Posted in Uncategorized

Փոքրիկ Արտաշեսը

                                                            Հ. Թումանյան    

Փոքրիկ Արտաշեսը շվշվացնելով գնում էր ձորով: Հանկարծ լսեց, որ մի ուրիշն էլ է շվացնում. Հենց իմացավ ընկերն է, կանգնեց, ձայն տվավ.

-Վահա’ն, դո՞ւ ես:

-Ե՜ս…

-Ադա՜, մեր հորրթն ո՞ւր գնաց, տեսա՞ր:

-Սա՜ր…

-Հանա՞ք ես անում, ինչ է:

-Չէ՜…

-Վա՜յ, էդ հո գելը կուտի:

-Ուտի՜…

Արտաշեսը լալով վազեց տուն, տեսավ` հո՛րթն էլ է տանը, Վահա՛նն էլ:

Փորձի’ր շարունակել  երկխոսությունը: Չմոռանա’ս ճիշտ կետադրել:

Արտաշեսը վեր թռավ անկողնից և գնաց ամենինչ պատմեց Վահանին։ Վահանն էլ ասաց․

—Արտաշես, այդ ամենը երազ էր։ Նրանք միասին սկսում են խաղալ և մոռանում են այդ ամենը։

Առաջադրանքներ

1.Ո՞ւմ կամ ինչի՞ էր հանդիպել փոքրիկ Արտաշեսը:

Փոքրիկ Արտաշեսը հանդիպել էր իր արձագանքին։

2. Ըստ այս պատմության, որտեղի՞ց էին հայտնվում ձայները:

Ըստ պատմության սարց էին հայտնվում։

3.   Քո կարծիքով որտե՞ղ են ապրում արձագանքները և ինչի՞ համար են դրանք:

Իմ կարծիքով արձագանքները դրանք կանչող ձայներն  են, որոնք ապրում  են ամենուր։ Դրանք մարդուն կամ  կենդանուն կանչելուց են օգտագնում։

4. Թումանյանական ո՞ր հեքիաթին է նման այս պատումը: Նշի՛ր։

Իմ կարծիքով այս  պատումը  նման  է  Հովհանես Թումանյանի “Խելոքն ու  հիմարը”  հեքիաթին։

5.Վենի դիագրամի միջոցով նշի’ր բոլոր ընդհանրություններն ու տարբերությունները: Ներկայացրո’ւ և համեմատի’ր ընկերներիդ աշխատանքների հետ: 

6.Այժմ ինքդ փորձի՛ր նման մի պատմություն հորինել:

7.Գրեցի՞ր, շա’տ ապրես: Հիմա պատմությունդ կարդա՛  ընկերներիդ համար, իսկ նրանք թող փորձեն վերնագրել այն: 

8. Գրածդ պատմությունը բեմադրելով՝ ռադիթատրոն պատրաստի’ր: 

Կարդա’ նաև Ռոդարիական այս հեքիաթը և հեքիաթի շուրջ ինքդ փորձիր հարցադրումներ կազմել:

Արձագանքի մասին  հանելուկներ հորինի’ր և նկարի’ր քո պատկերացրած Արձագանքին:

Unknown's avatar

Author:

Ողջու՜ ն դուք գտնվել եք իմ ուսումնական բլոգում: 🌈Ⓜ Ես Մարինե Մադոյանն եմ շատ եմ սիրում նկարել և ընկերներիս հետ խաղալ🎨⛲

Leave a comment