Բարև ձեզ այսօր ես կպատմեմ մեր ճամփորդության մասին:Ժամը 9:00-ին մենք արդեն դպրոցում էինք, իսկ ժամը 10:00-ին մենք գնացինք մեր երթուղայինի մոտ և նստեցինք նրա մեջ:Երևի մի կես ժամից հասանք տեղ այնտեղ մենք տեսանք մեծ և փոքր շների նրանք մեզ ուղեկցեցին դեպի լիճը և այնտեղ մենք սկսեցինք ուտել մեր բրտուջները:Հետո մենք գնացինք բաց անտառ:Բաղ անտառի ճանապարհը շատ սահուն էր:մենք նաև հավաքեցին շիշկաներ և տերևներ հետո մենք գնացինք ավելի հեռու տեղ և այնտեղ կաին շատ-շատ տերևներ մենք միանգամից վազեցին նրանց մեջ և սկսեցինք նկարվել:Հետո մենք թավալվեցինք տերևների մեջ մինչև ընկեր Վարսիկենք եկան:մեր երկար թուղթը նրանց մոտ էր,իսկ ջրաներկը մեր մոտ հետո մենք սկսեցինք նկարել մեր շուրջը ու հանկարծ մեզ գտան շները փոքր շունը քայլեց մեր երկար թղթի վրայով երբ ես վերջացրեցի միանգամից գնացի այլ կերպ խաղը խաղալու:հետո երբ որ մենք վերջացրեցինք գնացինք մանգալու: Ու վերջապես մենք գտանք ճանապար որով մենք գնացինք երթուղայինի մոտ: Եվ այդպես մենք գնացինք մեր դպրոց:և այդպես լավ որախ անցավ մեր օրը: ☺☺
Category: Uncategorized
Ճանապարհորդ տերև
Լինում է, չի լինում մի տերև : Այդ տերևը մի օր որոշեց գնալ անտառ:Նա այնտեղ տեսավ գայլին և շատ վախեցավ ու որոշեց թաքնվել նապաստակի բնի մեջ ,բայց գայլը նրան տեսավ ու ասաց.
-Դու ի՞նչ ես անում իմ տարածքում:
Տերև ասաց.
– Ես ուղղակի եկել էի խաղալու իմ ընկերների հետ:
Անխելք կաղամբը
Լինում է,չի լինում մի անխելք կաղամբ է լինում:Մի օր նա վորոշեց գնալ անտառ:Ճամփին նա սկսեց գլորվել որովհետև նա ձեռք ու ոտք չունի:
-Վերջապես հասա տեղ. ասաց նա, որովհետև շատ եր հոգնել:
Անտառում նա տեսավ մարդ հետո մարդը նրան տեսավ և ասաց.
-Արի գնանք իրար հետ:
Ես անխելք կաղամբը համաձայնվեց:գնացին գնացին վերջը հասան տեղ:Մարդը սկսեց նրան լվանալ,կաղամբը ասաց ինչու ես ինձ լվանում մարդը ասաց դե բռնվի և այդ պես նա ընկավ թթվի ամանի մեջ:
Հանելուկ
Այն ինչն է ինչը որը վազում են իրար հետևից:
Իմ սիրելի վայրը կրթահամալիրում
Ես Մարինեն եմ: Սովորում եմ Մխթար Սեբաստացի կրթահամալիրում: Այսօր կպատմեմ, թե կրթահամալիրում որ վայրն է ինձ համար ամենասիրելն: Ես սիրում եմ ավազե հրապարակը: Այնտեղ մենք միշտ գնում էնք խաղալու: Ես իմ ընկերների հետ խաղում եմ վազողի:
Լույս և խավար
Իմ մասին
Իմ անունը Մարինե Մադոյան է: Ես սովորում եմ Արևմտյան դպրոցում: Գիտե՞ս, որ ես 8 տարեկան եմ: Սիրում եմ կոնֆետ ուտել: Սիրում եմ ընկերներիս հետ միասին լողալ մեր դպրոցի լողավազանում: Ես չեմ սիրում լպրծուն գորտերին: Իսկ դուք գիտե՞ք, որ ես ուզում եմ դառնալ նկարչուհի: ♡♡♡
Ծառզարդար
Կաքավ
Կաքավ
Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի
Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:
Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ անելու.
– Թագավորն ապրա՛ծ կենա, էդ անգործ, անբան Կաքավը ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.
– Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:
Կաքավը լռեց:
Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդրանքով դիմեցին Արծիվ թագավորին.
Թագավորն ապրա՛ծ կենա,կարմրակտուց,կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:
Արծիվն ասաց՝ թող երգի՛:
Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.
-Կըղա՜, կըղա՜:
Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.
-Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:
Հնարագետ նապաստակը
Լինում է, չի լինում մի հայր նապաստակ է լինում:
Մի օր նապաստակը տնից դուրս է գալիս, տեսնում է՝ տան չորս բոլորն աղվեսներ են վազվզում:
Վա՜յ, իմ գլխին, հիմա ի՞նչ պիտի անեմ, իմ փոքրիկներին ինչպե՞ս սրանց
ձեռքից ազատեմ, – ասում է նապաստակը:
Բայց հայրիկը փորձված նապաստակ է: Նա անպայման մի ճար կգտնի:
Պստիկ շլդիկը նայում է ու զարմանում, թե ինչ է անում հայրիկը. ներկերը
հանել է, մի տախտակ դրել իր առջև և վրձնով ինչ-որ բան է գրում:
Տեսնես՝ այդ ինչ է գրում:
Հայրիկը տախտակը տարավ, տնկեց հենց իրենց տան գլխին ու սուս ու փուս
մտավ ներս:
Գալիս է աղվեսն ու կարդում.
<<Այստեղ ապրում է պարոն շունը: Ով գայլի կամ աղվեսի տեղ գիտի՝ խնդրեմ իմաց տա:>>
-Վա՜յ, տունս քանդվեց, – կանչում է աղվեսն ու լեղապատառ փախչում:
– Ա՛յ կնիկ, երեխանե՛ր, ժողովո՛ւրդ, պարոն շունը մեր անտառում է բնակվում:
Վե՛ր կացեք, գլխներս ազատենք, շո՛ւտ քոչենք հեռո՜ւ, հեռո՜ւ…
Ա՜յ, թե ուրախացան նապաստակները:
Կեցցե՛ մեր հնարագետ հայրիկը:
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ ասաց հայր նապաստակը, երբ տեսավ աղևվեսներին: Կապույտով նշի՛ր հայր աղվեսի խոսքերը:
Ի՞նչ գրեց հայր նապաստակը տախտակին: Դեղինով նշի’ր այդ հատվածը:
Ինչպիսի՞ն էր հայրիկ նապաստակը: հնարագետ
Կազմի՛ր բառակապակցություններ:
խորամանկ ______խորամանկ_____Աղվես
վախկոտ ______վախկոտ______բու_______________
անվախ _____անվախ_______աղջիկ_______________
սպիտակ ____սպիտակ_____շոր__________________
գույնզգույն _____գույնզգույն______ծիածան____________
