Գառնւ տաճար
Գառնու հեթանոսական տաճարը հին հայկական տաճար է, որը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ կողմում։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու ստեղծումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև կոչվել է Գառնի։
Գառնիի քարերի սիմֆոնիա
Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով նրա երկարությունը մոտ 50մ բարձրության է, որոնք զարմանալի համաչաթության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից ստեղծվել, գետի վրա կախված այդ սյուների կարգը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»: Լեռնացնքով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:
Գեղրադի վանք
Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Ըստ ավանդության, առաջին եկեղեցին ստեղծվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը անուն է հանել պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի ստեղծումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին , իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին ։ Ավելի ուշ շրջանում վանքը անուն է հանել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և սրբավայրի։ Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են։
