Բարև՝ ես Մարինեն եմ այսօր ես ձեզ կպատմեմ մեր այս հրաշալի օրվա մասին։ Առաջին հերթին մենք գնացինք Էրեբունի թանգարան։ Այնտեղ տեսանք Արգիշտի առաջինին, որը ձիով գնում էր կռվի։ Երբ մտանք թանգարան մեզ ջերմաչափեցին։ Հետո մենք աստիճաններով բարձրացանք և տեսանք շա՜տ հին իներ (մոտ 3000 տարվա)։ Այնտեղ մենք տեսանք թե հնում ինչպես են որոշել կարասի տարողությունը։ Թանգարաում շրջելուց հետո մենք կատարեցինք պեղումներ։
Ահա մի քանի ֆոտոներ այնտեղից։



Հետո մենք աստիճաններով բարճրացանք և նախաճաշեցինք, իսկ նախաճաշելուց հետո մենք երգեցինք, պարեցինք և ամենակարևորը մենք այնտեղ թողեցինք սեբաստացու շունչը։ Ինձ շա՜տ դուր եկավ մեր այս հրաշալի ճամփորդությունը։ ԵՍ ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ ԻՄ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐ ՍՈՆԱՆ ՄԵԶ ՀԵՏ ՄԻ ՇԱՏ ՀՐԱՇԱԼԻ ՕՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑԿԱՑՐԵՑ։