Posted in русский

Телефон /22 — 27 февраля

У меня зазвонил телефон.

— Кто говорит?

— Слон.

— Откуда?

— От верблюда.

— Что вам надо?

— Шоколада.

— Для кого?

— Для сына моего.

— А много ли прислать?

— Да пудов этак пять.

Или шесть:

Больше ему не съесть,

Он у меня ещё маленький!

А потом позвонил

Крокодил

И со слезами просил:

— Мой милый, хороший,

Пришли мне калоши,

И мне, и жене, и Тотоше.

— Постой, не тебе ли

На прошлой неделе

Я выслал две пары

Отличных калош?

— Ах, те, что ты выслал

На прошлой неделе,

Мы давно уже съели,

И ждём не дождёмся,

Когда же ты снова пришлёшь

К нашему ужину

Дюжину

Новых и сладких калош!

А потом позвонили зайчатки:

— Нельзя ли прислать перчатки?

А потом позвонили мартышки:

— Пришлите, пожалуйста, книжки!

А потом позвонил медведь

Да как начал, как начал реветь.

— Погодите, медведь, не ревите,

Объясните, чего вы хотите?

Но он только «му» да «му»,

А к чему, почему —

Не пойму!

— Повесьте, пожалуйста, трубку!

А потом позвонили цапли:

— Пришлите, пожалуйста, капли:

Мы лягушками нынче объелись,

И у нас животы разболелись!

А потом позвонила свинья:

— Пришлите ко мне соловья.

Мы сегодня вдвоём

С соловьем

Чудесную песню

Споём.

— Нет, нет! Соловей

Не поёт для свиней!

Позови-ка ты лучше ворону!

И снова медведь:

— О, спасите моржа!

Вчера проглотил он морского ежа!

И такая дребедень

Целый день:

Динь-ди-лень,

Динь-ди-лень,

Динь-ди-лень!

То тюлень позвонит, то олень.

А недавно две газели

Позвонили и запели:

— Неужели

В самом деле

Все сгорели

Карусели?

— Ах, в уме ли вы, газели?

Не сгорели карусели,

И качели уцелели!

Вы б, газели, не галдели,

А на будущей неделе

Прискакали бы и сели

На качели-карусели!

Но не слушали газели

И по-прежнему галдели:

— Неужели

В самом деле

Все качели

Погорели?

Что за глупые газели!

А вчера поутру

Кенгуру:

— Не это ли квартира Мойдодыра?

Я рассердился да как заору:

— Нет! Это чужая квартира!!!

— А где Мойдодыр?

— Не могу вам сказать…

Позвоните по номеру сто двадцать пять.

Я три ночи не спал,

Я устал.

Мне бы заснуть,

Отдохнуть…

Но только я лёг —

Звонок!

— Кто говорит?

— Носорог.

— Что такое?

— Беда! Беда!

Бегите скорее сюда!

— В чём дело?

— Спасите!

— Кого?

— Бегемота!

Наш бегемот провалился в болото…

— Провалился в болото?

-Да!

И ни туда, ни сюда!

О, если вы не придёте,-

Он утонет, утонет в болоте,

Умрёт, пропадёт

Бегемот!!!

— Ладно! Бегу! Бегу!

Если могу, помогу!

Ox, нелёгкая это работа —

Из болота тащить бегемота!

Задания.

  1. Прочитайте текст.
  2. Выпишите названия животных.

Слон, верблюд, крокодил, зайчатки, медведь, ворону, ежа, олень, кенгуру,  носорог, бегемот.

  1. Вы уже знакомы со сказками К. Чуковского «Доктор Айболит», «Мойдодыр». «Муха — Цокотуха» и «Телефон». Выберите одну сказку (которая вам понравилась) и нарисуйте картинку к сказке. Картинку поместите в свой блог.
Posted in Մայրենի

Խելոքն ու Հիմարը

Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,- ասում է խելոքը,- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։

Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։

Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։

Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։

— Ա՛ մոզի, արի, հե՜յ,- կանչելով գնում է։

Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հե՜յ․․․, ավերակի արձագանքը կրկնում է․

— Հե՜յ․․․

Հիմարը կանգնում է։

— Ինձ հետ ես խոսում, հա՞․․․

Ավերակը ձայն է տալի․

֊ Հա՜․․․

— Մոզին ուզում ե՞ս։

— Ե՜ս․․․  — Քանի՞ մանեթ կտաս։

— Տա՜ս․․․

—Հիմի կտա՞ս, թե՞ չէ։

— Չէ՜․․․

— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․

— Արի՜․․․

Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Հա՜․․․

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Չէ՜։

Հիմարը էստեղ վախենում է, կարծում է՝ ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։

— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜․․․

— Սկի՜․․․

Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է․ պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում։

— Ա՛յ էդպես․․․ բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ՝ իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք․․․

Մի ոսկի է վերցնում, գալի տուն։

— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։

— Ծախեցի։

— Ո՞ւմ վրա։ — Ավերակի։

— Հետո՞, փող տվա՞վ։

— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։

Ասում է ու ոսկին հանում, ցույց տալի։

— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։

— Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։

Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։

— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես՝ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալի ախպորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է՝ չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։

— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի․․․

— Հերի՛ք է, հերի՛ք,— ընդհատում է դատավորը,— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի․․․— վրեն ծիծաղում է ու դուրս անում։

Գնում է, որիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։

Ու, ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

Առաջադրանքներ

  1. 4-5 նախադասությամբ բնութագրի՛ր խելոք եղբորը։

Խելոք եղբայրը չէր խղճում հիմար եղբորը։ Խելոք եղբորը վատ վարվեց եղբոր հետ։ Քանի, որ  նրանք եղբայրներ էին պետք էր հարգել մեկը մյուսին։

  • Դուրս գրիր ամենազվարճալի երկխոսությունը։

— Ինձ հետ ես խոսում, հա՞․․․

֊ Հա՜․․․

— Մոզին ուզում ե՞ս։

— Ե՜ս․․․  — Քանի՞ մանեթ կտաս։

— Տա՜ս․․․

—Հիմի կտա՞ս, թե՞ չէ։

— Չէ՜․․․

— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․

— Արի՜․․․

  • Համառոտ պատմի՛ր հեքիաթի սյուժեն։
  • Խորհուրդ տուր հիմար եղբորը։

Ես խորհուրդ կտամ քեզ, որ երբեք թեկուզ եղբորդ չծառայես։

Հեքիաթի վերլուծություն

Այս հեքիաթը մեզ սովորեցնում է, որ մենք չլինենք, ո՛չ շատ միամիտ, ո՛չ էլ խորամանկ։ Ես այս հեքիաթից հասկացա, որ եղբայրը դա առարկա չէ դա մարդ է, ընտանիքի անդամ է։ Ես էլ ունեմ մի միամիտ եղբայր, բայց ես նրան սիրու եմ և սիրելու եմ որովհետև նա իմ ընտանիքի անդամն է 👶

Եվ միշտ հիշեք պետք է հարգել և սիրել մարդկանց աշխատասիրությունը։ Կան մի քանի մարդիկ որոնք նրանց հույսը դնում են իր մայրիկի, հայրիկի, եղբոր վրան։ Կարևորը փողը չէ, կարևորը աշխատասիրությունն է։