Posted in Մայրենի

Տեքստային աշխատանք առակի շուրջ

Երկրում կար շատ բարձր և անմատչելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Սրանք, ովքեր նրա վրա բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթա?եցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դա-?ար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համ?երությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին։

Continue reading “Տեքստային աշխատանք առակի շուրջ”

Posted in Հետաքրքիր փաստեր ամենինչի մասին

Նռան գինու մասին

Օրերս ֆեյբուքյան իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց տվյալներ, համաձայն որոնց՝ Հայաստանից մրգային գինիների արտահանումն աճել է 41%-ով:

«Արտահանվել է շուրջ 6.3 միլիոն դոլարի մրգային գինի: Անկեղծ ասած՝ նախկինում միշտ կասկածով եմ վերաբերվել այս արտադրատեսակին, բայց այս տարի Սարյան փողոցում տեղի ունեցած գինու փառատոնի ընթացքում համոզվեցի, որ հայաստանցի գինեգործներին հաջողվել է հատկապես նռան գինին հասցնել բոլորովին նոր՝ բարձր մակարդակի եւ այս ապրանքատեսակը հայկական նոր բրենդ դառնալու բոլոր հնարավորություններն ունի», — գրել էր  վարչապետ Փաշինյանը: Ինչո՞վ է պայմանավորված այս աճը եւ ի՞նչ հեռանկարներ կան:

Գինու սիրահարները Հայաստանում շատանում են տարեցտարի: Շատանում են ոչ միայն հայաստանցիների շրջանում, այլ նաեւ՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների: Այս մասին են վկայում նաեւ գինետների աշխատակիցները: Վերջիններս նաեւ պատմում են, թե հատկապես ի՞նչ են նախընտրում իրենց հաճախորդները, որոնց շարքերում են նաեւ մեծ թվով Հայաստան ժամանող զբոսաշրջիկները:

«Արտասահմանից ժամանած մեր հյուրերը նախընտրում են հատկապես հայկական գինիներ: Տեղացիներն էլ մեկ-մեկ նախընտրում են արտասահմանյան գինիներ փորձել»:  

Գինու սպառման վերաբերյալ հրապարակված թվերը հաստատում են նաեւ գինեգործները: Նրանք էլ փաստում են, որ անցած եւ այս տարվա թվերը զգալիորեն տարբերվում են իրարից՝ ինչպես սպառման, այնպես էլ արտահանման առումով: Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արձանագրված աճը մի քանի բաղադրիչ ունի:    

Դրանցից մեկը, որ նպաստել է գինու արտահանման աճին, ըստ Գինեգործների միության նախագահի, 18-ի հեղափոխությունից հետո խաղողի դաշտի ապաքաղաքականացնելն էր:

«Հեղափոխությունից հետո այդ քաղաքական շղարշը կորավ եւ հիմա խաղողի շուկան ազատականացված է եւ սա բերեց նաեւ ցանկալի արդյունքի, այսինքն՝ քանակներ, որակներ եւ շատ դրական միտումներ: Եվ սա կշարունակվի ու շատ կտրուկ աճ մենք դեռ ունենք սպասելու»:  

Վերջին տարիներին, ի դեպ, փոխվել է նաեւ  հայկական գինիների  իրացման աշխարհագրությունը. Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, Ուկրաինա, Վրաստան, Չինաստան, Ֆրանսիա: Այս ուղղություններն ավելանում են նորերով: Ընդլայնումը դեպի Ճապոնիան նոր ուղղություն է: Այստեղ հայկական գինիների նկատմամբ հետաքրքրությունը բավականին աճել է: Ինչպես իր ասուլիսներից մեկում խոստովանել էր Ճապոնիայի դեսպանը՝ իրենց երկրում սկսել են առավել վստահ լինել, որ հայկական գինիները լավագույների շարքում են:  

Իհարկե այդ ամենում, ամենայն հավանականությամբ, իր դերն ունի նաեւ «Գինու օրեր» միջոցառումը, որն անցկացվում է Երեւանում: Միջոցառումն արդեն երեք անգամ անցկացվել է եւ գնալով, կարելի է ասել, դարձել է ավանդական: Այս միջոցառման կազմակերպիչներից «Էվենտտուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանի խոսքով` պատահական չէ, որ «Գինու օրեր» միջոցառման տարածքն այս տարի ընդլայնվել էր. մասնակիցների թիվն էր զգալի ավելացել ու ավելանալու է՝ հասնելով մի քանի տասնյակ հազարի։ Դա թիմի մեկ ամբողջ տարվա շարունակական աշխատանքի արդյունք է.  

«Թվերը մենք ասում ենք՝ հաշվի առնելով ոստիկանության տված տեղեկությունը, որովհետեւ իրենք գիտեն հոսքը՝ մետրերով ու րոպեներով.  այդպիսի հաշվարկ իրենք ունեն, մեզ ասում են: Դա մեր թիմի մի տարվա աշխատանքն է ու գիտեինք արձագանքը՝ դրսից, ներսի տուրօպերատորների, բլոգերների, թիրախային խմբերի, թե՝ ինչքան է լինելու»:

«Արենի» փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն էլ նկատում է, որ ամեն-ինչ շատ ավելի լավ կլինի, եթե իրենց նախաձեռնություններին առավել աջակցի պետությունը եւ այդ ամենը շատ լավ գովազդվի դրսում: 

«Երբ որ տուրիստը կամ որեւէ այցելու գալիս է ինքն իրեն, ոնց են ասում՝ ինդիվիդուալ տուրիստները, չէ՞ որ դա մի շղթա է եւ շահում է գուցե բնակարանը, գուցե հյուրանոցը, շահում է գիդը, տուրօպերատորն է շահում, մի խոսքով՝ հանրությունը, պետությունը ինքն է շահում»:

Դրսում գովազդի հետ կապված թերություն, իհարկե, նկատելի է: Անգամ՝ այնպիսի վայրերում, որտեղ այդ բացը, կարծես, չպետք է լինի: Օրինակ՝  Ֆրանսիական Բորդո քաղաքում գործող գինու թանգարանում, որին հարակից է նաեւ գինիների խանութը: ՄԱԱ-ի մեր գործընկեր Նարինե Մկրտչյանն այնտեղ այցելել է եւ մեզ հետ զրույցում էլ նկատեց. 

«Այնտեղ ծախվում է աշխարհի բոլոր երկրներից բերված գինիներ: Հայկական գինին, թեպետ, այդ տարածքում՝ թանգարանի խանութում ներկայացված է,  ավելին՝ աշխատակիցները խոստովանում են, որ Հայաստանը իրենց հիմնական գործընկերներից մեկն է, սակայն, ի տարբերություն վրացականի, հայկական գինու գովազդ գրեթե կազմակերպված չէ: Շատ լավ՝ ֆիլմերով, նկարներով ներկայացված են վրացական գինիները, գինու խաղողի սորտերը, ու ոչ մի խոսք չկա Հայաստանի մասին»:

Հայաստանի գինեգործների միության նախագահը նույնպես կարեւորում է գովազդի հարցը, քանի որ մենք լուրջ մրցակիցներ ունենք, մանավանդ՝ նռան գինին բրենդավորելու առումով, ինչի հեռանկարը նկատել էր վարչապետը: Եթե խաղողի գինին տարածքի ծնունդ է, ներկայացնում է տվյալ տարածքն ու  դա անկրկնելի է, ապա՝ նռան գինու մասով դժվար է, քանի որ մի քանի երկրներ այդ ուղղությամբ շատ լրջորեն են աշխատում՝ ասաց Ավագ Հարությունյանը: Այդուհանդերձ, Հայաստանի գինեգործների միության նախագահը չբացառեց, որ այս ճյուղը զարգացման լուրջ հեռանկար ունի: Եթե ճիշտ գտնվի եւ մատուցվի ազգային հիմքով՝ բրենդը պատրաստ կլինի՝ եզրափակեց Ավագ Հարությունյանը:

Posted in հայրենագիտություն

ՏԵՂԱՆՔՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐ

unnamed

Երբ նայում ենք հեռուն, մեզ թվում է, թե մի տեղ երկինքն ու երկիրը միանում են: Այդ երևակայական սահմանը, ուր երկինքն ասես միանում է երկրին, կոչվում է ՝ հորիզոնի գիծ, իսկ մինչև հորիզոնի գիծն ընկած տարածությունը, որ ընդգրկում է մեր հայացքը, կոչվում է հորիզոն: Հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը հորիզոնի կողմերն են:

Կողմնացույց — տեղանքում կողմնորոշվելու սարք։ Ըստ գործողության սկզբունքի տարբերում են՝ մագնիսական կողմնացույց, գիրոկողմնացայց, ռադիոկողմնացույց, աստղակողմնացույց։

Կողմնորոշում մամուռների և քարաքոսերի միջոցով:

Տեղանքում կարելի է ավելի ճիշտ կոմնորոշվել մամուռների և քարաքոսերի առկայության դեպքում: Մամուռներն ու քարաքոսերը այն բույսերն են, որոնք գերադասում են խոնավություն և ստվեր` խուսափելով արևի ճառագայթներից: Դրանք աճում են միայն քարերի ու ծառերի հյուսիսային կողմերում :

Continue reading “ՏԵՂԱՆՔՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐ”