Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:
… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել) թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:
Ծիծեռնակը բույն էր շինում, Ե՛վ շինում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: Մեկ անգամ էր նա բույն շինել Եվ շատ անգամ կարկատել, Բայց այս անգամ վերադարձին Բույնն ավերակ էր գտել: Այժմ նորից բույն էր շինում, Ե՛վ շինում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: Նա հիշում էր անցած տարին Իր սնուցած ձագերին, Որոնց ճամփին հափշտակեց Արյունարբու թշնամին: Բայց նա կրկին բույն էր շինում, Ե՛վ շինում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում:
Առաջադրանքներ
Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
Նա ուներ շատ գեեցիկ սև մաշկ, ուներ գեղեցիկ և սուր թևեր։
Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
Մայր ծիծեռնակը շատ լավ էր կերակրում իր ձագուկներին։ Նաև նա շատ աշխատասեր էր սիրում էր իր ծիծեռնակներին։ Եվ, երբ անքամ նրանց բույնը քանդվեց, նա չհուսահատվեց այլ հակարակը նոր բույն կառուցեց։ Մայր ծիծեռնակը շատ ուժեղ էր։
Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
Այժմ նորից բույն էր շինում, Ե՛վ շինում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: Նա հիշում էր անցած տարին Իր սնուցած ձագերին, Որոնց ճամփին հափշտակեց Արյունարբու թշնամին:
Ինձ շատ է դուր եկել նրա աշխատասիրությունը և նրա հոգատարությունը և դրա համար էլ ես այս մասն եմ ընտրել։
Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
Ծիծեռնակ մի անգամ բույն շինեց։ Գնաց , եկավ ու տեսավ բույնը ավերակ է դարձել։ Նա սկսեց նորը շինել։ Նա շինում էր և երգում։ Ամեն շյուղը կպցնելիս նա հիշում էր այն բույնը, որը ավերակ էր դարձրել արյունաբու թշնամու կողմից։
Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
Որովհետև բանաստեղծության մեջ անընթատ շեշտում էր, որ մայր ծիծեռնակը ամեն մի շյուղը կպցնելիս հիշում էր իրենց հին բույնը։
Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
Բանաստեղծության ծիծեռկանին համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:
Նա շատ լավ մայր էր և շատ սրտացավ էր իր ձագուկների համար։ Մայր ծիծեռնակը շատ աշխատաեր և չհուսահատվող էր։ Նրանք երկուսն էլ հիշաչար չէին և շարունակում էին ապրել, պայքարել իրենց ձագուկների համար։
Եկեք կիրակի, շատ մարդիկ կհայտնվեն իրենց բակերը մաքրելու համար, պլաստիկ ձվերի համար և ականջները ծծելով շոկոլադե նապաստակներից: Ի՞նչ է մեզ տիրապետում նման տարօրինակ բաներ անելու համար: Հեթանոսական ծեսերն ու հին սնահավատությունը, հիմնականում: Ահա մեր սիրած Զատիկ ավանդույթների 11-ի պատճառները:
ՄԻՇՏ ԵՐԳԻԱ ՁԵՎԵՐ Բոլոր տեսակի ձվերը, նույնիսկ ջայլամների ձվերը զարդարելու ավանդույթը կարող է ամբողջ ճանապարհը վերադառնալ հին հեթանոսներին: Հեշտ է տեսնել, թե ինչու են ձվերը վերածնունդ և կյանք առաջացնում, ուստի գարնանն ու նոր աճը նրանց հետ կապելը ձգված չէ: Նոր սեզոնը նշելու համար, ասվում է, որ մարդիկ ձվեր են նկարել և նվերներ տվել ընկերներին և ընտանիքին:
Երբ քրիստոնյաները միասին եկան, նրանք, հավանաբար, ավանդույթներն ընդգրկեցին իրենց տոնակատարությունների մեջ: Ըստ որոշ լեգենդների, Մարիամը կամ Մերի Մագդալենան կարող էին պատասխանատու լինել մեր ամենամյա ուղևորության համար դեպի խանութ ՝ քացախ և ներկ հաբեր գնելու համար: Պատմությունը շարունակվում է, Մարիամը իր հետ ձվեր բերեց Հիսուսի խաչելությանը, և նրա վերքերից արյուն էր ընկնում ձվերի վրա ՝ նրանց կարմիր գույնով: Մեկ ուրիշը պատմում է, որ Մարիամ Մագդալենենը բերեց մի զամբյուղ եփած ձու, որպեսզի մահվան երեք օր անց Հիսուսի գերեզմանին բաժանվի այլ կանանց հետ: Երբ նրանք գլորեցին քարը և գտան գերեզմանը դատարկ, ձվերը վերածվեցին կարմիրի:
«ԱՐԵՎԵԼՅԱՆ ԲՈՒՆՆԻ» Առաջին հայացքից դժվար է պատկերացնել, թե ինչ կապ ունի հսկա նապաստակը ցանկացած տեսակի կրոնական տոնի հետ: Բայց ըստ Time- ի, ավանդույթը կրկին սկսվում է հեթանոսներից: Նրանք նշում էին Eostre անունով պտղաբերության աստվածուհի, և գուցե հիշեք, որ պտղաբերությունը հենց այն առանձնահատկություններն են, որոնք նապաստակները առավել հայտնի են: Կարծում են, որ գերմանացի ներգաղթյալները 1700-ական թվականներին ԱՄՆ բերեցին ձվաբուծական նապաստակ, որը կոչվում է «Օսթերհազ» անունով
3,ԱՂԻ ՇՈԿՈԼԱՏՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐ
Հիմա, երբ մենք գիտենք, թե ինչու Զատիկը կապված է նապաստակների հետ, փոքրիկ շոկոլադե leporidae- ն իրականում իմաստ ունի: Բայց ինչու են դրանցից շատերը խոռոչ ներսում: Ինչպես երևում է, միայն երեխաներին պետք չէ սովորեցնել հիասթափությունից փոքր տարիքում: Ըստ R.M. Palmer ընկերությունը, ԱՄՆ-ում շոկոլադե bunnies- ի ամենահին արտադրողներից մեկը, դատարկ միջատներն իսկապես հաշվի են առնում ձեր ատամները: «Եթե դուք ունենաք ավելի մեծ չափի bunny, և դա պինդ շոկոլադ էր, ապա դա աղյուսի պես կլիներ, դուք ատամներ կխփեք», — ասաց Սմիթսոնյանին:
Ավագ ուրբաթօրը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օր։ Նշվում է բոլոր քրիստոնյա եկեղեցիների կողմից։ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող բոլոր տաճարներում այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ։ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից սկզբում պտտում են եկեղեցու շուրջ, իսկ այնուհետև տեղադրում եկեղեցու ներսում՝ ի տես հավատավոր ժողովրդի։
Ես իմ գարնանային արձակուրդները անցկացրել եմ տանը։ Ես գացել եմ մեկ-մեկ տատիկիս տուն կամ տանն եմ մնացել և հեքիաթ կարդացել։ Կարդացել եմ <<Երկարագուլպա Պիպիի>> արկածները։ Իսկ իմ ազատ ժամանակը ես նվիրում էի իմ եղբորը և նրա հետ խաղում։ Կիրակի օրը՝ Ծաղկազարդին, ես առավոտյան գնացել եմ եկեղեցի և մոմ վառել։ Նաև այնտեղից ես գնել եմ ուռենու ճյուղերից պատրաստված թագ և բողբոջած ճյուղեր, որոնք խորհրդանշում են տան հաջողություն և առատություն։ Ասեմ, որ իմ հարազատների հետ ես շատ հետաքրքիր և ուրախ եմ անցկացրել գարնանային արձակուրդները։ Ես շատ էի սպասում այս մեկ շաբաթյա արձակուրդներին։ Իմ կարծիքով արձակուրդները հնարավորություն են տալիս մի փոքր հանգստանալ։ Սիրում եմ իմ գարնանային արձակուրդները💞❤
Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան Թե՝ ե՜կ դառնանք վաճառական: Ասին ու խելք-խելքի տըվին, Հավան կացան, պայման դըրին. Բայց՝ արի տես… որ փող չունեն: Շատ միտք արին, թե ինչ անեն, Վերջը եկան Փըշի մոտը, Ընկան նըրա ձեռն ու ոտը, Ու մուրհակով, Շահով, կարգով, Փող վեր առան բավականին, Ինչքան պետք էր իրենց բանին: Չիղջը մընաց, տընպահ դառավ, Ճայը բոլոր փողերն առավ, Առավ, նըստեց նավի միջին, Հասավ Մըսըր, Չինումաչին, Ֆարս, Հընդըստան, Արաբըստան… Է՜լ թանկագին քիրմանի շալ, Էլ մարգարիտ, զըմրուխտ ու լալ, Հընդու խուրմա, փըստա, բադամ, Եվ… ո՛ր մեկի անունը տամ. Ինչ որ տեսավ, աչքը սիրեց, Առատ-առատ նավը լըցրեց. Նավը լըցրեց հազար բարով Ու ետ` եկած ճանապարհով Ուրախ-ուրախ տուն էր գալի: Ճամփին ծովում սարսափելի Ալեկոծում, մըրրիկ ելավ, Զարկեց, տարավ ապրանք ու նավ: Միայն սովդաքյար Ճայը էնօր Ազատվեցավ մերկ ու տըկլոր: Ազատվեցավ — փառք իր ասծուեն, Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն. Գա՛ — ի՞նչ, ասի պարտքատերին, Ո՞նց երևա իր ընկերին… Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած, Աչքը ճամփին, վիզը ծըռած, Համրում է օրն օրի վըրա, Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա… Երկար նայեց, ճամփեն պահեց, Շատ լավ ու վատ երազ տեսավ, Մինչև պարտքի օրը հասավ, Ու՝ մուրհակի թուղթը ձեռին, Փուշը տընկվեց կըտեր ծերին: — է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք. Էլ չեք ասում թե պարտք ունեք… Գործ բըռնեցիք, հորս ողորմի, Ետ տվեք դե փողըս հիմի: Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք, Ամոթ, աբուռ, ահ ունեցեք… Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ… Ախպե՜ր, էսպես բա՞ն եք տեսել. Ոսկի տա մարդ իրեն ձեռով, Չըկարենա առնի զոռո՞վ… Սրանից հետո դե արի դու Ու ձեռ մեկնի աղքատ մարդու… Գոռգոռում էր ողջ թառակում, Հայհոյում էր, խայտառակում. Ամեն մարդ էլ, ով որ լըսում, Հենց մի բերան էն էր ասում. — Ա՜յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ, Ի՛նչ ենք լըսում. — վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ. Անուններըդ վաճառական, Ու էս տեսակ խայտաոակ բա՞ն… Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, Չըղջիկ ու Ճայ… Չըղջիկն էսպես միշտ լըսելիս Սիրտը բերնով դուրս էր գալիս: Բարկանում էր իրեն մըտքում, Անիծում էր, չըքում, թըքում. — Ա՜յ քու տունը քանդվի, ա՜ Ճայ, Ա՜յ դու դառնաս գըրողի փայ. Էս ի՞նչ բան էր, որ դու արիր, Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր… Ու խընդրում էր ամեն անգամ. — Մի՜ նեղանար, Փուշ բարեկամ, Շատ ես կացել, Կա՜ց մի քիչ էլ. Թուղթ ըստացա երեկ Ճայից, Թե՝ դուրս եկա Արաբիայից. Որտեղ որ է՝ շուտով կըգա, Դեռ մի բան էլ ավել կըտա… — Ես չեմ ուզում ավելն, ախպեր, Կանխիկ համրած իմ փողը բեր. Շահ եք գըրել, Վախտ եք դըրել. Ինչ գըրած ա, էն եմ ասում, Ձեզնից ավել բան չեմ ուզում: — Չէ՛, աղա Փուշ, Թե վաղ, թե ուշ, Փողն իր կարգին, շահն իր կարգին, Իսկ պատիվըդ… ես իմ հոգին… Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք… Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք… Չէ՜, քու արածն ով մոռանա, Իր աստվածն էլ նա կուրանա… Խեղճը էսպես լեզու ածավ, Շատ հույս տըվավ, շատ խոստացավ, Շատ սուտ ասավ պարտքատերին, Շատ ըսպասեց իր ընկերին. Բայց ընկերը չըկա՛, չըկա՛: — Էս ի՛նչ ցավ էր. աստված վըկա. Ի՞նչ իմ բանն էր՝ մըտա մեջը, Որ խայտառակ լինեմ վերջը… Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից, Էս ահագին պարտքի տակից, Էլ ի՞նչ ասեմ, Ո՞նց ըսպասեմ. Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ, Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ…. Շատ միտք առավ, Դես-դեն թըռավ, Ինչ որ ուներ տանը, հագին, Ողջ հավաքեց, տըվավ պարտքին, Ցիփ մերկացավ: Էլ չըպըրծավ: Վերջը տեսավ, որ ճար չեղավ, Թևեր առավ, ինքն էլ փախավ, Փախավ, կորավ, որ էլ էնպես, Դատարկ, սընանկ ու սևերես, Ոչ պատահի պարտքատերին, Ոչ երևա լույս աշխարհին: Այնուհետև իր նամուսից, Չըղջիկը մերկ, փախած լուսից, Ցերեկները դես-դեն թաքչում, Գիշերն է միշտ մըթնում թըռչում, Որ չերևա իր թայ-թաշին, Ոչ պարտքատեր աղա-Փուշին: Ճայն էլ ծովում, ճըչում, ծըվում, Ջուրն է մըտնում, Դուրս է պըրծնում, Թևին տալիս, Ման է գալիս, Թե մի գուցե բախտը բանի, Կորուստն էլ ետ ջըրից հանի: Իսկ Փուշն, արդեն հույսը հատած, Ճանկ ու ատամ սուր պատրաստած, Կողքովն ով որ անց է կենում՝ Քաշում է փեշն ու հարցընում, Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին, Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին. Ու էն օրից մինչև օրս էլ Մեկը մեկին դեռ չեն տեսել:
Առաջադրանքներ
Կարդալ՝ դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերն ու արտահայտությունները։
խելք-խելքի—Խորհրդակցելով՝ խելքները մեկ անելով
Հավան- համաձայնություն
քիրմանի շալ-Բրդի նուրբ գործվածք
փստա-պիստակ
բադամ-նուշ
սովդաքյար-Վաճառական
դուռը կըտրած-դուռը բացած
վիզը ծըռած- խեղճացած
մուրհակ-Որոշակի ժամկետում և որոշակի պայմաններով դրամական որոշ գումար պարտատիրոջը վերադարձնելու պարտավորության փաստաթուղթ՝ պարտաթուղթ
թառակ-Այգիների թաղ, որ ուրիշ թաղերից բաժանված Է փողոցով՝ ճանապարհով
Նկարագրիր բալլադի հերոսներին։
Ճայ-Ճայը անամոթ էր։ Նա սխալվեց իր գործի մեջ։
Փուշ-Փուշը շատ հաբերատար մարդ էր։
Չղջիկ-Չղջիկը բարի էր։
Արձակ շարադրանքի միջոցով պատմիր լեգենդի բովանդակությունը։
Մի օր Չղջիկն ու Ճայը որոշում են դառնալ վաճառականներ, բայց փող չեն ունենում։ Գնում են Փշից փող են վերցնում։ Ճայը գնում է առևտուր է անում, լցնում է նավի մեջ։ Վերադառնալիս նավը խորտակվում է և ճայը ամոթից չի վերադառնում, այլ մինչև որս էլ ջրի վրա թռչում է և փնտրում իր կորցրած ապրանքը։ Չղջիկը շատ է սպասում Ճային։ Փուշը անընդհատ Չղջիկի մոտ է գալիս և իր փողը հետ է ուզում՝ հայհոյելով և խայտառակելով նրան։ Չղջիկը իր ունեցածը վաճառում է փողը տալիս է Փշին, բայց պարտքից չի պրծնում։ Ստիպված սկսում է ցերեկները թաքնվել և միայն գիշերները դուրս գալ, որ ոչ ոք իրեն չտեսնի։
Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։
Ջղջիկների մասին տեղեկություններ հայթայթիր և համառոտ ներկայացրու։
Չղջիկները գիշերը արթուն են, իսկ ցերեկը քնում:Նարանք սնվում են արյունվ կամ մկներով: Նարնք չեն տեսնում, այլ տարծության մեջ կաղմնորոշվում են լսողությամբ:Հայտնի է 1100 տեսակ՝ տարածված ամենուրեք։ ՀՀ-ում հանդիպում է 28 տեսակ՝ միավորված պայտաքիթ, հարթաքիթ և բուլդոգակերպ չղջիկների ընտանիքներում։ Անաղմուկ ճախրում են երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը։ Չղջիկներն ուտում են մեծ քանակությամբ միջատներ և դրանով զգալի օգուտ են բերում։
Փորձիր փշի կամ չղջիկի մասին մի լեգենդ հորինել և ձայնագրել։
🕊 Լեգենդ ճայի մասին 🕊
Մի օր մայրիկը ճային ուղարկում է ձուկ բերելու։ Ճայն համաձայնվում է և գնում է ձուկ բերելու։ Ճայը շատ էր սիրում օգնել մայրիկին և հայրիկին։ Բայց նա շատ ամաչկոտ էր և սիրում էր միայն իրեն և իր ընտանիքին, բայց չեր սիրում երբ ինքն հիվանդանում էր։ Ճայը իրականում չէր գնացել ջրի վերևը ձուկ բռնելու հետևից այլ գնացել էր մի բարի տատիկի մոտ և ասում էր։
—Տատիկ դու բարի տատիկ ինձ մի հատ ձուկ կտա՞ս։
Տատիկը զայրանալով ասում է․ —Այ տղա ինչո՞ւ չես գնում ջրից որսաս։
Տաղան ասաց տատիկին, որ նա վախենում է հիվանդանալ և նա մտածում է, որ ջուրը կարող է նրան վարագել, դրա համար էլ ջրից չէր որսում ձուկը այլ գալիս և իրենից էր ուզում։
Տատիկը նրան պատմեց մի պատմություն, թե ինչպես է նա բուժվել երբ մտել է ջուրը։ Եվ այդ օրվանից ճայը միշտ գնում և արդեն ջրից էր որսում ձկներ։ Այդ տեղից էլ եկել է նրանց սովորությունը թրջել ջրի վերևում։
Սա իմ հորինածն է չղջիկի մասին։
Կամիլան և Վալենտինան
Մի օր մայր չղջիկը իր երկու տարեկան որդուն ասում է․
—Կամիլա՛ նայիր և սովորիր Վալինտինաից թե ոնց էնք մենք չղջիկներս քնում։
Վալենտինան Կամիլաի ընկերուհին էր։ Նա ընկերացել էր Կամիլաի հետ որպիսզի նրա գլխին սարգի։ Այնպես, որ Կամիլան նախանձի նրան։
Կամիլան զայրանում էր, երբ մայրիկը ասում էր նրան <<նայիր և սովորիր Վալինտինաից։>>
Մի օր Կամիլան արդեն պատրաստվում էր քնել և այդ ժամանակ Վալինտինան ասում է։
—Գիտե՞ս, որ ես ամենահայտնի չղջիկն եմ այս աշխարհում։ Կամիլան պատասխանում է։ —Վալինտինա շատ եմ խնդրում կպատմես թե ինչպես ես դու դարձել ամենահայտնի չղջիկը։
Վալենտինան ասում է, որ այդ պատմությունը շատ երկար է այն այնքան երկար է, որ երբ ես այն պատմեմ արդեն գիշեր կլինի։ Թող մնա վաղը կպատմեմ։
Հաջորդ օրը Կամիլան գնում է Վալինտինաի մոտ և ասում է։
—Վալենտինա խնդրում եմ կպատմես ինձ այն պատմությունը թե ոնց ես դու դարձել ամենահայտնին։ Վալենտինա պատասխանում է։ —Կամիլա ես իրականում ամենահայտնին չեմ ես քեզ ստել եմ։
Քանի, որ Կամիլան շատ բարի մարդ էր նա Վալենտինաին ասաց։
Մայրիկ, դու իմ հրաշքն ես։ Ես շատ եմ սիրում քո քնքուշ ձայնը , շատ եմ սիրում քո մազերի բուրմունքը։Դու ամենալավ մայրիկն ես, իմ աշխարհն ես։ Ես չեմ կարող առանց քեզ, մայրիկ, դու իմ համար կարծես ջուր լինես։ Սիրելի՛ մայրիկ, ես շատ եմ սիրում քեզ ու ուզում եմ, որ դու միշտ լինես իմ կողքին, մայրիկ։ Շնորհավորում եմ քո գարնանային մարտի 8-ը։ Շնորհակալ եմ, որ դու ինձ լույս աշխարհ ես բերել։ Սիրում եմ քեզ մայրիկ💖💕