Posted in Uncategorized

Դիցաբանություն և առասպել

Screen-Shot-2013-06-16-at-4.26.17-PM

 Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ:  Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:

Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք,  և այլն):Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր: 

Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: «Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:

Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/

  • Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի

Առասպելը չափազանցված զրույց է։ Հնում մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները՝ անձրևները, կայծակները կամ երկրաշարժերը սկսել են դրանց համար աստվածներ հորինել։ Այդ ամենը հորինուկ էր։

  • Ո՞վքեր էին առասպելի հերոսները

Հրեշներ վիշապներ և չար ու բարի ոգիներ։

  • Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/

Տիգրան և Աժդահակ, Արտաշես և Արտավազդ։

  • Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/
  • Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:

Գառնու տաճարը։

Posted in Uncategorized

Մաթեմատիկա 10.02.2021

1․Գտիր թվի նշված մասը։
180-ի   5/9-րդ մասը 180:9×5=100
200-ի  4/5-րդ մասը 200:5×4=160
100-ի  3/10 -րդ մասը 100:10×3=30
150-ի  2/5  -րդ մասը: 150:5×2=60

2.Արտահայտիր նշված միավորներով։

1/4 ժ=15 ր 60:4=15
1/5 կմ = 200մ 1000:5=200
1/3 օր =8 ժ 24:3=8
1/4 տարի =3 ամիս 12:4=3
1/5 ց = 20կգ 100:5=20
1/4  մ =25 սմ 100:4=25

3.Արտահայտիր նշված միավորներով։
5/ 6  ժ= 50ր 60:6×5=50
4/5  կմ = 800մ 1000:5×4=800
5/6  օր = 20ժ 24:6×5=20
3/4  տարի = 6ամիս 12:4×3=6
3/20 ց = 15կգ 100:20×3=15
4/5  մ = 80սմ 100:5×4=80

4.  Արամը  դպրոցից տուն վերադառնալիս  ճանապարհի   1/4 մասը  անցնելուց հետո, ճանապարհի ո՞ր մասը դեռ  պետք է անցնի։ Պատ․՝ 3/4

5․ Արկղում կար 120 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/8 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։ Պատ․՝ 15

6․ Ջրավազանում կար 3200 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 5/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։ Պատ․՝ 2000

7․ Ո՞ր պատկերի 3/5 մասն է գունավորված։

1) 3/5

2) 2/5

3) 3/4