Posted in Հետաքրքիր նախագիծ, Մայրենի

Իմ ընկերը կամ ընկերուհին🎀

Առաջին ընկեր <<ուհի>>

Իմ ընկերը <<ուհին>> սիրում է Նարուտո նայել։ Նրա հետ շատ հետաքրքիր է խաղալ։ Նա ունի marvel-ի շիշ։ Նաև իմ ընկերը<<ուհին>> շատ է բարկանում Վաչեի վրա։ Շատ է սիրում ցոգոլ ուտել մեր հետ։ 

Երկրորդ ընկեր <<ուհի>>

Իմ ընկերը <<ուհին>> առաջ հագնում էր բրեկետներ։ Սիրում է Բրավլ Ստարս խաղալ իր ընկերների <<ուհիների>> հետ։ Նաև նա ինչպես ես 5.2 դասարանից ունի մի կամ երկոու ընկեր և ընկերուհի։ Ունի քույր որը մեր նման Սեբաստացի է։

Երրորդ ընկեր <<ուհի>>

Իմ ընկերը <<ուհին>> շատ գեղեցիկ է հագնվում։ Նրա հետ նույնպես շատ հետաքրքիր է ընկերություն անել։ Սիրում է տիկ տոկ նկարել կարճ ասած նա տիկ տոկեր է։ Արդեն ունի կարճ մազեր։

Ես ուզում եմ ասել, որ դուք էլ հարգեք ձեր ընկերների կամ ընկերուհիների հարգանքը ձեր հանդեպ և սիրեք նրանց💕

Իմ ընկեր դասատուն

Իմ սիրելի դասատուն միշտ շատ հետաքրքիր դասեր է տալիս և գեղեցիկ է հագնվում։ Սիրում է, երբ մենք կազմակերպված ենք մեզ պահում։ Շատ լավ է տիրապետւմ մայրենի լեզվին։

Իմ ընկեր ուսուցիչը ինձ դաս չի տալիս, բայց նա շատ հոգատար է։ Միշտ օգնում է մեզ, երբ մենք դժվարանում էնք։ Սիրում է երեխաներին դաս տալ կամ երեխաներին սովորացնել։

Posted in Մայրենի

Իմ ընկեր Ռաֆայելը․ մաս 2

Իմ ընկեր Ռաֆայելը, երբ եկավ մեր դասարան, մենք եկանք նրա մոտ և մեր դասարանցիներին ծանոթացրեցինք։ Նրա հետ շատ հետաքրքիր է նոր տառեր սովորել և խաղալ։ Ինձ թվում է, որ նա առժանի է <<Իմ ամենալավ ընկեր>> կոչմանը։ Նա շատ է սիրում խաղալ իր քույրիկի հետ, շատ է սիրում գնդակ խաղալ և ինքնագլոր վարել։

Երբ ես նրա հետ ավելի մոտ ընկերացա, հասկացա, որ նա ամենալավ ընկերն է չնայած նրան, որ նա մեր նման չէ, բայց դա պատադիր չէ։

Posted in Անգլերեն

English 03.05.2021

on (place) …….. There is a book on the table.- Սեղանի վրա կա գիրք։
on (time) ………. We shall meet on Monday.- Ավելի լավ է հանդիպենք երկուշաբթի։
in (place) ……… The pen is in my bag.-Գրիչը իմ պայուսակում է։
in (time) ……….. He was born in 1981. His birthday is in May. — Նա ծնվել է 1981թ․։ Նրա ծնունդը մայիսին է։
at (place) ……… I met him at the station. Ես հանդիպել էի նրան կայարանում։
at (time) ……….. I get up at 8 o’clock. Ես արթնանում եմ ժամը ութին։
down …………… He ran down the street. Նա փողոցով ներքև էր վազում։
up ……………….. The cat climbed up the tree. Կատուն վեր էր բարձրանում ծառի վրա։
out of ………….. They went out of the room.-Նրանք դուրս եկան սենյակից։
into ……………… He went into the house.- Նա մտավ տուն։
above ………….. There is a bookshelf above my table. -Իմ սեղանի վերևում կա գրքերի դարակ։
under ………….. The cat is under the table. -Կատուն սեղանի տակ է։
with …………….. I shall go there with my friend.-Ես ավելի լավ է իմ ընկերոչ հետ գնամ այնտեղ
without ……….. We can’t eat soup without spoons. -Մենք չենք կարող ուտել ճաշ առանց գդալների։
for ………………. This book is for my brother. -Այս գիրքը իմ եղբոր համար է։
of ………………… The name of the dog is Jack.- Շան անունը Ջեք է։
before …………. I shall do my homework before supper. — Ես լավ է դաս մինչև ընթրիքը։


after …………….. They will play football after school. -Նրանք ֆուտբոլ կխաղան դասերից հետո։
in front of ……. There is a small garden in front of my house.- Իմ տան դիմաց փոքրիկ այգի կա։
behind ………… The blackboard is behind the teacher’s table. -Գրատախտակը ուսուցչի սեղանի ետևում է։
beside ………… He came into the room and sat beside Mary.- Նա եկավ սենյակ և նստեց Մարիի կողքին։
between ……… There is a picture between the windows.- Պատուհանների միջև նկար կա։
about ………….. I shall tell you about my best friend.- Ես ավելի լավ է պատմեմ իմ ամենալավ ընկերոչ մասին։
around ………… They gathered around the table. Նրանք հավաքվել են սեղանի շուրջ։
by ……………….. He sat by the fire. Նա նստել էր կրակի կողքին։
through ………. He went through the field.-Նա անցավ դաշտով։

near ……………. There is a shop near the house.- Տան մոտակայքում կա խանութ։
far from ……….. Jack lives far from our house.- Ջեքը ապրում է շատ հեռու մեր տնից։
to ………………… He goes to school every day.- Նա գնում է դպրոց ամեն օր։
from …………….. He has dinner when he comes home from school. Նա ընթրում է, երբ տուն է գալիս է դպրոցից։

Posted in բնագիտություն

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
    Հողում հանդիպում են բակտրիայներ և սնկեր։
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
    հումուսը պարունակում է տարբեր կենդանիների և բույսերի մնացորդներ, Իսկ հողը պարունակում է հումուս։
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
    որովհետև այնտեղ հումուսը ավելի շատ է լինում։
  4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
    հողում կա հումուս, օդ, ջուր, կավ, ավազ։
  5. Ի՞նչ են պարարտանյութերը:
    պարարտանյութերը լրացուցիչ ուտելիք է բույսերի համար
  6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
    Երբ անձրևներ չի գալիս մարդիկ արհեստական ոռոգումով ջրում են ծաղիկները, իսկ փխրեցումը նրա համար է, որ հողի մեջ մի քիչ օդ կուտակվի։
Posted in Մայրենի

Մայրենի 03.05.2021

Կատարել տեքստային առաջադրանքները։

Մեծամիտ գետը

Աֆրիկայում, լեռների միջով հոսում էր գետը։ Նա անընդհատ գովաբանում էր իր երկարությունը։ Պատմում էր, որ հինգ երկրների միջով է հոսում։

Գետի ափի բարձր ծառի վրա ապրում էր խատուտիկ թռչնակը։ Նա անընդհատ թռչկոտում էր և անհոգ երգում։ Ծարավը հագեցնելու համար գետի սառնորակ ջրից մի կաթիլ էր կուլ տալիս։ Հորդահոս գետը չէր սիրում իր ջրերի վրա թռչկոտող զվարթ թռչնակին։ Թռչնակը բոլորովին չէր նեղվում։ Նա ջրառատ գետից ամեն օր մի կաթիլ էր պակասեցնում ու ձգվում դեպի երկնքի կապույտը։ Գետը գլորում էր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում, որովհետև նա թռչել չէր կարող։

Առաջադրանքներ

1.Տեքստի 4-րդ նախադասությունից դուրս գրի՛ր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։

Խատուտիկ

Ես իմ տատիկի տանը ունեմ խատուտիկ ծաղիկ:

2.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ։ Այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։

Գետ

Գետակ, գետամեջ

3.Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։

Լեռներ, երկրներ

Մեր աշխարհի տարբեր երկրներում  կան տարբեր բարձրության լեռներ:

4. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական գոյական, ածական և բայ։

Բայ-հոսել, պատմել

Ածական-բարձր, անհոգ

Գոյական-թռչանակ, երկարություն

5.Դո՛ւրս գրիր տեքստի վերջին նախադասությունը և դարձրո՛ւ հարցական։

Գետը թռչել չէր կարող։

6. Տեքստի շուրջ մի առաջադրանք էլ ի՛նքդ կազմիր։

Ի՞նչ նոր բան սովորեցիր այս դասից։

Posted in Uncategorized

Մայրենի 30.04.2021

Կատարել առաջադրանքները

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Թագավորն ուներ երկու որդի։ Նա դժվարանում էր որոշել, թե որդիներից ով է ժառանգելու իր գահը։ Եվ վճռեց փորձել նրանց։ Հրամայեց կանչել մի քանի գյուղացիների։ Երբ գյուղացիները ներկայացան, թագավորն ասաց․

-Զավակնե՛րս, այս մարդիկ կարիքի մեջ են․ պետք է օգնել նրանց։

-Շատ լավ,-ասաց որդիներից մեկը և սկսեց ոս111կի բաժանել։

Իսկ մյուս որդին էլ թե․

-Ես նրանց գութան կնվիրեմ։  ոսկին, որ իմ եղբայրը այդպես շռայլորեն բաժանում է, մի օր կարող է վերջանալ։ Իսկ գութանի գործը հողն է, անվերջ գոհացնող հողը, բոլոր նվերներից ամենաթանկը։

Շատ ուրախացավ ծեր թագավորը և գահաժառանգ հայտարարեց գութան նվիրող որդուն։

Ինչո՞ւ փոքր տղան դարձավ գահաժառանգ։
Որովհետև նա ավելի խելացի էր։

Դու ի՞նչ կնվիրեիր գյուղացիներին։
Ես կնվիրեի կով։

Տեքստից դուրս գրի՛ր 3-ական գոյական , բայ և շաղկապ։
Գոյական-թագավոր, որդի, գահ, գյուղացի
Բայ-դժվարանալ, որոշել, վճռել, փորձել, հրամայել, որախանալ
շաղկապ-թե, և, երբ, որ,

Գոյականներից առաջ գրի՛ր համապատասխան ածականներ։

ծեր թագավոր

խելացի որդի

արժանի գահաժառանգ

աղքատ գյուղացի

ծանր գութան

պարարտ հող

Ոսկի բառով կազմի՛ր 2-ական բարդ և ածանցավոր բառ։

Բարդ բառեր՝ ոսկեզօծ, ոսկեծամ,

Ածանցավոր բառեր՝ ոսկեղեն, ոսկյա

Տրված ածանցավոր բառերը վերլուծի՛ր բաղադրիչների։

Ածանցավոր բառարմատածանց
թագավոր թագ ավոր
գյուղացի գյուղ ացի
շռայլորեն շռայլ որեն
անվերջ վերջ ան

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Արքա-թագավոր

Ընծայել-նվիրել

Ավարտել-վերջացնել

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։

Քիչ-շատ

Երիտասարդ-ծեր

Տխրել-ուրախանալ

Կազմի՛ր բառակապակցություններ։

թագավորական գահ

թանկ ոսկի

շռայլորեն նվիրել

նվիրել որդուն

Համառոտի՛ր պարզ ընդարձակ նախադասությունները։

Ծեր թագավորը շատ ուրախացավ։

Շարունակի՛ր։

Երբ մարդիկ կարիքի մեջ են, նրանց պետք է օգնել։

Թագավորը հայտարարեց , որ իր ժառանգությունը տալիս է գութան նվիրող որդուն։

Միացրո՛ւ ասացվածքների սկիզբն ու վերջը և կարդա առածը։

Աշխատասիրությունը բախտի աջ ձեռքն է։

Անգործությունը ծուլություն է ծնում։

Անբանի համար ամեն օր տոն է։

Աշխատասեր մարդուն երկինքն էլ է օգնում։

Posted in русский

Совместная работа. Ёлочка которая не любила Новый год

Жила на свете одна ёлочка которая не любила Новый год. И все спрашивали почему она не любит Новый год.

Птички спрашивают.

-Ёлочка ёлочка почему ты не любишь Новый год?

-Я не люблю Новый год, потому что люди перед Новым годом рубят  нас о патом везут нас домой и  укращають горячими гирлядомы и мы згарим, а после Нового года выбрысят в помойку. Расказала Ёлочка.

-Да уж я тоже бы не  любила Новый год. Сказала птичка и улетела.

Ёлочка вздохнула и уснула. На следящей день пришли в лес человек с дочкой они искали красивую ёлочку и нашли её. Девочка говорит.

-Папа вот подходящая  ёлочка.

Её папа начал рубить ёлочку.

-Настал мой час, сейчас меня отвезут домой и повесят  горячие гирлянды. Сказала Ёлочка.

Они уже были у ворот,  но они ёлочку не отвезли в дом о посадили во дворе и повесели  кусочки хлеба для птичек. Вот так Ёлочка стала любить Новый  год.

Posted in Մայրենի

Մայրենի 28.04.2021

Կատարի՛ր առաջադրանքները։

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Շատ տարիներ առաջ,  երբ թուղթը դեռևս հայտնի չէր, մարդիկ գրում էին մագաղաթի վրա։ Այն պատրաստում էին կենդանիների ձագերի մորդուց։ Հատկապես օգտագործում էին հորթի կամ ուլի մորթին։

Ինչի՞ վրա էին գրում մարդիկ, երբ թուղթ չկար։

Ձագերի  մոդուց  պատրաստված  մագաղաթի  վրա։

Ի՞նչ նշանակություն ունի թուղթը մեր օրերում։

Շատ  կարևոր, քանի  որ  այն  պատրաստում  են  ծառերից, իսկ  ծառերը  մեր  թանկ  բնությունն  են։

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից թղթի ստեղծման մասին մի քանի հետաքրքիր տեղեկություն գտի՛ր և պատճենի՛ր։

  • Տեքստից դուրս գրի՛ր երկու բառակապակցություն։

Ավելի  խիտ, մանրացված  թափոններ։

  • Տեքստից դուրս գրի՛ր հոգնակի թվով գործածված երկու բառ։

Թափոններ, մանրաթելեր։

  • Կենդանիներ և օգտագործել բառերը բաժանի՛ր վանկերի։ Նշի՛ր վանկերի քանակը։

Կենդանիներ-Կեն-դա-նի-ներ, չորս  վանկ

Օգտագործել-օգ-տա-գոր-ծել, չորս  վանկ

Միասին  ութ  վանկ

  • Գտի՛ր հոդակապ ունեցող բառը։

Միջանցք, հացթուխ, դասամիջոց, վայրէջք։

Դասամիջոց  բառն  է  հոդակապով։

Ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։

Կանաչ անտառ, քաղցր ձայն, սուր կացին, բարձր սար

Տրված  բառակապակցություններից  քաղցր  ձայն  արտահայտությունն  է  գործածված  փոխաբերական  իմաստով։

Ո՞ր տարբերակի բառերը հոմանիշներ չեն։

Զեփյուռ-քամի

Արատ-թերություն

Գթալ-խղճալ

Բամբասել-ծաղրել

Հոմանիշներ  չեն  արատը  և  թերությունը։

Posted in Մաթեմատիկա

Ճանապարհ, Ժամանակ, Արագություն

Միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը նրա շարժման արագությունն է։

Արագությունը կարելի է չափել արագաչափի միջոցով։

Օրինակ՝

Կարող ենք ասել․

Ավտոմեքենան շարժվում է ժամում 70 կմ արագությամբ, կամ ավտոմեքենան շարժվում է 70կմ/ժ արագությամբ։

Մարմնի շարժման արագությունը հավասար է նրա անցած ճանապարհի և ծախսած ժամանակի քանորդին։

Այսինքն՝

Արագություն= Ճանապարհ : ժամանակ

Գնացքը 20 ժամում միևնույն արագությամբ անցավ 1400կմ ճանապարհ։ Որքա՞ն էր գնացքի շարժման արագությունը։
1400:20=70կմ/ժ

Մարմնի անցած ճանապարհը հավասար է նրա շարժման արագության և ծախսած ժամանակի արտադրյալին։

Ճանապարհ= Արագություն . ժամանակ

Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 5 ժամում, եթե շարժվի 70կմ/ժ արագությամբ։
5*70=350կմ

Հեծանվորդը 2 ժամում ընթացավ 18կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ։
2*18=36կմ

Գնացքը 2 օրում միևնույն արագությամբ անցավ 1800կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 4 ժամ պակաս։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը։
12-4=8

12+8=20

1800:20=90

12*90=1080կմ

Մարմնի ծախսած ժամանակը հավասար է նրա անցած ճանապարհի և արագության քանորդին։

Ժամանակ= Ճանապարհ: Արագություն

Հայկենց տնից մինչև դպրոց 450մ է։ Նա դպրոց է գնացել 50մ/ր արագությամբ։ Որքա՞ն ժամանակ նա ծախսեց դպրոց գնալու համար։
450:50=9ր

Երևանից միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 4 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 70կմ, իսկ երկրորդը՝ 90 կմ։
4*70=280

4*90=360

360-280=80կմ

Մոտոցիկլավարը 160կմ ճանապարհի առաջին 40կմ-ն անցավ 40կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 60կմ/ժ արագությամբ։ Մոտոցիկլավարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։
160-40=120կմ

40:40=1

120:60=2

1+2=3ժ

Բեռնատարը 400 կմ ճանապարհի առաջին 120կմ-ն անցավ 60կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 70կմ/ժ արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում անցավ այդ ճանապարհը։
400-120=280

120:60=2

280:70=4

2+4=6ժ