Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
Առաջադրանքներ
1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ունկընդիր-լսել
Թափ առած ընկնում-արագացնում
շաչում է-Սուլոցի նման սուր ձայն հանել
մտախոհ-Մտածմունքների մեջ սուզված
2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:
Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին,
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի,
Ետևից ընկած լըսում է նըրան։
3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
(իմ ամենատպավորիչ հատվածը սա է 👉👉) Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Ինձ դուր է եկել այս հատվածը որովհետև այն կապված է ընտանիքի հետ։
4. Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.
- ըստ բանաստեղծության․ ծեր անտառ և զվարդ թոռնիկ
- ըստ քո բնորոշման․ ծեր անտառ և զվարդ թոռնիկ
5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:
Ժայռը հանգիստ լսում էր ժիր թոռնիկի համերգը։ (խշխշոցը)
6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:
Վըտակը ժայռից նե՞րքև է թըռչում,
Ինչպե՞ս ծերունին, ձենով պառաված,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսո՞ւմ է նըրան։
7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:
Վըտակը ժայռից նե՞րքև է թըռչում,
Ինչպե՞ս ծերունին, ձենով պառաված,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսո՞ւմ է նըրան։
8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:
Վըտակը, ճըչում, թըռչում, գըլխին, փըրփուրը,
9. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:
երգը, փըրփուրը
10. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։