Posted in Մայրենի

Առաջադրանքներ 07. 10. 2020

Կատարել առաջադրանքները։

Ծանոթացում փոխաբերություններ, դարձվածքներ։

Գործնական աշխատանք թեմայի շուրջ։

Ո՞ր նախադասության մեջ կա փոխաբերաբար գործածված բառ։

Ծանր նստել է քարափը ձորում։

Հոգնած օրը կամաց-կամաց իրիկուն է դառնում։

Աղավնիներ են ճախրում երկնքում։

Խոխոջուն առվակը շրջանցում էր մեր բակը և հոսում դեպի դաշտերը;

Բացատրի՛ր տրված դարձվածքները։

Առյուծ կտրել-խիզախ

Անդանակ մորթել-տանջել

Արձան կտրել-անշարշ կանգնել

Բառերը քամուն տալ-սուտ խոսալ

Բերանը բաց մնալ-զարմանալ

Posted in Մայրենի

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

ոսկեզօծված-ոսկու մեջ թաթախած, սուլում-սուր ձայն է հանում

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու համբույրից դողաց մի տերև, Ու ծիծաղում էր անտառի վրա, Ալեկոծվում էր անտառը հուզված, Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում, Շշուկով դիպավ իր հարևանին,

Քամու համբույրից դողաց մի տերև, Ու ծիծաղում էր անտառի վրա, Ալեկոծվում էր անտառը հուզված, Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում, Շշուկով դիպավ իր հարևանին, Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ:

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

Այս բանաստեղծությունը մեզ պատմում է աշնան մասին։

4.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշնանային անտառն այսպիսին է՝ Անտառում տերևաթափ է եղել, աշնանային անտառում շատ ցուրտ է։

Posted in русский

мечта

мечтать это о чемто думать и хотеть одноврименно․

Я мечтаю чтобы война закончилась и армения побидола.

Posted in русский

Самая умная вещь

Жил-был мудрый царь. И было у него три сына. Однажды он сказал:

  • Дорогие мои сыновья! Видите хранилище? Я мечтал наполнить его самым нужным, что принесло бы счастье моему народу. Кто исполнит мою мечту, станет царём, сядет на трон.

Continue reading “Самая умная вещь”

Posted in հայրենագիտություն

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

images

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում:

Continue reading “Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն”

Posted in հայրենագիտություն, Իմ մասին

«Իմ ազգանվան ծագումը, տոհմածառ»

Անունս Մարինե է, որը ժառանգել եմ տատիկիցս։ Ազգանունս Մադոյան է, որը կրում է հայրիկս,պապիկս և կրել են նրա պապիկները։ Իմ պապիկը Երևանից է, իսկ նրա արմատները Գեղարքունիքից են։ Տատիկս նույնպես Երևանից է, իսկ նրա արմատները Կոտայքից են։

Continue reading “«Իմ ազգանվան ծագումը, տոհմածառ»”

Posted in Մայրենի, Ընթերցանություն

Ծիրանի ծառը

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։

Continue reading “Ծիրանի ծառը”

Posted in Մայրենի

ԱՇՈՒՆ ՕՐ


Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-ընկնել

շար եկան-շարվել

մաղ տալ-մաղել

քող կապել-

շաղ տալ-տարածել,սփռել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Այս բանաստեղծությունը աշնան օրերի մասին է:

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-տաքանալ

հեռու-մոտիկ

վառել-մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր: