Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։
Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։
Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։
Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։
Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։
Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։
Առաջին պատառը կուլ տալիս ասում է.
-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞ վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:
Այս առակը պատմեց թե ինչպիսին են լինում անշնորհակալ մարդիկ, չգնահատելով իրենց հարազատներին։
2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Առակի գլխավոր հերոսը կույր էր և նա չէր վստահում իր հարազատնրին ու միշտ դժգոհում էր։
3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:
Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։
Կարդա՛ ուրիշ առակներ այս հղումով