Posted in Uncategorized

Գունային խաղեր

  • Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։

1)15+7=22

2)22+1=23

  • Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինենտարբեր գույնի գնդակներ։

1)7+4=11

2)11+1=12

  • Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երկուսը  լինի կարմիր։

1)6+4=10

2)10+2=12

  • Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երեքը  լինի կանաչ։

1)15+5=20

2)20+3=23

Իմ հրինած գունային խնդիրները։

Զամբյուղում կա 2 նարնջագույն, 5 դեղին և 12 կարմիր ձու։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ ձու պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե չորսը լինի դեղին։

Դեկտեմբերին նույնիսկ ավելցուկով ձու ենք արտադրելու. Թռչնաբույծների միության  նախագահ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

լուծում

12+2=14

14+4=18

Այգում աճել է 8 նարնջագույն, 9 մանուշակագույն և 10 կարմիր ծաղիկ։Ամենաքիչը քանի՞ ծաղիկ պետք է աճի, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի մանուշակագույն։

լուծում

10+8=18

18+1=19

Տանը կա 4 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր վերմակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վերմակ պետք է հանել, որպեսզի դրանց գոնե երեքը լինի կարմիր։

Չինաստանը Hot վաճառք Բամբակյա մգդակած վերմակ հետ Cotton Բամբակ, մգդակած  վերմակ հետ բամբակյա Բամբակ գործարանում եւ արտադրողների | Junyiku

լուծում

9+4=13

13+3=16

Լուսինեն ունի 3 սև 5 երկնագույն և 8 սպիտակ տերմոս։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ տերմոս պետք է հանել, որպեսզի դրանց գոնե երկուսը լինի սև։

Ինքնատիպ Թերմոս

լուծում

8+5=13

13+2=15

Արինան ունի 1 կարմիր 8 սև և 16 վարթագույն կինո տոմսեր։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ տոմսեր պետք է գնի, որպեսզի դրանց գոնե ութը լինի վարթագույն։

Հայաստանում կինոյի տոմսերն ավելի թանկ են, քան Վրաստանում և Ադրբեջանում | |  ԿինոՊրես

լուծում

8+1=9

9+8=17

Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Ուսումնական գարուն 2021

թեստ 1

թեստ 4

թեստ 8

1.Գտե՛ք այն երկնիշ թիվը, որը 6 անգամ մեծ է իր թվանշանների գումարից։

54 ստուգում 5+4=9, 54:9=6

2․Նարեն և Արմենը միասին կշռում են 80 կգ, Նարեն և Նարեկը՝ 75 կգ, Արմենն ու Նարեկը՝ 85 կգ։ Որքա՞ են կշռում Նարեն, Արմենն ու Նարեկը միասին։

80+85+75=240 240:2=120
3․Սենյակում կա 11 մարդ: Առաջին մարդն ասաց. <Սենյակում բոլորը ստախոս են>, իսկ երկրորդ մարդն ասաց. <Ինձնից անմիջապես առաջ խոսողը ճիշտ չի ասում>: Մնացած 9 հոգին կրկնեցին երկրորդի ասածը: Քանի՞ ճշտախոս կա սենյակում:

11-1=10 10:2=5

4․Աննան, Բելան և Գոհարը մասնակցում են տարբեր խմբակների՝ պարի, երգի, թատրոնի: Այն հարցին, թե ո՞վ ո՛ր խմբակին է մասնակցում, նրանք պատասխանեցին.
Աննա. – Ես՝ պարի:
Բելա. – Ես պարի խմբակում չեմ:
Գոհար. – Ես երգի խմբակում չեմ:
Ո՞վ ո՛ր խմբին է մասնակցում, եթե երեք պատասխանից մեկը ճիշտ է, երկուսը՝ ոչ:
Պատ․՝Բելա պարի։


5․ 6781253 թվից ջնջե՛ք հնարավորինս քիչ թվանշաններ այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի։

Պատ․՝ Ջնջել 5 թվանշանը և կստանանք 678.123

6․Արամը, Մերին, Սոնան, Դավիթը և Եվան հերթ են կանգնել: Արամը կանգնած է Մերիից առաջ, բայց Եվայից հետո: Սոնան և Եվան հարևաններ չեն: Եվան, Արամը և Սոնան Դավիթի կողքին չեն: Ի՞նչ հերթականությամբ են նրանք կանգնած։

  1. Եվան, 2.Արամը, 3.Սոնան, 4. Մերին, 5.Դավիթը։

7․ Փորձիր 8 հատ 1-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստանալ ամենափոքր եռանիշ թիվը։

(111-11)*1*1*1

8․ Մեկ ձողիկը տեղափոխիր այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն․

VII-I=IV
VII-I=VI

XII+I=X

9․ 2 ձկնորս 3 րոպեում ուտում են 4 ձուկ։ Քանի՞ րոպեում 4 ձկնորսը կուտեն 16 ձուկ։

6 րոպե

10․ 6 տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 15 տարեկան էին։ Քանի՞ տարեկան կլինեն նրանք միասին 6 տարի հետո։

39 տարեկան

11․ 4 տարի հետո քույրն ու եղբայրը միասին կդառնան 19 տարեկան։ Քանի՞ տարեկան էին նրանք միասին 4 տարի առաջ։

3 տարեկան

Posted in հայրենագիտություն, Uncategorized

Ծաղկազարդի օր

Այսօր ծաղկազարդ է։ Ես համացանցից տեսանյութեր եմ պատրաստել ձեզ համար։

Սա իմ պատրաստած տեանյութերն են։

Իսկ հիմա ես կպատմեմ թե ինչպես եմ ես անցկացրել այս օրը։

Ես այսօր առավոտյան գնացել եմ եկեղեցի և մոմ վառել, ցանկանալով, որ ամբողջ աշխարհում խաղաղություն լինի։ Օրինակ՝ որ պատերազմ չլինի, վիրուսը ավարտվի և այլն։ Իսկ հետո, մոմ վառելուց հետո ես եկեղեցու կողքից գնեցի ուռենու ճյուղերից պատրաստված թագ և բողբոջած ճյուղեր, որնք խորհրդանշում են տանը հաջույուն և առատոություն։ (Նկարները ներգևում են) Եվ այդպես էլ ես անցկացրեցի իմ Ծաղկազարդի օրը🎍🌾

Posted in Uncategorized

Մարտի 8-ի նվեր մայրիկիս անգլերեն

March 8 gift to my mother

My dear mother, I do all this for you. And I want you to appreciate what I have done. You are the best mother in this world. I have a wonderful mother named Arpine, the world does not have her. The smell of your perfume has a violet scent like you, mother. I do everything for you. I help you in extreme cases, mother. I love you my tender angel mother 🎀❤ 

Սա էլ հայերեն թարգմանությունն է

Մարտի 8-ի նվեր մայրիկիս

Իմ սիրելի մայրիկ, ես այս ամենը անում եմ քեզ համար: Եվ ես ուզում եմ, որ դուք գնահատեք իմ արածը: Դու ամենալավ մայրիկն ես այս աշխարհում։ Արփինե անունով մի հրաշալի մայրիկ ունեմ ես աշխարհը չունի։ Քո ոծանելիքի հոտը քեզ պես մանուշակի բուրմունք ունի մայրիկ։ Քո համար ես անում եմ ամենինչ։ Ոգնում եմ քեզ ծայրահեղ դեպքերում մայրիկ։ Սիրում եմ քեզ իմ քնքուշ հրեշտակ մայրիկ 🎀❤

Posted in Մայրենի, Uncategorized

Մի կաթիլ մեղրը անծանոթ բառեր

Մահակ-Փայտե  հաստ  գավազան

Սհաթ-ժամացույց, ժամ

ևեթ-միայն

Աժդահակ-հսկա

Բոթ-վատլուր

Ցաքատ-հոտոց

Ահ-վախ

Հրովարտակ-հրաման
հպատակ-հնազանդ

Հրակեզ-այրվող, տառապող

Արդ- հիմա

Ոսոխ-թշնամի,հակառակորդ

Շռինդ-աղմուկ

Ամայացավ-ավերել

Աղետ-դժբախտությու

Posted in Մայրենի, Uncategorized

Մի կաիլ մեղրը

Մի գյուղացի իրենց գյուղում
Խանութ սարքել, բան էր ծախում։
Օրվան մի օր մոտիկ գյուղից,
Մահակն ուսին, շունն ետևից

Ներս է մտնում մի զըռ չոբան.
— Բարի օր քեզ, ա՛յ խանութպան,
        Մեղրը չունե՞ս,
        Մի քիչ տաս մեզ։
— Ունեմ, ունեմ, չոբան ախպեր.

Ամանդ ո՞ւր է, ամանըդ բեր,
Ինչ տեղից որ ինքդ կուզես,
Էս սըհաթին քաշեմ տամ քեզ։

Էսպես հանգիստ, էսպես սիրով,
Մեղրից անուշ լավ խոսքերով

Մեղր են քաշում. մին էլ հանկարծ
Մի կաթ մեղրը ծորում է ցած։
— Տը՛զզ, էն կողմից մի ճանճ գալի,
Էս կաթիլին վեր է գալի։
Ճանճի վըրա, թաքուն-թաքուն,

Էս խանութի տիրոջ կատուն
        Դուրս է ցատկում,
        Թաթով զարկում…

Բայց հենց կատվի ցատկելու հետ
Հովվի շունը իսկույն ևեթ

Հաֆ է անում,
        Վեր է կենամ,
        Խեղճ փիսիկին
        Դընում տակին,
        Ձեռաց խեղդում

Ու շըպըրտում։

— Խեղդե՜ց, խեղդե՜ց, վա՜յ, իմ կատուն,
Ա՛յ սատկես դու, շան որդու շուն,-
Բարկանում է խանութպանը
Ու ձեռն ընկած մոտիկ բանը

Տուր՝ թե կտաս շան ճակատին,
Շուռ է տալի կատվի կողքին։

— Վա՜յ, ձեզ մատա՜ղ, ասլան շունըս,
Իմ ապրո՜ւստըս, տե՜ղըս, տո՜ւնըս…
Տունըդ քանդվի, ա՜յ խանութպան,

Անխիղճ, լիրբ, չար, ֆըլան–ֆըստան,
Ո՞նց թե դու իմ շանը զարկե՜ս,
Դե, զարկելը հիմի դու տես…
Գոռում է մեր աժդահակը,
Մեծագլուխ իր մահակը

Ետ է տանում ու ցած բերում,
Խանութպանին շեմքում փըռում։

— Ըսպանեցի՜ն… հա՜յ, օգնությո՜ւն…
Ու թաղից թաղ, ու տանից տուն
Ձեն է տալի մեկը մյուսին.

— Հա՜յ, օգնությո՜ւն… ըսպանեցի՜ն…
Վերի թաղից, ներքի թաղից,
Ճամփի վըրից, գործի տեղից,
        Ճիչով, լալով,
        Հարայ տալով,—

Էլ հերն ու մեր.
        Քիր ու ախպեր,
        Կին, երեխեք,
        Ընկեր տըղեք,
        Զոքանչ, աներ,

Քավոր, սանհեր,
        Քեռի, փեսա…
Ինչ իմանաս էլ՝ ո՛վ է սա,
Գալիս են ու անվերջ գալիս,
Ով գալիս է՝ տուր թե տալիս.

— Տո՛, կոպիտ արջ, տո՛, վայրենի,
Էս տեսակ էլ բա՞ն կըլինի.
Դու առուտուր եկար անես,
Թե՞ իր շեմքում մարդ ըսպանես…

Մին ասում են՝ տասը զարկում,

Աղցան անում, մեջտեղ ձըգում,
Իր շան կողքին երկար ու մեկ։
— Դե՛, ձեր մեռելն եկեք տարեք։
Ու էստեղից բոթը գընում,
Գընում մոտիկ գյուղն է հասնում.

— Հե՜յ, օգնեցե՜ք,
        Մեռած հո չեք,
Ըսպանեցին մեր գյուղացուն…

Ինչպես շընաճանճի մի բուն
        Քանդես, թողնես,

Էն ճանճի պես
Ամբողջ գյուղով օրդու կապում,
«Բու՛հ» են անում, դուրս են թափում
Ամեն մինը առած մի բան.

Որը ձեռին մի հրացան,
Որը եղան, ցաքատ կամ սուր,
Որը թի, բահ, որը շամփուր,
Որը կացնով, որը փետով,
Որը ձիով, որը ոտով,
Որն անգըտակ, որը բոբիկ —

Դեպի դուշման գյուղը մոտիկ։
— Տո՛, էսպես էլ անիրավ գյո՜ւղ.
Ոչ խիղճ ունեն, ոչ ահ-երկյուղ.
Մարդ գընում է առուտուրի,
Հավաքվում են՝ քաշում սըրի։

Թո՜ւ ձեր գեղին, միջի մարդին,
Ձեր նամուսին, ձեր ադաթին…
        Գընա՜նք, զարկե՜նք,
        Ջարդե՜նք, կրակե՜նք…
— Հա՜յ, հո՜ւյ, հառա՜ջ, դե՜ ձեզ տեսնե՜մ…

Ու դուրս եկան իրարու դեմ,
Հա՛ զարկեցին ու զարկեցին,
Կոտորեցին, կըրակեցին,
Ինչքան ավել կոտորեցին,
Էնքան ավել կատաղեցին,

Ջարդեցին իրար,
        Ջընջեցին իրար,
        Կորան, գընացին
        Գետնին հավասար։

Դու մի՛ ասիլ, մեկը մեկից

Էսքան մոտիկ, սահմանակից
Էս գյուղերը հարկ են տալի
Ամեն մինը մի արքայի։
Մի տերության թագավորը,
Երբ լսում է էս բոլորը,

Արձակում է հըրովարտակ
Ժողովըրդին իր հըպատակ.
— Հայտնի լինի մեր տերության,
Զինվոր, բանվոր, ազնըվական —
        Ամեն շարքին

Ու աշխարհքին,
Որ անօրեն ու դավաճան
Մեր դրացի ազգը դաժան,
Երբ մենք քընած էինք սիրով,
Մեր սահմանը մըտավ զոռով,

Ու կոտորեց սուրը ձեռին
Մեր սիրելի զավակներին։
Արդ, սըրահար ու հըրակեզ
Մեր որդիքը կանչում են մեզ,
Եվ մենք, ընդդեմ մեր իսկ կամքին,

Պատվեր տըվինք մեր բանակին,
Թընդանոթով մեր ավերող
Ու աստուծով մեծակարող,
Հանուն արդար ու սուրբ ոխի
Մըտնի հողը մեր ոսոխի։

Մյուսը նույնպես իրեն հերթին
Գըրեց զորքին, ժողովըրդին.
Մարդկանց առաջ և աստըծու,
Բողոքում ենք մեր դըրացու
Վարմունքի դեմ և չար, և նենգ,

Որ ոտքելով ամեն օրենք,
Բորբոքում է կըռիվ ու վեճ
Հին հարևան ազգերի մեջ,
Քանդում սիրո դաշը կապած։
Արդ՝ ակամա մենք ըստիպված,

Հանուն պատվի, արդարության,
Հանուն թափված անմեղ արյան,
Հանուն ազատ մեր աշխարհքի,
Հանուն աստծու և իր փառքի —
Բարձրացնում ենք մեր ձայնն ահա

Ու մեր սուրը նորա վըրա։
Ու ըսկսեց կըռիվն ահեղ։
Շռինդ, որոտ էստեղ, էնտեղ։
Կըրակն ընկավ շեն ու քաղաք,
Արյուն, ավեր, ճիչ, աղաղակ,

Ամեն կողմից սարսափ ու բոթ,
Ամեն կողմից մեռելի հոտ…
        Ամառ, ձըմեռ,
        Ողջ տարիներ
        Մըշակն անբան,

Դաշտերն անցան,
Ու, կըռիվն չըդադարած,
Սովը եկավ համատարած։
Սովը եկավ — սովի հետ ցավ,
Ծաղկած երկիրն ամայացավ…

Իսկ մնացած մարդիկ իրար
Հարցնում էին սարսափահար,
Թե ո՞րտեղից արդյոք ծագեց
Էս ընդհանուր աղետը մեծ։

Բառառան

Զըռ-կոպիտ,անտաշ

Չոբան-հովիվ

Սհաթ-ժամ,պահ

Ասլան-առյուծ,առյուծի նման

Քիր-կույր

Սանահեր-Սանիկի հայրը

Աղցան անել-սաստիկ ծեծել

Բոթ-վատ լուր

Օրդու կապել-հավաքվել,խումբ կազմել

Եղան-խոտ հավաքելու գործիք

Անգդակ-առանց գլխարկի

Դուշման-թշնամի

Նամուս-պատիվ

Ադաթ-ավանդույթ,սովորույթ

Հրովարտակ-թագավորի գրավոր դիմումը ժողովրդին

Ոխ-քեն

Դաշն-դաշինք

Շռինթ-ուժեղ ձայն

Posted in Uncategorized

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1.Կարդա’ պատմվածքը, դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը։

Օճորք-առաստաղ

Զվարթ-ուրախ

Երդիկ-տանիք

Ամբար-պահեստ

Մարագ-հարդանոց

2.Պատմվածքից դուրս գրիր բառեր, որոնց հականիշները կարող ես գրել, առանց բառարանի օգնության։

Իրիկուն-առավոտ

Նստած-կանգնած

Բացվել-փակվել

Բերել-տանել

Անզգույշ-զգույշ

Ներքև-վերև

Փոքր-մեծ

Արգ-դանդաղ

Դատարկ-լիքը

3.Բնութագրի՛ր մայր ծիծեռնակին։

Մայր ծիծեռնակը բարի էր։

4.Պատմվածքից դո՛ւրս գրիր մայր ծիծեռնակին բնորոշող հատվածը։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

5.Ինչպե՞ս կվերնագրեիր պատմվածքը։

Ես այն կվերնագրեի Մայր ծ

6.Ի՞նչ գիտես ծիծառնակների մասին։ Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից հետաքրքիր տեղեկություններ հայթայթիր ծիծեռնակների մասին

Posted in բնագիտություն, Uncategorized

Երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:

Օդը  շատ  մեծ  նշանակություն  ունի  կենդանի  օրգանիզմի  համար։ Առանց  օդի  կենդանի օրգանիզմը  կարող  է  դիմանալ  մի  քանի  րոպե։ Եվ  դա  նշանակում  է, որ  այն  շատ  կարևոր  է  մեզ  համար։

  • Ի՞նչ գազերից է կազմված օդը:

Օդը կազմված է թթվածինից, ազոտից և ածխաթթու գազից։

  • Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:

Որ օդը շատ կարևոր է ցանկացած օրգանիզմի համար։

  • Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես:

Առաջադրանք 1

Վերցրո՜ւ նեղ վզիկով շիշ և դրա վրա դի՜ր ձագար: Ձագարի պոչը փաթաթի’ր թաց թղթով այնպես, որ այն ամուր մտնի շշի մեջ: Ձագարով շուր լցրո՜ւ շշի մեշ: Ինչո՞ւ է ջուրը ձագարից դանդաղ լցվում շշի մեշ: Մի փոքր բարձրացրո՜ւ ձագարը, որպեսզի շշի և ձագարի միշև ճեղք գոյանա: Բացատրի՜ր դիտարկված երևույթները: Կատարի՜ր հետևություններ: Ձեռքի տակ ձագար չունենալու դեպքում այն կարելի է պատրաստել ստվարաթղթից կամ հաստ թղթից:

Առաջադրանք 2

Որոշի՜ր՝ կախվա՞ծ է արդյոք այրման տևողությունը օդի քանակից (փորձը կատա­րի՜ր մեծերի ներկայությամբ, զգուշորեն):

Պատվանդանների վրա ամրացրո՜ւ երեք մոմ և վառի՜ր դրանք: Մոմերից մեկը ծածկի՜ր մեկ լիտրանոց ապակե տարայով, մյուսը՝ երկու լիտրանոցով, իսկ երրորդը թող բաց մնա: Մոմերից ո՞րը շուտ կհանգչի: Ինչո՞ւ:

Բլոգում գրի՜ առ քո դիտարկումներն ու հետևությունները:

Առաջադրանք 3

Պարզելու համար, թե ինչպես է տաքանում

Երկրամերձ օդը, վերցրո՜ւ երկու թափանցիկ, անգույն ապակի: Դրանցից մեկը ներկի’ր սև գույնով: Ապակիները դի’ր ձյան վրա այնպես, որ երկուսն էլ արևի ճառագայթներից հավասարա­պես տաքանան: Ո՞ր ապակու տակ ձյունը արագ կհալչի: Մո՞ւգ, թե՞ թափանցիկ մարմիններն են շուտ տաքանում:

Posted in Uncategorized

Իմ հորինածը գարնան մասին 🌳

Գարուն

Գարուն է գալիս և իր հետ բերում է ուրախություն, երջանկություն կապույտ երկինք և այլն։

Գարնան եղանակին շատ տաք են օրերը, շատ գեղեցիկ են դաշտերը և ծաղիկներով լի են։

Գարունն ամենալավ տարվա եղանակն է և ամենածաղկալի եղանակն է, մեր սիրելի գարունը։

Գարուն դու իմ սիրելի գարուն շուտ ա՛րի և մեր դաշտերը գեղեցկացրու քո ծաղիկների բույրով։

Գարուն դու իմ գարուն ուրախ գարուն🌺🌳

Posted in Uncategorized

ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։1907


Առաջադրանքներ

  • Ուշադի՛ր կարդա բանաստեղծությունը։
  • Ո՞ւմ է դիմում հեղինակը։

Հեղինակը դիմում է Կանանչ ախպորը։

  • Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։

Բանաստեղծության մեջ կերպավորված է գարուն։

  • Ըստ հեղինակի ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Դո՛ւրս գրիր համապատասխան տողերը։

Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․

  • Ըստ քեզ ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։

Ուրախություն, ջերմություն, կանաչ ճանհապար։

  • Ի՞նչ տրամադրություն է հաղորդում բանաստեղծությունը։ Ի՞նչ գույնով կներկեիր այն։

Բանաստեղծությունը մեզ հաղորդում է գարնանային տրամաբանություն և ես այն կներկեի շատ վառ գույներով։

  • Նկարի՛ր բանաստեղծության հերոսին։
  • Գարնանային մի հրավեր էլ ինքդ գրի՛ր։

Գարուն

Գարուն է գալիս և իր հետ բերում է ուրախություն, երջանկություն կապույտ երկինք և այլն։

Գարնան եղանակին շատ տաք են օրերը, շատ գեղեցիկ են դաշտերը և ծաղիկներով լի են։

Գարունն ամենալավ տարվա եղանակն է և ամենածաղկալի եղանակն է, մեր սիրելի գարունը։

Գարուն դու իմ սիրելի գարուն շուտ ա՛րի և մեր դաշտերը գեղեցկացրու քո ծաղիկների բույրով։

Գարուն դու իմ գարուն ուրախ գարուն🌺🌳