինք պեղումներ։

Continue reading “Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան և հնավայր”

Posted in Ճամփորդություններ, հայրենագիտություն

Էրեբունու մասին տեղեկություններ

Էրեբունին կառուցվել է մ.թ.ա. 782 թ. Մենուայի որդի Արգիշտի I թագավորի կողմից և հանդիսացել է ռազմաստրատեգիական կենտրոն Արարատյան դաշտի Ազա երկրում: ՈՒրարտական պետության անկումից հետո էլ (VI դ. մ.թ.ա.) Էրեբունին շարունակել է գոյատևել աքեմենյան, վաղ հայկական և հելլենիստական ժամանակներում, ինչի մասին վկայում են ամրոցի ճարտարապետական կառույցները և պեղումներից գտնված հնագիտական առարկաները (երկու միլեթյան դրամներ, Օգոստոս կայսեր դրամը, արծաթյա երեք եղջերագավաթներ և մեկ սափոր):

Էրեբունիի հնագիտական ուսումնասիրությունները պարզորոշ ապացուցել են, որ կյանքն այս քաղաքում շարունակվել է նաև հետագա դարերում, ընդհուպ մինչև ժամանակակից Երևանը, նույն անվամբ, միայն դարերի ընթացքում փոխակերպված ձևով` Էրեբունի, Երեվունի, Երևան: Վստահորեն կարելի է ասել, որ հուշարձանը դեռևս թաքցնում է շատ գաղտնիքներ, որոնց բացահայտումը և ուսումնասիրությունը մեծապես կլրացնի Էրեբունի ամրոցի պատմությունը: Էրեբունին Երևանի ամենամեծ թաղամասն է: Այն ոչ ֆորմալ կերպով բաժանվում է փոքր շրջանների, ինչպիսիք են Էրեբունի թաղամասը, Նոր Արեշը, Սարթաղը, Վարդաշենը, Մուշավանը, Վերին Ջրաշենը և Նոր Բուտանիան։Էրեբունին Երևանի խոշոր արդյունաբերական թաղամասն է` մեծ գործարաններով:Երևանի կենտրոնական գերեզմանատունը, ինչպես նաև ռազմական գերեզմանատունը գտնվում են Էրեբունի թաղամասում: Արգելոցը զբաղեցնում է 120 հեկտար տարածք, հիմնականում բաղկացած է կիսաեզրափակված լեռներից։ 2016 թվականի դրությամբ թաղամասի բնակչության թիվը կազմում է 126.500 մարդ: