Իմ դպրոցում ես աշխատում եմ համակարգչով և ինձ դա շատ է դուր գալիս։ Բայց իմ ծնողներին այդքան էլ ոչ, որովհետև ես արդեն ակնոց եմ կրում։ Շատ եմ համակարգիչիս դիմաց ժամանակ անցկացնում։
Իսկ իմ հին դպրոցում միայն գիրք և տետրերով էինք աշխատում։ Հին դպրոցում ես չէի ճամփորդում, իսկ այս դպրոցում բավականին շատ ենք ճամփորդում և դա ինձ շատ-շատ է դուր գալիս։
Ես այս դպրոց եկել եմ գիտելիք ստանալու համար և ինձ մոտ դա շատ լավ է ստացվում։
Իմ դասարանցիները մեկ-մեկ օգտվում են այն առիթից, որ մենք համակարգչով ենք աշխատում և իրեց համակարգչով համակարգչային խաղեր են խաղում։
Ես այս դպրոցում ոչ մի բան չէի ուզի փոփոխել։ Ես հիմա սովորում եմ Բլեյանի դպրոցում։ Այս դպրոցը ինձ շատ է դուր գալիս❤❤
Նաև այստեղ ես ձեռք բերեցի շատ լավ և բարի ընկերներ։ Ես շատ սիրեցի այս հրաշալի դպրոցը։
❤❤❤