Posted in Uncategorized

Փետրվարի 19

Ես փետրվարի 19-ին նվեր եմ ստացել մի շատ լավ գիրք։ Նրա անունը “Երկարագուլպա պեպի” է։ Ես մինչև հիմա չեմ հավատում այդ օրվա հրաշքին, երբ ես ասեցի իմ ամենալավ ընկերուհուն Կատրինին Կատրին իմ անունը կքաշես։ Կատրինը իմ անունը քաշեց և մենք փոխարինվեցինք գրքերով։ Արդեն գիտեմ, որ “Երկարագուլպա պեպիի” գրքերը շատ հետաքրքիր են։ Ես խոստանում եմ, որ ես այս գիրքը կարդալու եմ։ Ասեմ ավելին ես արդեն մի քանի թերթ եմ կարդացել

“Երկարագուլպա պեպի📕”

Posted in Հետաքրքիր փաստեր ամենինչի մասին, բնագիտություն

Գլխուղեղի մասին 10 հետաքրքիր փաստեր

Փաստեր գլխուղեղի մասին…

Ես մայրիկիս հետ առանձնացրել եմ մի քանի հետաքրքիր փաստեր գլխուղեղի մասին, որոնք դուք գուցե չգիտեք։

Փաստեր

1. Մարդու գլխուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվությունը սահում է 420 կմ/ժամ արագությամբ:

2. Բոլորիս հայտնի է «մարդիկ օգտագործում են իրենց ուղեղի 10 %-ը» արտահայտությունը, սա վիճելի տեսություն է, ըստ որի մարդկանց մեծամասնությունը օգտագործում է իր ուղեղի միայն որոշակի հատվածը, սովորաբար դիտարկվում են 10 %, 15 %, 7 % տարբերակները։ Այս պնդումն իրականում միֆ է և գիտության մեջ ընկալվում է, որպես «հոգեբանության վերաբերյալ սխալ պատկերացում», բժիշկներն ու ոլորտի մասնագետներն այս թյուրըմբռնումն անվանում են՝ «նեյրոմիֆ»։ Մենք օգտագործում ենք մեր ամբողջ ուղեղը, այլ ոչ միայն 10 տոկոսը։

3. Ուղեղի վիրահատությունը հնագույն պրակտիկա ունի: Որոշ մշակույթներում մարդիկ անցքեր էին բացում գանգի վրա՝ փորձելով մեղմել ցավերը կամ բուժել հիվանդությունները:

4. Թեև գլխուղեղը կազմում է մարդու ընդհանուր զանգվածի ընդամենը 2 տոկոսը, սակայն այն օգտագործում է 25 տոկոս թթվածինն ու էներգիան:

5. Պարզվում է, որ կնոջ ուղեղը մոտավորապես չորս տարով ավելի դանդաղ Է ծերանում, քան տղամարդունը. հենց  այս եզրակացությանն են հանգել Սենտ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի ամերիկացի գիտնականներ: Գիտափորձին մասնակցել Է 20-ից մինչեւ 82 տարեկան ավելի քան 200 մարդ՝ 121 կին եւ 84 տղամարդ:

6. Մարդու գլխուղեղը կշռում է ~1.3 կգ․ այդպիսով այն մարդու երրորդ խոշորագույն օրգանն է:

7. Ըստ գիտնականների, մարդու ուղեղում օրական մոտ 70 000 միտք է ծագում, իսկ ողջ կյանքի ընթացքում ժամանակակից մարդու ուղեղը կարող է մինչև մեկ քվադրիլիոն տեղեկատվություն հիշել:

8. Ի դեպ, հետաքրքիր տեղեկատվություն. ախտաբանական անատոմիայի մասնագետը, որը ղեկավարում էր Ալբերտ Էյնշտեյին դիահերձումը, գողացել էր նրա ուղեղն ու շուրջ քսան տարի պահել ֆորմալինի լուծույթի մեջ։

9. Մարդու ուղեղը երբեք չի հանգստանում: Անգամ այն ժամանակ, երբ մենք քնում ենք, մեր ուղեղը շարունակում է բավականին ջանասիրաբար աշխատել. ի դեպ, քնի մեջ այն ավելի ակտիվ է գործում, քան արթուն ժամանակ:

10. Մտավոր աշխատանքը չի հոգնեցնում ուղեղը: Ուղեղի հոգնածության զգացողությունն առաջանում է մեր էմոցիաների պատճառով: Ակտիվ գործունեության ընթացքում ուղեղի միջով հոսող արյան բաղադրությունը չի փոփոխվում:

Փաստեր գլխուղեղի մասին. Ի՞նչ է կատարվում մարդու ուղեղի հետ քնած ժամանակ -  PanARMENIAN.Net
Գիտնականները պարզել են ուղեղի վաղաժամ ծերացման պատճառը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական  լրատվական գործակալություն

Ուշադրություն դարձրեք 2-րդ մարդու վրա։

100 հետաքրքիր փաստեր մեր մարմնի մասին | KE_HighSchool

Պետք չէ շատ հեռուստացույց նայել թեչե այսպես կլինի։

9 ապշեցուցիչ փաստ, թե ինչպես ենք մենք ազդում մեր սեփական ուղեղի վրա – Blog  Media