Posted in Հետաքրքիր փաստեր ամենինչի մասին, Մայրենի

Փաստեր կավի մասին

Կավը ունի շատ հին պատմություն։Կավի ստեղծման պատմությունը սկսվում է աշխարհի արարման պահից։Լեգենդում պատմվում է,որ առաջին մարդուն`Ադամին,Աստված ստեղծել է կավից։Լինելով բավականին ճկուն՝կավը պլաստիկ կիրառություն ունի բազմաթիվ ասպարեզներում։

Կավ մեզ տալիս է բնությունը։Կան հատուկ բնակավայրեր,հանքեր,որտեղից կավը մշակվում և օգտագործվում է։Այդպիսի հանքավայրերից են Արտաշատը,Իջևանը,Վարդաշենը և այլն։Մինչ կավը օգտագործելը,այն անցնում է մշակման հատուկ փուլերով։

Կավերը առաջացել են դաշտային սփաթերի և գրանիտների քայքայման հետևանքով։Գրանիտները իրենցից ներկայացնում են ավազ։

Գոյություն ունեն կավերի մի քանի տեսակներ՝սպիտակ,կանաչ,կարմիր,կապույտ։Հայաստանում ամենատարածվածը կարմիր կավն է։Կարմիր կավի կարմիր գույնը պայմանավորված է բաղադրության մեջ երկաթի օքսիդի քանակով։

Կավերի կազմությունը,թրծման փուլերը

Կավերը ունեն միներալային կազմություն՝

  • Մոնոտերմիկ միներալ
  • Կաոլին
  • Գալոազիտ
  • Բենտոնիտ
  • Մոնտմորիլոնիտ
Տեղեկություններ կավի մասին | Զառա Ոսկանյան

ԿԱՎԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿՈՍՄԵՏԻԿԱՅՈՒՄ | Chap Chemical
Հայրենեան. Կավ. 1tv.am (տեսանյութ)

Posted in Մայրենի, անգիր

Ամանորի հրաշքներ

Շնորհավոր մեր Նոր տարին…

Թող ամենուր ծաղկի բարին,

Թող Նոր տարում, Սուրբ Ծննդով

Աստված բարին միշտ կատարի։

Ձմեռ պապը թող լույս բերի,

Երջանկություն, կյանք ու բարիք,

Ջերմ խնդություն՝ օջախներին,

Մանուկներիս՝ պայծառ գալիք։

Ձմեռ պապը մեր իմաստուն

Բերի եւ երգ, բերի եւ պար,

Անսահման սեր, խաղաղություն,

Հրաշքների մի ողջ աշխարհ։

Posted in Մայրենի

Նոր տարվա խորհուրդներ երեխաներին

Ես շատ կխնդրեմ ձեզ երեխաներ, որ դուք Ձմեռ Պապիկից խնդրեք, որ երկիրը խաղաղ լինի, այ ոչ թե ձեր ուզած երազանքները։ Ես այդ ամենը ասում եմ ձեր համար, որովհետև եթե մեր երկիրը խաղաղ չլինի, ապա ձեր երազանքները չեն կատարվի։ Եթե լոգիկան միացնենք, կհասկանանք, որ եթե մեր երկիրը խաղաղ լինի, ապա մանկական սրճարանները, խանութները կբացվեն։ Եվ դուք կկարողանաք ձեր երաձանքները գնել։

Ինչպես՞ գումար վաստակել Ամանորի տոներին. 5 բիզնես գաղափար
Ձմեռ պապ և Ձյունանուշ » Ժամանց, որ eli.am ուզում

Posted in Մայրենի

Պտղատու այգիների գարնանային մշակությունը ձմռանը

Գարնան բացվելուն պես պետք է նախատեսել պտղատու այգիների գարնանային մշակության հետևյալ փուլերը. սպիտակեցնել ծառերի բները և կմախքային ճյուղերը, ծառերը պաշտպանել վնասատուներից և հիվանդություններից, կատարել էտ, կարգավորել ոռոգման ցանցը, պարարտացնել օրգանական և հանքային պարարտանյութերով և պատրաստել ծխակույտեր: Բույսերը տարվա ընթացքում ունենում են վեգետացիայի և հանգստի շրջան: Վեգետացիայի շրջանը սկսվում է վաղ գարնանը`բողբոջներն ուռչելու պահից, և վերջանում աշնանը` տերևաթափով: Հայաստանում դեղձենու և ծիրանենու վեգետացիան տևում է 7-8 ամիս, տանձենու, խնձորենու ներմուծված սորտերինը` 6-7 ամիս: Երիտասարդ ծառերի վեգետացիան ավելի երկար է, քան տարիքավորներինը, այն ավելի երկար է տևում բարձր ագրոտեխնիկայի պայմաններում: Տարվա ընթացքում ծառն ունենում է իրար հաջորդող փոփոխություններ` բողբոջների ուռչում, ծաղկում, շվերի աճ, պտուղների գոյացում, պտուղների հասունացում, տերևաթափ և այլն:

ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐ
ԱՅԳԵԳՈՐԾՈւԹՅՈւՆ
Գնել խոլորձներ Կիևում: Փակ ծաղիկներ առաքմամբ - Flora Life, բույսերի առցանց  խանութ

Posted in Մայրենի

Նամակ Ձմեռ պապիկին

Բարև իմ շատ սիրելի Ձմեռ պապիկ։ Ես այս տարի ինձ լավ եմ պահել, օգնել եմ մայրիկին և տատիկին։ Լավ գնահատականներ եմ ստացել։

Ես քեզ շատ կխնդրեի, որ դու մեզ անհոգ օրեր բերես, որ 2021 թվականին կորոնավիրուսը վերջանա և ոչ մի պատերազմ չլինի մեր Երևանում։ Դու երևի հասկացար ես ինչի մասին եմ խոսում․․․․

Նաև ես կուզենայի, որ դու ինձ բերես անլար ականջակալներ և նրան էլ պատյան բերես։

Սիրով․Մարինեից 🎁🎅

Posted in Մայրենի, հաշվետվություն

Մայրենիի հաշվետվություն

Ես այս տարի շատ նյութեր եմ սովորել։ Շատ շնորհակալ եմ իմ շատ սիրելի ընկեր Արմինեին, որ նա մեզ սովորացրեց շատ-շատ հետաքրքիր նյութեր և թեմաներ։ Մենք մայրենիի դասին մեկ-մեկ դասի թեմայով շատ հետաքրքիր խազեր ենք խազացել և խազզում ենք։ Սա իմ ամենասիրելի ուսուցչուհու բլոգի հղումն է։ Իմ ամենասիրելի բլոգի հղումն է։ Արմինե Աբրահամյանի բլոգ

«Ես» ստեղծագործություն 

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Բառային առաջադրանքներ

Իմ հորինած առակը

Առաջին օրը դպրոցում

Վ. Սարոյան- Առաջին օրը դպրոցում

Գորով-Սէր

Աշուն

ԱՇՈՒՆ ՕՐ

Ծիրանի ծառը

Քամու համբույրը

Առաջադրանքներ 07. 10. 2020

Մշուշների շղարշի տակ…

Տեքստային աշխատանք

Վիլյամ Սարոյան «Սրամիտ երիտասարդը»

Բառային աշխատանք

Ինչի՞ց ես դժգոհում

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Կոմիտաս

Կատուների մասին 20 փաստեր

Հետաքրքիր փաստեր աշնան մասին

Ինչպես դարձա սեբաստացի

Լավն ու վատն իմ դպրոցում

Նուկիմ քաղաքի խելոքները

Երջանիկ խրճիթը

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

ԱՇԽԱՐՀԸ ՇՈՒՌ Է ԵԿԵԼ

Ցանկությունների ծառը

Կանաչ եղևնին

Ողջույն ձմեռ

ՄԱՅՐԵՆԻ 10.12.2020

Կախարդական եղևնու մասին

Նամակ զինվորի

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ

Posted in Մայրենի, անգիր

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ

Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:

Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով
խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան,
դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն
իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք,
թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով
բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան,
թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ
ողջագուրվեն այս գիշեր:

Posted in Մայրենի

Նամակ զինվորին

ԴՈՒ ՄԵԶ ՆՎԻՐԵՑԻՐ ԱԶԱՏ ԵՐևԱՆ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ։ ԴՈՒ ՄԵՐ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳՈՒՄ ԵՍ ՔՈ ԿՅԱՆՔԸ։ ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՔԵԶ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ և ԽԱՂԱՂ ԿՅԱՆՔ։ ԵՍ ԽՈՐՈՒՐԴ ԿՏԱՄ ՔԵԶ, ՈՐ ԴՈՒ ՉԳՆԱՍ և ՉՎՏԱՆԳԵՍ ՔՈ ԿՅԱՆՔԸ ԵՍ ԻՀԱՐԿԵ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՅԴ ԱՄԵՆԸ ԴՈՒ ԱՆՈՒՄ ԵՍ ՄԵՐ ՀԱՄԱՐ, ԲԱՅՑ ՀԱՎԱՏԱ ԻՆՁ, ՊԵՏՔ ՉԷ․․․․․․․

ՆԱՄԱԿԻ ՀԵՂԻՆԱԿ․ ՄԱՐԻՆԵ ՄԱԴՈՅԱՆ ❤❤❤❤❤

Posted in Մայրենի

Կախարդական եղևնու մասին

Մի օր ես քայլում էի անտառով և տեսա մի կախարդական եղևնի։ Նա սկսեց իմ հետ խոսալ։ Ես շատ-շատ զարմացա որովհետև ես չէ՝ի մտածում, որ աշխարհում կա խոսացող եղևնի։

Նա ինձ ասաց․

—Արի ինձ մոտ, մի վախեցիր ես բարի եմ։

—Լավ կգամ։-ասացի ես։

Ես մոտեցա եղևնուն և նա ինձ ասաց։

—Գի՞տես ես կախարդական եղևնի եմ։ Ես կպատասքանեմ քո ամեն մի հարցին։

Ես մոտեցա նրան և հարցրեցի։

—Իսկ դու կա՞րող ես մի փոքր պատմել քո մասին։

—Իհարկե այո։-ասաց եղևնին։

Նա ինձ մի փոքր պատմեց իր մասին և ասաց, որ նրանից բոլորը վախում են և նա ասաց, որ ես միակ մարդնեմ ով անվախ մոտեցել էր նրան։ Ես նրան շատ խղճացի և որոշեցի մնամ նրա հետ քանի, որ նրանից բոլորն վախում են։

Posted in Մայրենի, անգիր

ՓԱՓՈՒԿ ՁՅՈՒՆ Գեղամ Սարյան

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Սովորել անգիր և նկարել դուր եկած հատվածը: