Posted in Uncategorized

Մայրենի 16.02.2021

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Իրոք, Թումանյանը հաճախ էր կատակում, զվարճանում երեխաների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձգտում էին նմանվել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խորդ  չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս։ 1919 թ., երբ Լոռեցիների հայրենակցական միությունը հրավիրել էր Թումանյանին նրա 50¬ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Իր հայրիկին նոր բացահայտած 12¬ամյա Թամարը պատասխանում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:

Կարդա՛ հատվածները և գուշակի՛ր, թե ո՞ր հեքիաթներից են։ Գրի՛ր վերնագրերը։

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։

Պատ՝․ Ճամփորդները։

«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի․ էս էլ իմ ճաշը»,― մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։

Պատ՝․ Ճամփորդները։

― Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի՛ լինի,― ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

Պատ՝․ Ճամփորդները։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Հա՜․․․

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Չէ՜։

Պատ՝ Խելոքն  ու  հիմարը։

Ուշադի՛ր կարդա և ուղղի՛ր սխալները։

Որդնել, որդատունկ, վարդանոց, Նվարդ, ելևէջ, շուրջերկրյա, երեկո, կեսօր, փղոսկր, ջրօրհնեք, աղբակույտ, նորաոճ, թռչուն, միոտանի, հնաոճ, նրբերշիկ, վերելք, աներևակայելի։

Բառերին ավելացրո՛ւ արար ածանցը և կազմի՛ր նոր բառեր։

Գյուտ, կազմ, կռիվ, գործ, խաղաղ, հուշ, հաշտ, սնունդ, ցույց, ազատ, նոր։

Գյուտ-գյուտարար

Կազմ-կազմարար

Կռիվ-կռվարար

Գործ-գործարար

Խաղաղ-խաղաղարար

Հուշ-հուշարար

Հաշտ-հաշտարար

Սնունդ-սննդարար

Ցույց-ցուցարար

Ազատ-աղատարար

Նոր-նորարար

Յուրաքանչյուր առածում տեղադրի՛ր ընդգծված բառերի հականիշները և կարդա՛։

Դանդաղ քայլեմ՝ ծույլ կասեն, արագ քայլեմ՝ գիժ կասեն։

Օձը դրսից է նախշուն, մարդը՝ ներսից։

Տերը տարածն է ափսոսում, գայլը՝ բերածը։

Unknown's avatar

Author:

Ողջու՜ ն դուք գտնվել եք իմ ուսումնական բլոգում: 🌈Ⓜ Ես Մարինե Մադոյանն եմ շատ եմ սիրում նկարել և ընկերներիս հետ խաղալ🎨⛲

Leave a comment