Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Continue reading “Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»”

Posted in Մայրենի, Ընթերցանություն

Ինչի՞ց ես դժգոհում

Մի մեղավորի հեռացրել էին եկեղեցուց և առգելել էին անգամ մոտ գալ: Նա վշտացած դիմեց աստծուն.

-Տե՛ր, ինձ չեն թողնում եկեղեցից, որովհետև ես մեղավոր եմ:

-Ինչ՞ից ես դու դժգոհում,- հարցրեց Աստված:

-Նրա համար, որ ինձ չեն թողնում: