Posted in Uncategorized

«Մեղուն և հավը» Ղազարոս Աղայան

   Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

   — Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:

   — Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:

   — Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանի՜ս է:

Continue reading “«Մեղուն և հավը» Ղազարոս Աղայան”

Posted in Իմ մասին, Uncategorized

Իմ անվան պատմությունը

Իմ անունը Մարինե է:Իմ անունը Մարինե են դրել, որովհետև իմ տատիկի անունը Մարինե է:Այն շատ հետաքրքիր է: Անունս կազմված է 6 տառից `《Մարինե》:

Մարինե անունը նման է Նարինե անունին:

Posted in Uncategorized

Թափանցիկ Ջակոմոն. Ջ. Ռոդարի

Վաղուց, շատ վաղուց, կամ գուցե մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ գուցե մի-քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Այնքան թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան, ինչպես օդի միջից կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի միջից:  Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, նա թափանցիկ էր, ապակու էր նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր գոյանում:

Continue reading “Թափանցիկ Ջակոմոն. Ջ. Ռոդարի”

Posted in Uncategorized

Մեծ գյուտարարը

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել: Continue reading “Մեծ գյուտարարը”

Posted in Uncategorized

Երջանիկ խրճիթը. Ղազարոս Աղայան

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար: Ջրաղացի դռան առջև՝ կանաչ ուռենու տակ,  թիկն էր տվել ջրաղացպանը և  գոհ ծխում էր չիբուխը: Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:
Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Continue reading “Երջանիկ խրճիթը. Ղազարոս Աղայան”

Posted in Uncategorized

Թռչող ձվիկը

Լինում է չինում մի Թռչող ձվիկ: Կար մի ժամանակ, որ ձվիկը չեր կարող թռչել բայց շատ էր ուզում:Նա միտք է անում. «Շուտով Զատիկ է և հուսանք, որ իմ երազանքը կկատարվի:
Եկավ Զատկի օրը: Առավոտյան ձվիկը արթնանում է և տեսնում կախարդի, որը կարող է կատարել բոլոր-բոլոր երազանքները:Ձվիկը նրան ասաց իր երազանքը.
-Կարո՞ղ ես կատարել իմ երազանքը: Continue reading “Թռչող ձվիկը”

Posted in Uncategorized

Հանս Քրիստիան Անդերսեն. Անճոռնի ճուտիկը

Բադ մայրիկի բնում ձվից դուրս են գալիս ճուտիկները: Մեկը ուշ է ծնվում: Արտաքուստ նույնպես նման չէ մյուսներին: Մայր բադիկն անհանգստանում է՝ կարծելով, որ դա հնդկահավի ճուտ է: Սակայն վերջինս շատ լավ է լողում, անգամ բադիկներից լավ: Թռչունների բակում բոլորը հարձակվում են խեղճ բադիկի վրա: Անգամ թռչնատերը քշում է նրան կերակրամանից: Մայրը սկզբում պաշտպանում է նրան, իսկ հետո ինքն է զայրանում անճոռնի ճուտիկի վրա:

Continue reading “Հանս Քրիստիան Անդերսեն. Անճոռնի ճուտիկը”