Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։
Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։
Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։
Առաջադրանքներ
1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը:
Սարսրելով-սոսկալ, սարսափել, տարափ-hորդ անձրև։
2. Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
Ինձ դուր եկավ այս մասը որովհետև ես շատ-շատ եմ սիրում երբ տերևները թափվում են։
3. Վերլուծի՛ր բանաստեղծությունը:
Բանաստեղծությունը աշնան ցրտաշունչ եղանակի և աշնան գեղեցկության մասին է։
4. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր:







Լրացուցիչ առաջադրանք
4. Բանաստեղծության տրամադրությանը համապատասխանող երաժշտություն ընտրի՛ր:
5. Երաժշտության ու նկարաշարի համադրությամբ կարաոկե պատրաստի՛ր:
Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը
6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր: