Հ. Թումանյան
Փոքրիկ Արտաշեսը շվշվացնելով գնում էր ձորով: Հանկարծ լսեց, որ մի ուրիշն էլ է շվացնում. Հենց իմացավ ընկերն է, կանգնեց, ձայն տվավ.
-Վահա’ն, դո՞ւ ես:
-Ե՜ս…
-Ադա՜, մեր հորրթն ո՞ւր գնաց, տեսա՞ր:
-Սա՜ր…
-Հանա՞ք ես անում, ինչ է:
-Չէ՜…
-Վա՜յ, էդ հո գելը կուտի:
-Ուտի՜…
Արտաշեսը լալով վազեց տուն, տեսավ` հո՛րթն էլ է տանը, Վահա՛նն էլ:
Փորձի’ր շարունակել երկխոսությունը: Չմոռանա’ս ճիշտ կետադրել:
Արտաշեսը վեր թռավ անկողնից և գնաց ամենինչ պատմեց Վահանին։ Վահանն էլ ասաց․
—Արտաշես, այդ ամենը երազ էր։ Նրանք միասին սկսում են խաղալ և մոռանում են այդ ամենը։
Առաջադրանքներ
1.Ո՞ւմ կամ ինչի՞ էր հանդիպել փոքրիկ Արտաշեսը:
Փոքրիկ Արտաշեսը հանդիպել էր իր արձագանքին։
2. Ըստ այս պատմության, որտեղի՞ց էին հայտնվում ձայները:
Ըստ պատմության սարց էին հայտնվում։
3. Քո կարծիքով որտե՞ղ են ապրում արձագանքները և ինչի՞ համար են դրանք:
Իմ կարծիքով արձագանքները դրանք կանչող ձայներն են, որոնք ապրում են ամենուր։ Դրանք մարդուն կամ կենդանուն կանչելուց են օգտագնում։
4. Թումանյանական ո՞ր հեքիաթին է նման այս պատումը: Նշի՛ր։
Իմ կարծիքով այս պատումը նման է Հովհանես Թումանյանի “Խելոքն ու հիմարը” հեքիաթին։
5.Վենի դիագրամի միջոցով նշի’ր բոլոր ընդհանրություններն ու տարբերությունները: Ներկայացրո’ւ և համեմատի’ր ընկերներիդ աշխատանքների հետ:
6.Այժմ ինքդ փորձի՛ր նման մի պատմություն հորինել:
7.Գրեցի՞ր, շա’տ ապրես: Հիմա պատմությունդ կարդա՛ ընկերներիդ համար, իսկ նրանք թող փորձեն վերնագրել այն:
8. Գրածդ պատմությունը բեմադրելով՝ ռադիթատրոն պատրաստի’ր:
Կարդա’ նաև Ռոդարիական այս հեքիաթը և հեքիաթի շուրջ ինքդ փորձիր հարցադրումներ կազմել:
Արձագանքի մասին հանելուկներ հորինի’ր և նկարի’ր քո պատկերացրած Արձագանքին: