Posted in Մայրենի

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

ոսկեզօծված-ոսկու մեջ թաթախած, սուլում-սուր ձայն է հանում

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու համբույրից դողաց մի տերև, Ու ծիծաղում էր անտառի վրա, Ալեկոծվում էր անտառը հուզված, Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում, Շշուկով դիպավ իր հարևանին,

Քամու համբույրից դողաց մի տերև, Ու ծիծաղում էր անտառի վրա, Ալեկոծվում էր անտառը հուզված, Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում, Շշուկով դիպավ իր հարևանին, Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ:

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

Այս բանաստեղծությունը մեզ պատմում է աշնան մասին։

4.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշնանային անտառն այսպիսին է՝ Անտառում տերևաթափ է եղել, աշնանային անտառում շատ ցուրտ է։

Posted in русский

мечта

мечтать это о чемто думать и хотеть одноврименно․

Я мечтаю чтобы война закончилась и армения побидола.