Posted in հայրենագիտություն

Գովենք-գովենք ո՞ւմ գովենք…..

Գովենք-գովենք ո՞ւմ գովենք ջան ծաղիկ ջան ջան մեր Սոֆիին մենք գվենք ջան վիճակ ջան ջան։ Գովենք-գովենք ո՞ւմ գովենք ջան ծաղիկ ջան ջան մեր Սոֆիի գեղեցկություն գովենգ ջան վիճակ ջան ջան։

Գովենք-գովենք ո՞ւմ գովենք ջան ծաղիկ ջան ջան մեր Արփիին մենք գվենք ջան վիճակ ջան ջան։ Գովենք-գովենք ո՞ւմ գովենք ջան ծաղիկ ջան ջան մեր Արփիի հասակ գովենգ ջան վիճակ ջան ջան։

Գովենք-գովենք ո՞ւմ գովենք ջան ծաղիկ ջան ջան մեր Կատրինին մենք գվենք ջան վիճակ ջան ջան։ Գովենք-գովենք ո՞ւմ գովենք ջան ծաղիկ ջան ջան մեր Կատրինի մազեր գովենգ ջան վիճակ ջան ջան։

Posted in Մայրենի

Փոքրիկ իշխանը

Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ) հասկանում ենք, թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) ճանաչում են (?) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ) վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    • Եղբայր, հարյուր, պատմվածք, հեքիաթ

2. Ի՞նչ է նշանակում  երևակայել բառը.

       ա/ պատկերացնել
       բ/ շինել
       գ/ պատրաստել
        դ/ կառուցել

 3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
       ա/ գեղեցիկ – սիրուն
       բ/ շատ – բազում
       գ/կախարդական – հեքիաթային

դ/ մեծ – փոքր

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

      ա/ սիրտ – պարզ

       բ/ բարեկամ — բարդ (բարի-ա-կամ)

      գ/ գեղեցկություն – պարզ

       դ/ անգետ — ածանցավոր

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/ խաղեր

       բ/ պատուհաններ

       գ/ թվեր

       դ/ իշխան

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

      ա/ գեղեցիկ — ածական

      բ/ տխուր — գոյական

      գ/ գառնուկ — գոյական

      դ/ մոլորակ – գոյական

 7. Փակագծերում  նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին։

նայել տեքստում

                 
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

     Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:


      ենթակա  – իշխանը

      ստորոգյալ – ապրում էր

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Պատմողական – Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612

Հարցական – Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛: չգտա ընդգծված նախադասություն
11. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:

Մեծահասակները շատ են սիրում թվեր:

12. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

Նրանք ուզում էին իմանալ, թե ինչպիսին է բարեկամը:

 13. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

       ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

        բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

       գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

       դ/հեղինակի սիրտը ճմլվում էր

14. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

      ա/ ճիշտ հարցեր էին տալիս

       բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

      գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

      դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

15. Դու՛րս գրիր  այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան  և  ներեն մեծերին:

Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Posted in Մաթեմատիկա

Թեստ 10

Թեստ 10

Մանրամասն լուծում

Գտիր ամենամեծ եռանիշ և ամենափոքր քառանիշ թվերի գումարը:

999+1000=1999

300 • 9 + 300 + 9 արտահայտության արժեքը կլինի:

300×9=2700

300+9=309

2700+309=3009

Արամը մեկ րոպեում քսան բառ է մուտքագրում: Ինչքա՞ն ժամանակում կմուտքագրի 1000 բառանոց տեքստը:

1000:20=50

78-24:2+5=32 արտահայտության մեջ դիր փակագծեր, որ ճիշտ հավասարություն ստացվի:

(78-24:)2+5=32

Հաշվիր (3000 – 50 x 5): 10 + 25 արտահայտության արժեքը:

(3000 – 50 x 5): 10 + 25=300

Ուղղանկյան երկարությունը 26 սմ է, իսկ լայնությունը 2 անգամ փոքր է երկարությունից: Գտիր այդ ուղղանկյան մակերեսը:

26:2=13

13×26=338

Հյուրանոցում նախապատրաստել են 5 հատ երեք տեղանոց համար և մեկ՝ երկտեղանոց: Քանի՞ երկտեղանոց համար պետք է էլի նախապատրաստել, որպեսզի կարողանան տեղավորել 25 մարդուց բաղկացած խումբը:

Լուծում

5×3=15

25-15=10

10-2=8

8:4=2

Պատ.՝4 սեղան

Posted in բնագիտություն

Պարարտանյութեր

 Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի ագրոքիմիական հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։ Ըստ ազդման բնույթի՝ պարարտանյութերը լինում են ուղղակի (ներգործում են անմիջապես բույսի սննդային ռեժիմի վրա), անուղղակի (բարելավում են հողի հատկությունները) և բազմակողմանի ազդեցության։ Ըստ ծագման՝ օրգանական, հանքային և կենսաբանական։ Ըստ կազմության՝ պարզ, բարդ, համակցված։ Ըստ ագրեգատային ձևի՝ պինդ, հեղուկ, գազային։ Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բւյսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։ Հանքային պարարտանյութերը բույսերին անհրաժեշտ սննդատարրեր պարունակող անօրգանական նյութեր են, որոնք ներգործում են հողի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական հատկությունների և բույսերի սննդառության վրա։ Հողում ենթարկվում են զանազան փոխարկումների և դառնում բույսերին մատչելի։ Այդ փոխարկումների բնույթը և ինտենսիվությունը կախված են հողի հատկություններից և հանքային պարարտանյութի տեսակից։ Տարբերում են միակողմանի և համալիր ազդեցության հանքային պարարտանյութեր։ 

Օրգանական պարարտանյութեր այգու համար
Posted in Անգլերեն

Անգլերեն թարքմանում

Learn the words describing one’s character and personality.

warm-ջերմ,

kind-բարի

pleasant-հաճելի

good-natured… լավ բնավորության տեր

cold-սառը

unkind-անբարյացակամ

unpleasant-տհաճ

unfriendly-անընկերասեր

If you love communicating -հաղորդակցվել with people you are։

sociable-շփվող

talkative-ասող-խոսող

communicative-հաղորդակցվող

If you don’t like communication you are introvert which means you are։

quiet-հանգիստ

reserved-փակ, ինքնամփոփ

shy-ամաչկետ

taciturn-լռակյաց

People who think about others’ feelings are։

sensitive-գայուն

tactful-տակտով

caring-հոգատար

People who don’t think about others’ feelings are։

insensitive-անզգա,

tactless-անտակտ

heartless-անսիրտ

cruel-դաժան

cold-hearted սառնասիրտ

honest-ազնիվ

frank-անկեղծ

And those who don’t are called

dishonest-անազնիվ

liar-սուտասան

positive-դրական

optimistic-լավատես

cheerful-ուրախ

laid-back-հանգիստ, առանց լարվելու

negative-բացասական

gloomy-մռայլ

pessimistic-վատատես

miserable-տխուր, մռայլ

tolerant-հանդուրժող

flexible-ճկուն

narrow-minded սահմանափակ մտածելակերպով

intolerant-անհանդուրժող

strong-willed-ուժեղ կամքով

confident-ինքնավստահ

week-willed-թուլակամ

unsure-անվստահ

hardworking-աշխատասեր

lazy-ծույլ

idle-ծույլ, անգործունյա

intelligent-խելացի

clever-խելացի

bright-պայծառ

smart-խելացի

unintelligent-ոչ խելացի

stupid-հիմար

foolish-հիմարիկ

silly-հիմար

noble-ազնիվ

selfish-եսասեր

reliable-հուսալի

faithful-հավատարիմ

unreliable-անհուսալի

unfaithful-անհավատարիմ

generous-առատաձեռն

economical-տնտեսող

respectful-հարգալից

modest-համեստ

humble-խոնարհ

disrespectful-անհարգալից

arrogant-գոռոզ

sensitive-զգայուն

sensible-խելամիտ

coward-վախկոտ

gossip-բամբասկոտ

couch-potato-ծույլ